Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2022
>
Ապրիլ. կարդում ենք Արունդհատի Ռոյի «Մանրուքների աստվածը»
date
newest »
newest »
message 1:
by
Byurakn
(new)
Jan 30, 2022 01:48PM
Mod
reply
|
flag
հետաքրքիր է ուրիշ մեկը սկսե՞լ է կարդալ այս գիրքը: Ինձ համար նենց դժվար է առաջ գնում, չգիտեմ ես եմ հոգնած լինում, թե գիրքը իսկապես ունի չափից դուրս հերոսներ ու պատմություններկ միջև անցումները սահուն չեն:
ես աուդիոյով եմ լսել, ու սկզբում իսկապես բարդ էր հիշել բոլոր կերպարներին ու գլուխ հանել ինչը երբ ա կատարվում։ բայց հետո սովորեցի ։ճ ու որ բազմակի անդրադառնում ա նույն իրադարձություններին, սկսում ես իրադարձությունների հերթականությունն էլ վերականգնել
Ես վերջացրել եմ։ Հա, սկիզբը շատ խառն ա, բայց հետո տեղն ա ընկնում։ Ի դեպ, որոշ հատվածներ զուգահեռ աուդիո եմ լսել զուտ էֆեկտի համար. գիրքը լիքը ձայնային էֆեկտներ ունի, որ աուդիոյով շատ սիրուն են։
Ես ս գրքի հետ չեմ հքրմարվում :) ինչքան էլ որոշ պարագրաֆներ ահավոր սիրուն են գրված, ինչքան էլ Հնդկաստանից հիմնականում անտղյակիս համար ահագին բան սովորեցի (քրիստոնյաների պահը օրինակ գաղափար չունեի կամ կոմունիստական-կապիտալիստական մասի վերլուծությունը), միևնույն է մի տեսակ գիրքը ոնց որ կողքովս անցնի: Էն տպավորությունն է որ հլը background ինֆորմացիայի մաս է չնայած համարյա յոթանասւն տոկոս կարդացել եմ: Ոնց որ հա սպասես որ մի կարևոր բան պիտի լինի ու հլը էլի կերպարների մշակում է (Սոֆիի մահը պարզ է որ կարևոր է գրքի համար, բայց էլի ցաքուցրիվ քննարկումից հետաքրքրությունն իմ համար չի պահում): Երբեմն էլ զգում եմ իրոք չեմ հասկանում, մի քանի էջ կարդում եմ ու չեմ հասկանում թելը դեպի ուր է տանում:
Ես երեկ ավարտեցի գիրքը ու տվել եմ երեք աստղ: Գիրքը ինձ համար շարունակեց մնալ ցաքուցրիվ, անհամար ոչ խորապես մշակված կերպարներով: Հեղինակը ինքն էլ իր հերոսների պես գրում էր մանրուքների մասին՝ լռելով մեծ խնդիրների մասին: Իսկ գրքի ավարտի մասին էլ չեմ խոսում: Լավ կողմերից էր դեպքերի պատմական կոնտեքստի նկարագրությունը, թե ինչպես էին միահյուսվում կաստաները, տարբեր կրոնները, տարբերը ազգերը և քաղաքական հայացքները:
Համարյա կեսին եմ հասել, շատ բարդ ա առաջ գնում, ես էլ սյուժեն չեմ կարողանում լրիվ հասկանալ ամբողջականության մեջ, շատ կուզեի սա հենց հայերեն թարգմանությամբ կարդալ, ինձ թվում ա ահագին բաներ ավելի ընկալելի կլինեին։ Ամեն դեպքում չեմ հանձնվի դեռ ։Դ
Ես էլ եմ դեռ տանջվում գրքի հետ, կեսից ավելին լսել եմ արդեն, հա հետ եմ գնում նորից լսում ինչ որ մասեր։ Անընդհատ թվում ա, որ մի կարեւոր բան բաց եմ թողել, դրա համար չեմ հասկանում։ Մտածում եմ անցնեմ կարդալու լսելու փոխարեն, գուցե ավելի համակարգված կլինի
Էս ինչ տանջվել եք տանջվում :)))
Էս վիքենդին վերջացրած կլինե՞ք, որ քննարկենք, թե՞ սպասենք մյուսին։
Էս վիքենդին վերջացրած կլինե՞ք, որ քննարկենք, թե՞ սպասենք մյուսին։
Ես արդեն գուգլ միթի հղումը սարքեցի։ Եթե ես ժամը չխառնեմ, օնլայն լինեմ, խնդիր չի լինի :))) Բայց զումի սենյակդ պինդ պահի, եթե հանկարծ խնդիր առաջանա։
Ես միացել եմ արդեն, դեռ ոչ ոք չկա։ Եթե միանալու խնդիր կա, խնդրում եմ՝ ձայն հանեք, որ հնարավորինս շուտ ուրիշ տեղ տեղափոխվենք։
Երեկվա քննարկմանը լրացում, որ Վելութան ա մանրուքների աստվածը։ Մի քանի մեջբերում գտա.
Էս մեկն Ամմուի հետի տեսարաններից ա.
Who was he, the one-armed man? Who could he have been?
The God of Loss? The God of Small Things? The God of
Goose Bumps and Sudden Smiles? Of Sourmetal Smells — like
steel bus-rails and the smell of the bus conductor’s hands from
holding them?
Էս էլ էլի Ամմուն ա, բայց էրեխեքի հետ կոնտեքստում.
Somehow, by not mentioning his name, she knew that she
had drawn him into the tousled intimacy of that blue cross-stitch
afternoon and the song from the tangerine transistor. By not
mentioning his name, she sensed that a pact had been forged
between her Dream and the World, And that the midwives of
that pact, were, or would be, her sawdust coated two-egg twins.
She knew who he was — the God of Loss, the God of Small
Things. Of course she did.
էս Վելութայի մասին գրված հատված ա.
Then better He was walking swiftly now,
towards the Heart of Darkness. As lonely as a wolf
The God of Loss.
The God of Small Things.
Naked but for his nail varnish.

Էսօր մի կնոջ հետ եմ ծանոթացել Կերալայից։ Ազգանունը Բեյբի էր։ Ասեց, որ իրենց մոտ Բեյբին տարածված ազգանուն ա, նաև տարածված անուն ա։ Էս գիրքը հիշեցի ու Բեյբի Կոչամային։ Փաստորեն, Բեյբին ուղղակի անուն էր։