Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2022
>
Նոյեմբեր. կարդում և քննարկում ենք Նենսի Քըրքորյանի «Զաբելը»
date
newest »
newest »
message 1:
by
Byurakn
(new)
Oct 02, 2022 12:04PM
Mod
reply
|
flag
Գիտեմ, որ շուտ ա դեռ, բայց էս գիրքը ճարող էղե՞լ ա (հատկապես աուդիո տարբերակով)։ ԱՄՆ-ից դուրս անհնար ա էրևում։
ես հեսա գնում եմ գիրքը գրադարանից վերցնեմ, բայց կարամ էլեկտրոնային գիրքն էլ վերցնեմ, իմ accountով կարդաք, եթե չեք գտնում:
ես երեկ գիրքը բերեցի տուն, սկսեցի կարդալ ու չէի կարողանում pփոկվել, նույնիսկ մի տեղ հուզվել եմ, չնայած այդ մեկը կարող է հորմոններից էլ լինի: ոնց երևում է մի շնչով կարդալու եմ: էլեկտրոնային գիրքն էլ եմ վերցրել կինդելի վրա, թե ուզում եք առանձին ինձ գրեք username passwordն տամ կարդաք:
Հետաքրքիր արագ կարդացվող գիրք է: Համարյա վերջացնում եմ: Էս գրքի մեջ Հայաստան բառ չկա, կա հայ, կա հայերեն, բայց Հայաստան չկա: Ես չգիտեմ սովետական հայաստանի փակ լինելուց է թե իրոք էդ ընտանիքի համար our old country առանց անունի միակ կապն է իրենց հայ լինելու ու հայկական հողի հետ, միայն հիշողություն, կորցրած հայրենիք
հա բայց մեղադրելու չի, իր կյանքը ոչ մի առնչություն չի ունեցել արևելյան Հայաստանի հետ: իր հայերնի հողը թուրքիայի կազմի մեջ է եղել: ես նույնիսկ գիտեմ, որ ներկայիս թուրքիայի մեջ ապրող հայերի համար վիրավորական է,որ իրենց թրքահայ կամ տաջկահայ են ասում: Մեկնաբանում են դա այնպես,որ նման ձևով կոչելը նշանակում է, որ իրենք ուրիշ հողի վրա են ապրում, մինչդեռ իրենք շարունակում են ապրել իրենց հայրենի հողի վրա:
մի շնչով կարդացվող գիրք էր, որ իմ մոտ իրարամերժ aftertaste թողեցԶաբելի հարաբերությունները երեխեքի հետ, մեծի օտարանալը, ամեն գնով ամերիկանացվելը, եղեռնի մասին ինչ դոզայով ինֆորմացիա տալը/լռելը, Արսինեի կերպարը, աղջկա ամուսնության ինքնակամ խափանումը ու էլի շատ դետալներ հետաքրքիր քննարկման թեմաներ են:
Բայց կարդալուց հետո դառնություն մնաց մեջս, նույն հաջողությամբ կարող էր լինել իտալացի կամ ցանկացած այլ ազգի ընտանիքի պատմություն, որ փորձում էին նոր երկրի մեջ կյանք կառուցել: Սա մի կողմից դրական է, որ գիրքը ունիվերսալ պատմություն է փախստական ընտանիքի ու առաջին-երկրորդ սերնդի հարաբերությունների, մյուս կողմից էլ մի տեսակ անսպասելի էր, որ ես որպես հայ ընթերցող հայկականություն (կիսրոջ կերպարից էն կողմ) չզգացի, ուտելիքներից հետ ինձ օտար էր: Միգուցե նույն կերպ էլ 30-60 ականների արևելյան հայաստանի ընտանիքն ինձ օտար լինի, բայց բոլորիս կապող հայոց պատմությունը գրքի մեջ բարակ թել ոնց որ լիներ:
Էլիֆ Շաֆակը իր հարզացրույցներից մեկում համեմատում է էմիգրանտների երեք սերունդ, որ երկրորդ սերունդը զբաղված է նոր երկրի իսկական քաղաքացի դառնալով ու անցյալի հետ կապվելու հավես ու ժամանակ չունի, իսկ ահա երրորդ սերունդը որ identity խնդիր չունի, հետ է գնում դեպի արմատներ ու փնտրում է իր մյուս կողմի լավ ու վատ լինլելը հասկանալ: Էս առումով, եթե գիրքը հեղինակի տատի ինքնակենսագրականն է, Շաֆակի ասածի մի օրինակ է, որ Զաբելի թոռների մեջ հայ լինելու/մնալու կամքն ավելի շատ է, քան երեխեքի:
Հըմ, հետաքրքիր դիտարկում ա Հայաստանի պահը։ Բայց հա, կարծում եմ իրանց համար սովետական Հայաստանը հայրենիք չէր։ Ինչի՞ մասին երազեին։
Բայց օրինակ ինձ համար շատ հայկական էր գիրքը, չէի ասի, թե կարար իտալացի լիներ։ Իրենց վարքուբարքը, նիստուկացը շատ տիպիկ ախպարական էր, լրիվ մեծ տատիկիս ու իր ընտանիքին էր հիշեցնում (չնայած իրանք Սովետ էին էկել)։
Իսկ էդ միգրանտների երրորդ սերնդի մասին ես էլ եմ շատ լսել ամերիկահայերից, որ ասում են "it skipped a generation"՝ նկատի ունենալով, որ երկրորդ սերունդը լրիվ հրաժարվում ա հայկական ինքնությունից, իսկ երրորդը նորից սկսում ա փնտրել։
Բայց էս «Զաբելի» մեջ նաև հետաքրքիր էր էդ հայկական մամայական պահը, որ ամեն կերպ ուզում ա էրեխեքին մոտիկ պահի ու որպես անձնական վիրավորանք ընկալում իրանց հեռու գնալը։
Մարի, Արմինե դուք կարդու՞մ եք էս ամիս։
Բայց օրինակ ինձ համար շատ հայկական էր գիրքը, չէի ասի, թե կարար իտալացի լիներ։ Իրենց վարքուբարքը, նիստուկացը շատ տիպիկ ախպարական էր, լրիվ մեծ տատիկիս ու իր ընտանիքին էր հիշեցնում (չնայած իրանք Սովետ էին էկել)։
Իսկ էդ միգրանտների երրորդ սերնդի մասին ես էլ եմ շատ լսել ամերիկահայերից, որ ասում են "it skipped a generation"՝ նկատի ունենալով, որ երկրորդ սերունդը լրիվ հրաժարվում ա հայկական ինքնությունից, իսկ երրորդը նորից սկսում ա փնտրել։
Բայց էս «Զաբելի» մեջ նաև հետաքրքիր էր էդ հայկական մամայական պահը, որ ամեն կերպ ուզում ա էրեխեքին մոտիկ պահի ու որպես անձնական վիրավորանք ընկալում իրանց հեռու գնալը։
Մարի, Արմինե դուք կարդու՞մ եք էս ամիս։
ժողովուրդ, ինչպես տեսնում եմ բոլորդ արդեն ավարտել եք գրքի ընթերցանությունը, կարող է արդեն հանդիպման օրը ու ժամ որոշենք: ես շատ եմ ուզում քննարկմանը ներկա լինեմ:
նոյեմբերի 18-21 ես էլ չկամ։ շաբաթվա մեջ անե՞նք։ ինձ 16-17-ին հարմար ա, 14-15-ին՝ ուշ ժամերի (մեր ժամով ութից հետո, բայց տենց Երեւանի համար ա շատ ուշ)




