Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2022
>
Հունիս. կարդում ենք Գրիգոր Սարգսյանի «Դժոխաբնակները»
date
newest »
newest »
message 1:
by
Byurakn
(new)
Mar 06, 2022 11:27AM
Mod
reply
|
flag
Գրքի էլեկտրոնային տարբերակը ցանկացողներին կարող եմ ուղարկել pdf ֆայլըմեյլով: Ինձ գրեք lusine.mk@gmail.com
Ես արդեն սկսել եմ։ Առայժմ հեչ դուրս չի գալիս։ Ոնց որ Նարինե Կռոյանի «Դանիելի գիրքը» լինի, բայց ավելի վատ գրված։
Ես գրքի մի 30% արդեն կարդացել եմ, ոնց որ նախորդ գրքի շարունակությունը լինի թեմայի առումով, բայց արդեն երկար ժամանակ է դանդաղ եմ առաջ գնում:
Մոտ 50 տոկոսը կարդացել եմ, ուզում եմ էս երկու օրը վերջացնել։
Դժոխքի նկարագրությունը լավ ա մտածված, էդ անտարբերության, մոռացման վիճակները շատ ռեալ զգացողություններ են առաջացնում, բայց էն գրադարանի պահից սկսած մի տեսակ ուրիշ տեղ գնաց պատմությունը, էդ պահը չհավանեցի։
Ես էլ pdf ֆայլը դարձրել եմ mobi, որ քինդլով կարդամ, բայց նենց վատ ա convert արել ։Դ էլ չեմ էլ նկատում մյուս թերությունները։
Խևի կերպարը հավանել եմ բայց, էդ էքսկուրսիաները, պատը, լավ պատկերավոր են։
Դժոխքի նկարագրությունը լավ ա մտածված, էդ անտարբերության, մոռացման վիճակները շատ ռեալ զգացողություններ են առաջացնում, բայց էն գրադարանի պահից սկսած մի տեսակ ուրիշ տեղ գնաց պատմությունը, էդ պահը չհավանեցի։
Ես էլ pdf ֆայլը դարձրել եմ mobi, որ քինդլով կարդամ, բայց նենց վատ ա convert արել ։Դ էլ չեմ էլ նկատում մյուս թերությունները։
Խևի կերպարը հավանել եմ բայց, էդ էքսկուրսիաները, պատը, լավ պատկերավոր են։
Հետաքրքիր ա, ինձ դժոխքի նկարագրություններն ու էնտեղ կատարվող ամեն ինչը հեչ դուր չի գալիս, ոնց որ զոռով, արհեստական գրված լինի բայց էն «կյանքի» հատվածներն ուղղակի հրաշալի են։ Բնական, կենդանի լեզվով գրված։
ես նոր եմ սկսել, ընդհանրապես առաջ չի գնում ։դ ոնց որ գրելու առաջին փորձ լինի։ փորձեմ զոռով կարդալ մինչև հասնեմ կյանքի մասին հատվածին ։ճ
Ես ավարտեցի :/ վերջը խառն էր շատ ու երկիմաստ, սպասում եմ մեր քննարկմանը, հետաքրքիր ա` ամեն մեկս ոնց ա հասկացել։
ինձ 2% ա մնացել, էսօր մի արանք ճղեմ, վերջացնեմ։ Բայց քանի գնում, ավելի ա դուրս գալիս։ Ժամանակակից հայ գրողներից երեւի ամենալավ գործն ա, որ կարդացել եմ։ Իհարկե մի լավ խմբագրումից ահագին կշահեր
https://grigorisblog.wordpress.com/20...My favorite short story from the author (Goodreads phone app disabled Armenian keyboard?)
Ինչ տարօրինակ ա, որ իրան մինչեւ հիմա չգիտեի, որովհետեւ իրեն ճանաչող լիքը մարդկանց գիտեմ, պապաս էլ գիտեր իրան, ֆոտոներում էլ կա։
Վերջացրեցի։ Վերջը իրականում շատ դուրս էկավ, թե ոնց բերեց, դժոխքը կապեց իրական կյանքին։ Սպասում եմ քննարկմանը
ինչքան վատն էր դժոխքի մասը, էնքան լավն ա երկրի մասը)) ու ինչքան տափակ էր դժոխքի մասի «փիլիսոփայելը», էնքան ավելի միտք/հույզ հրահրող են «այսկողմյան» մտորումները։ իրականում կորտասարի հոփսքոթչն ա հիշացնում։ տենց մի 50 էջ եմ կարդացել։ մենակ կանացի կերպարները շատ տափակ են դեռ որ։ ավելի ճիշտ՝ կերպար դեռ չկա, մենակ ինչ֊որ կաղապարներ են (հանդիպած երեք֊չորս կինն էլ)։
ինձ հարմար է էս շաբաթ․ Մի հատ թեմայից դուրս հարց տամ, ձեր մոտ ստացվու՞մ է հայերեն գրել հեռախոսով։ Ես չեմ կարող գուդրիդսով հեռախոսով հայերեն գրեմ, մենակ ռուսերեն ու անգլերեն այբուբենն է ակտիվ։ Ու մենակ գուդրիդսով ունեմ էս խնդիրը
ինձ գալիք հանգստյան օրերինմ մենակ կիրակի է հարմար: Լուս իմ մոտից էլ է կորել ու մենակ այս ափփից, գուդրիդզին ռեվյու եմ թողել app storeում ու տեղեկացրել խնդրի մասին, բայց դեռ բան չի փոխվել:



