Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2022
>
Դեկտեմբեր-հունվար. Դոնա Թարթի «Կարմրակատարը»
date
newest »
newest »
message 1:
by
Byurakn
(new)
Oct 12, 2022 11:59AM
Mod
reply
|
flag
Ժող, էս գիրքն աուդիո կամ հեռախոսով կարդալու տարբերակով որևէ մեկը ճարե՞լ ա։ Իմ սաղ կանալներում նայեցի, չկա, մենակ Audible-ն ունի աուդիո, էն էլ էնքան եմ իրանց անվճար trial-ներից օգտվել, հիմա միանգամից գին ա կրակում։
Ո՞նց ա գնում։ Ես դեռ ընդամենը 3% եմ կարդացել, բայց մի տեսակ շատ ա դետալների մեջ խորանում, չգիտեմ դրանք հետո կարեւոր են, թե ուղղակի էջեր ա լցնում
ես դեկտեմբերից կսկսեմ, նենց կանեմ էդ ամիս էլ վերջացնեմ, իր Secret History-ում էլ կար էդ դետալների մեջ խորանալը, բայց հիմնականում ավելորդ չէին դրանք։ Հետո կապը տեսնում էինք։
Ուրեմն էս Գոլդֆինչը տարօրինակ կերպով բոլոր գրախանութների ցուցափեղկերում դրած ա, մտածում եմ էս ի՞նչ հաշիվ ա, որ 2014-ի գիրքը սենց սկսել են ռեկլամ անել, ոնց որ նոր լույս տեսած։ Ասեցի երեւի կինո են նկարել։ Գուգլեցի, պարզվեց կինո կա։ Ու ֆիլմի սինոպսիսի հենց առաջին նախադասությունը սփոյլեր ա։ Ասածս ինչ ա. եթե սփոյլեր չեք ուզում, ֆիլմը մի գուգլեք։
տաս տոկոս եմ կարդացել, չեմ հիշում ուրիշ գիրք որ մի օրը էսքան մանրամասն նկարագրեր: Ինձ նկարագրությունը դուր եկավ, բայց առայժմ հետաքրքրիր չի էդքան, ոնց որ հլը նոր պիտի անցնի հիմնական թեմային
Շատ ավելի լավ) մի երկու բան էլ էի կարդում էս ընթացքում, մտածեցի չեմ հասցնի։Առաջին քննարկումս կլինի խմբի հետ :)
@Anahit Mariam հրաշալի՜։ շատ ուրախ կլինենք։
@Lusine հա, էդ մանրամասն նկարագրությունը խեղդեց։ Իհարկե դեպքից հետոն բնական էր, կերպարի ապրումներն էր փոխանցում, թե ոնց ժամանակը չէր անցնում, բայց մինչեւ դեպքն անկապ երկար էր։ Ընդ որում, հետաքրքիր ա՝ էդ ծերունին ու աղջիկը հենցընե՞նց էին էնտեղ, թե՞ հետո անդրադարձ լինելու ա իրանց
@Lusine հա, էդ մանրամասն նկարագրությունը խեղդեց։ Իհարկե դեպքից հետոն բնական էր, կերպարի ապրումներն էր փոխանցում, թե ոնց ժամանակը չէր անցնում, բայց մինչեւ դեպքն անկապ երկար էր։ Ընդ որում, հետաքրքիր ա՝ էդ ծերունին ու աղջիկը հենցընե՞նց էին էնտեղ, թե՞ հետո անդրադարձ լինելու ա իրանց
ինչպես Մարին էր ասում, ոչ մի դետալ անտեղի չի նկարագրված: ինձ համար հետո եկավ պահ, որ հասկացա, որ շատ կարևոր մաս այդ օրվա նկարագրությունից հասցրել էի բաց թողնել: շատ հետաքրքիր է ընթանում:
իմ համար հեշտ կարդացվող է, բայց համարյա մեկ երրորդին եմ հասնում էն տպավորությունն է դեռ background ինֆորմացիա է տալիս ու գրքի հիմնական ասելիքը դեռ նոր պիտի սկսվի: Տեղ-տեղ տխուր է շատ, տեղ-տեղ ասում եմ բայց էսքան մանրամասն նստել-ուտել-քնել-խոսել-հիշել արդյոք օվերդոզ չի: Մեկ էլ Փամուկ կարդալուց եմ էս տպավորությունն ունեցել, որ հազար ու մի մանրուքի մեջ է տանում ընթերցողին
Լուսինե, հա, շատ դիպուկ ասեցիր։ Լրիվ բեքգրաունդ ա դեռ, ու սենց հա շարունակվում ա չգիտեմ մինչեւ որտեղ։ Թե չէ հեշտը հեշտ ա կարդացվում։
kindle search - page 27 There had been a trio of ghastly landscapes, by a painter named Egbert van der Poel, different views of the same smouldering wasteland: burnt ruined houses, a windmill with tattered sails, crows wheeling in smoky skies.
its another van der smth :)
ես վերջացրեցի: հետաքրքրությամբ կարդացել եմ, կային պահեր որ դետալների օվերդոզ էր, մյուս կողմից էլ ոնց որ գրքի մաս դառնաս, նույնիսկ երազում եմ տեսել կերպարներին :)հետո ավելի արագանում են դեպքերը, նույնիսկ մի գլխից մյուսը ութ տարվա տարբերություն կա:
ընդհանուր ինքը զգույշ հավաքած փազլ ոնց որ լինի, ոչ մի կերպար կամ իրադարձություն օդից կախված չմնաց, կարող էր մի փոքր կարճ լիներ, բայց նկարագրություններով էլ դու դառնում ես դեռահասի հետ դեռահաս, նարկոմանի հետ նարկոման, խաղամոլի հետ խաղամոլ:
հա, ես էլ դժվար էս ամիս։ Մի երկու էջ կարդում, ձանձրանում, մի կողմ եմ դնում։ ախր հեչ բան չի կատարվում։ բայց Լուսինեի գրածը հուսադրեց
ես հասկանալի պատճառներով այսմի երկու շաբաթը չեմ կարողացել կարդալ, բայց իմ համար գիրքը կտրուկ հետաքրքրացավ երբ հերոսը տեղափոխվեց Լա Վեգաս ապրելու:
Ես էս երկու օրը մի քիչ ակտիվացա, ոնց որ թե հետաքրքրացավ, երևի մենակ էս կարդամ ամսվա մեջ, էլ չթողնեմ հունվարին, տեսնեմ։
Ընդհանրապես պատկերացում չունեմ, թե ինչ ուղղությամբ ա գնալու գիրքը, ու էդ ավելի ա հետաքրքրություն առաջացնում։
Ընդհանրապես պատկերացում չունեմ, թե ինչ ուղղությամբ ա գնալու գիրքը, ու էդ ավելի ա հետաքրքրություն առաջացնում։
Վերջապես հասա Լաս Վեգասի մասերին։ Հույս ունեմ՝ էստեղից ինչ-որ բաներ կսկսեն կատարվել։ Փաստորեն, գրքի մեկ երրորդը կարդացել եմ, ու էդ մեկ երրորդը ամփոփվում ա սենց. տղայի մայրը մահացավ, խնամակալ են փնտրում։
Կեսերին եմ հասել։ էսքան ժամանակ մենակ մի գերազանց գրված տեսարան կար. Թեոյի ու փաստաբանի հեռախոսազրույցն էր։
Բացի անկարեւոր դետալներից, հասկացա, թե էս գիրքն ինչու ա սենց դժվար կարդացվում. դեպքերի մեծ մասն անցյալում են տեղի ունենում, նույնիսկ ութ տարի անց տեքստի 90%-ն անցյալ ա, ու հիմնական գիծն առաջ չի գնում։
մի հատ հարցազրույցի մեջ հեղինակն ասում էր ամենադժվարը, որ հենց սկզբից ընթերցողը գիտի մոտավոր վերջը ու չնայած դրան գիրքը հետաքրքիր պահելն է։ Էս գրքի հենց սկզբում պարզ էր, որ նկարի հետքերով ինքը ինքնասպանության եզրին է, բայց իմ համար հետաքրքիր կարդացվեց։ Հիմնական գիծն ըստ ձեզ ո՞րն է (ըստ էս պահին կարդացած էջերի)
Դե հենց հիմնական գծի բացակայությունը/դրանից անընդհատ շեղումն ա նաեւ, որ ահավոր դժվարացնում ա կարդալը։ Արդեն տենց 60%+ից էրեւում ա, որ հիմնական գիծը նկարն ա ու դրա հետ ինչ անելը։ Բայց նաեւ դասական պրոտագոնիստն ինչ-որ բան ա ուզում, ինչ-որ մի բան խանգարում ա իրան կառուցվածքը լավ չի արած։ Թեոն ինչքա՞ն ա ուզում նկարը թաքցնել կամ ազատվել դրանից կամ ընդհանրապես ի՞նչ ա ուզում էդ նկարից։ Մորից «հիշատա՞կ» ա։ Բա ինչու՞ ութ տարում գոնե մի անգամ չի բացել, նայել։
Մի խոսքով, հեղինակը լրիվ ձախողել ա 700 էջ ընթերցողին հետաքրքրված պահելը։ Իհարկե կան տեղեր, որ հետաքրքրանում ա, բայց հետո միանգամից նորից անցյալ ա ընկնում, կորում ա հետաքրքրությունը։
Մի խոսքով, հեղինակը լրիվ ձախողել ա 700 էջ ընթերցողին հետաքրքրված պահելը։ Իհարկե կան տեղեր, որ հետաքրքրանում ա, բայց հետո միանգամից նորից անցյալ ա ընկնում, կորում ա հետաքրքրությունը։
Ես մինչև շաբաթվա վերջ կավարտեմ։ Ինձ շաբաթ-կիրակի ա հարմար, մեկ էլ երք, հնգ. ուշ երեկոյան 11-ի կողմերը։
դե բոլոր դեպքերում սենց թե նենց շաբաթ-կիրակի ա լինելու, որ բոլոր ժամային գոտիները ծածկի։ էս անգամ ուզում եմ հայտարարությունը մի քիչ շուտ ուղարկել, որտեւ հաջորդ ամիսների գրքեր ենք ընտրելու, որ մարդիկ առաջարկներ գրեն։ 14-ին անե՞նք, թե՞ շուտ ա
ինձ երբ էլ պայմանավորվեք, հարմար է։ Իսկ ունենք առանձին քննարկման շղթա, որտեղ դնենք գրքերի մեր առաջարկները, թե նախկինիծ եղածի մեջ ենք շարունակելու։
ո՞նց եք ուզում, նորը բացեմ, թե՞ նախկինի մեջ։ բոլոր դեպքերում որ նամակ ուղարկեմ բոլորին, լինքը կլինի, թե որտեղ առաջարկել
Ինձ մի 40 էջ ա մնացել։ Ահագին ջղայինացած եմ էս գրքի վրա, ժամանակի կորուստ էր, ոչմիբան չստացա՝ ձանձրությից բացի (շատ քիչ հատվածներ կային, որտեղ հետաքրքրանում էր գիրքը, մտածում էի՝ ըհըն, այ էստեղից հաստատ ավելի լավը կդառնա, բայց էդպես էլ էդ լավ բանը չպատահեց, սկզբից մինչև վերջ միջակություն էր)։
Մտածում եմ՝ գնամ կինոն նայեմ, մի քիչ ցրվեմ էս ձանձրալի տեքստից։
Մտածում եմ՝ գնամ կինոն նայեմ, մի քիչ ցրվեմ էս ձանձրալի տեքստից։




