Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

37 views
2022 > Հունիս. կարդում ենք Գրիգոր Սարգսյանի «Դժոխաբնակները»

Comments Showing 1-25 of 25 (25 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Էստեղ քննարկում ենք հայ ժամանակակից գրող Գրիգոր Սարգսյանի «Դժոխաբնակները»։


message 2: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments Գրքի էլեկտրոնային տարբերակը ցանկացողներին կարող եմ ուղարկել pdf ֆայլըմեյլով: Ինձ գրեք lusine.mk@gmail.com


message 3: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ես արդեն սկսել եմ։ Առայժմ հեչ դուրս չի գալիս։ Ոնց որ Նարինե Կռոյանի «Դանիելի գիրքը» լինի, բայց ավելի վատ գրված։


message 4: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
Ես գրքի մի 30% արդեն կարդացել եմ, ոնց որ նախորդ գրքի շարունակությունը լինի թեմայի առումով, բայց արդեն երկար ժամանակ է դանդաղ եմ առաջ գնում:


message 5: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
էս գիրքը մի շատ լուրջ թերություն ունի. խմբագրված չի, ու լիքը անհամապատասխանություններ կան։


message 6: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Մոտ 50 տոկոսը կարդացել եմ, ուզում եմ էս երկու օրը վերջացնել։

Դժոխքի նկարագրությունը լավ ա մտածված, էդ անտարբերության, մոռացման վիճակները շատ ռեալ զգացողություններ են առաջացնում, բայց էն գրադարանի պահից սկսած մի տեսակ ուրիշ տեղ գնաց պատմությունը, էդ պահը չհավանեցի։

Ես էլ pdf ֆայլը դարձրել եմ mobi, որ քինդլով կարդամ, բայց նենց վատ ա convert արել ։Դ էլ չեմ էլ նկատում մյուս թերությունները։

Խևի կերպարը հավանել եմ բայց, էդ էքսկուրսիաները, պատը, լավ պատկերավոր են։


message 7: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Հետաքրքիր ա, ինձ դժոխքի նկարագրություններն ու էնտեղ կատարվող ամեն ինչը հեչ դուր չի գալիս, ոնց որ զոռով, արհեստական գրված լինի բայց էն «կյանքի» հատվածներն ուղղակի հրաշալի են։ Բնական, կենդանի լեզվով գրված։


message 8: by արմին (new)

արմին (tanamasi) ես նոր եմ սկսել, ընդհանրապես առաջ չի գնում ։դ ոնց որ գրելու առաջին փորձ լինի։ փորձեմ զոռով կարդալ մինչև հասնեմ կյանքի մասին հատվածին ։ճ


message 9: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Ես ավարտեցի :/ վերջը խառն էր շատ ու երկիմաստ, սպասում եմ մեր քննարկմանը, հետաքրքիր ա` ամեն մեկս ոնց ա հասկացել։


message 10: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
ինձ 2% ա մնացել, էսօր մի արանք ճղեմ, վերջացնեմ։ Բայց քանի գնում, ավելի ա դուրս գալիս։ Ժամանակակից հայ գրողներից երեւի ամենալավ գործն ա, որ կարդացել եմ։ Իհարկե մի լավ խմբագրումից ահագին կշահեր


message 11: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments https://grigorisblog.wordpress.com/20...

My favorite short story from the author (Goodreads phone app disabled Armenian keyboard?)


message 13: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ինչ տարօրինակ ա, որ իրան մինչեւ հիմա չգիտեի, որովհետեւ իրեն ճանաչող լիքը մարդկանց գիտեմ, պապաս էլ գիտեր իրան, ֆոտոներում էլ կա։


message 14: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Վերջացրեցի։ Վերջը իրականում շատ դուրս էկավ, թե ոնց բերեց, դժոխքը կապեց իրական կյանքին։ Սպասում եմ քննարկմանը


message 15: by արմին (new)

արմին (tanamasi) ինչքան վատն էր դժոխքի մասը, էնքան լավն ա երկրի մասը)) ու ինչքան տափակ էր դժոխքի մասի «փիլիսոփայելը», էնքան ավելի միտք/հույզ հրահրող են «այսկողմյան» մտորումները։ իրականում կորտասարի հոփսքոթչն ա հիշացնում։ տենց մի 50 էջ եմ կարդացել։ մենակ կանացի կերպարները շատ տափակ են դեռ որ։ ավելի ճիշտ՝ կերպար դեռ չկա, մենակ ինչ֊որ կաղապարներ են (հանդիպած երեք֊չորս կինն էլ)։


message 16: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
էս շաբաթ-կիրակի հանդիպե՞նք


message 17: by արմին (new)

արմին (tanamasi) ես հավանաբար կհասցնեմ ավարտել


message 18: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ինձ հարմար է էս շաբաթ․

Մի հատ թեմայից դուրս հարց տամ, ձեր մոտ ստացվու՞մ է հայերեն գրել հեռախոսով։ Ես չեմ կարող գուդրիդսով հեռախոսով հայերեն գրեմ, մենակ ռուսերեն ու անգլերեն այբուբենն է ակտիվ։ Ու մենակ գուդրիդսով ունեմ էս խնդիրը


message 19: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
ինձ գալիք հանգստյան օրերինմ մենակ կիրակի է հարմար: Լուս իմ մոտից էլ է կորել ու մենակ այս ափփից, գուդրիդզին ռեվյու եմ թողել app storeում ու տեղեկացրել խնդրի մասին, բայց դեռ բան չի փոխվել:


message 20: by արմին (new)

արմին (tanamasi) ինձ մոտ օկ է հեռախոսով, բայց ես վաղուց չեմ ապդեյթել հավելվածը


message 21: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
ինձ մոտ էլ ա օկ հեռախոսով։
Ուրեմն կիրակի՞


message 22: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments indz harmar e kiraki


message 23: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
օքս, ուրեմն կիրակի Երեւանի ժամով 21:00, հրավերն էսօր երեկոյան կուղարկեմ


message 24: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
ինձ էլ է հարմար ^_^


message 25: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
ժող, ես կարող ա մի 15 րոպե ուշանամ, սկսեք առանց ինձ (պիտի որ կարողանամ ձեզ ներս թողնել լինքով)


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread