Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

27 views
2023 > Նվիրում ենք գրքեր

Comments Showing 1-38 of 38 (38 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ողջու՜յն բոլորին,
քանի որ առաջարկվել էր իրար գրքեր նվիրել, բացում եմ էս թեման գրքեր նվիրելու հարցերը քննարկելու համար։ Վեց հոգի է գրանցվել։ Կարող եք ձեր ցանկությունների ցուցակը կազմել, տեղադրել էստեղ սեղմել հղումով և անուն քաշել. https://www.drawnames.com/register/GC...-


message 2: by Byurakn (last edited Mar 06, 2023 11:17PM) (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ահ, փաստորեն ցանկությունները հենց հղմամբ գնալու դեպքում էլ կարող եք գրել :) Բայց էնտեղ ընտրությունը մենակ Ամազոնից ա, էնպես որ եթե էնպիսի բաներ եք ուզում, որ Ամազոնում չկա, էստեղ գրեք։


message 3: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments մեր էս տարվա կարդալիք գրքերից ենք ընտրելու՞


message 4: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
եսի՞մ։ կարող ենք խառը։ Արփին իրա ցանկությունները նշել ա, ընտրված գրքերից չէին


message 5: by Byurakn (last edited Mar 07, 2023 08:10AM) (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Իմ անունն արդեն քաշեցի :)
Ես էնտեղ wishlist չեմ դնում։ Մի ցանկություն ունեմ. Մագդա Թակճատյանի «Ռոջավան» կամ ինչ ուզում եք (Goodreads-ի want to read-ի ցուցակից)։


Librogram_libro | 20 comments Ես ուզում եմ`
1.《Շառաչ և ցասում》Ուիլյամ Ֆոլքներ
2.Լեոնիդ Անդրեև《Հուդա Իսկարիովտացի》
3.Դանթե Ալիգերի《Աստվածային կատակերգություն》
4. Վիկտոր Հյուգո《Փարիզի Աստվածամոր տաճարը》
5.Բրամ Սթոքեր《Դրակուլա》
6.Ինչպես ընթերցել գրականություն պրոֆեսորի պես։
Սրանք իմ ուզած գրքերն են։


message 7: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
@librogram_libro հայերեն, չէ՞


message 8: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Իմ մոտ չի ստացվում միանալ հղումով, սենց ա գրում՝
It's no longer possible to join the group.


message 9: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
բայց wishlist թողեց սարքեմ


message 10: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
լավ չէ ստացվեց ։Դ


message 11: by Librogram_libro (new)

Librogram_libro | 20 comments Հա Բյուր ջան։


message 12: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ես ուզեցի նվիրել, բայց հասցեները չեմ տեսնում
You can't view the mailing address. Ask the organizer to allow group members to view the mailing address.


message 13: by արմին (new)

արմին (tanamasi) ինձ մոտ երևում ա


message 14: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
ինձ մոտ էլ


message 15: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
Լուս ջան ինձ մոտ ցույց է տալիս, որ դու դեռ անուն չես քաշել, մինչև չքաշս, հասցեն չես տեսնի։ Ես քեզ նորից հիշեցում եմ ուղարկել;


message 16: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments առաջին անգամ առաջին դասարանցու հարց՝ չե՞մ կարող մի քանի հոգու նվիրել, անունը մենակ մի հոգի ցույց տվեց, ուզում եմ փոխել ուրիշ մեկին էլ նվիրել։
Մռազին ես նվիրում եմ Դանթե, ստեղ գրենք որ նույն մարդուն նույն գիրքը չնվիրենք։ Մնացածին հեշտ է ամազոնով պատվիրելը


message 17: by Librogram_libro (new)

Librogram_libro | 20 comments Վա՜խ, էս ինչ ժպիտ եք ինձ նվիրում , անկեղծ հիմա էնքան ուրախ եմ...


message 18: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ժող, կարա՞ք ձեր հասցեներին հեռախոսի համարներ ավելացնեք։ Պատվիրելու դեպքում մեծ մասամբ ուզում ա


message 19: by Librogram_libro (new)

Librogram_libro | 20 comments Արմինե ջան, առանձին չստացվեց գրել, էստեղով գրեմ։ Կլինի՞ ձեզ , ձեր ցանկացած հայերեն գիրքը նվիրեմ։ Ամազոնից պատվիրել ես չեմ կարող...


message 20: by արմին (new)

արմին (tanamasi) Հա, իհարկե, Մռազ ջան ։) Բատիկեանից ցանկացած գիրք կամ ժամանակակից այլ հայալեզու գրողից, իդեալական կլինի (⁠*⁠˘⁠︶⁠˘⁠*⁠)⁠.⁠。⁠*⁠♡


message 21: by Librogram_libro (new)

Librogram_libro | 20 comments Դե ես ձեզ ժամանակակիցներից 2 գիրք կնվիրեմ։)


message 22: by արմին (new)

արմին (tanamasi) վայ ☺️ շնորհակ
իսկ ցուցակից դուրս գրքեր ընդունում եք, չէ՞))


message 23: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ինձ թվում ա՝ օքեյ ա ցուցակից դուրս գրքեր նվիրելը։ Մեկը ես անկեղծ ասած կնախընտրեի տեսնել, թե նվիրողի մտքով ինչ ա անցել ինձ նվիրել, քան ցանկությունների ցուցակից ընտրել: :)


message 24: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
Ես արդեն ստացա իմ գիրքը։ Շնորհակալություն Լուսինեին։ Լուս ջան ոնց հասկանում եմ այդ կայքը քո ուզած հնարավորությունից չունի։


message 25: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Արփի ջան, ոնց որ ունի էդ հնարավորությունը, որովհետև էն մարդուն, ում անունն ընկել ա ինձ, ինչ-որ ուրիշ մեկը գրքերից մեկն ուղարկել ա, ու նշված ա, որ ուղարկել ա։


message 26: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
ի դեպ, ինձ ուղարկողին, եթե դեռ չի ուղարկել, խնդրում եմ ամեն տեսակի դոկումենտացիա պահի ուղարկելիս (ստացական եւ այլ ), եթե ինքն ա ֆիզիկապես ուղարկում, ոչ թե օնլայն պատվիրում, անպայման ֆոտո անի փաթեթը։ Մաքսայինի հետ պատերազմ մտնելիս էդ սաղ պետք ա գալու։


message 27: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
ես ինքս ադմին լինելով ուզեցի Լուսինեի հասցեն տեսնել, իրեն գիրք ուղարկել, բայց քանի որ ինքը իմ քաշած մարդը չի, չեմ կարողանում տեսնել;


message 28: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
ոնց որ ադմին սեթինգ ա, կարաս նենց անես, որ տեսնենք։


message 29: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
իմ գիրքը ստացա, շաաաաատ շնորհակալ եմ, մաքսայինի հետ ոչ մի խնդիր չեղավ։ այ որ ասեք ով ա ուղարկել, անձամբ շնորհակալություն կհայտնեմ


message 30: by արմին (new)

արմին (tanamasi) ես էի, Բյուր ջան ։) հաճելի վերընթերցումներ։ տեսել էի, որ ուզում էիր լայն ռեվյու գրել, երբ ձեռքիդ լինի ֆիզիկական տարբերակը։ կսպասեմ ռեվյուին


message 31: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
հա, փաստորեն արդեն պարտավորեցնող ա։ գրադարանից վերցրել էի, ռիվյուն չէի գրում, հանձնելու օրն էլ մոտենում էր։ իսկ սենց արդեն այլ տարբերակ չունեմ :) նորից շաաաաատ մերսի, էս գիրքը գրապահարանում ունենալու ու անընդհատ բացելու գիրք ա


message 32: by արմին (new)

արմին (tanamasi) ։) շատ ուրախ եմ


message 33: by Librogram_libro (new)

Librogram_libro | 20 comments Սիրելինեի, ես իմ գիրքը ստացել եմ ։) Մերսի շատ Մարիին։) դե իսկ Արմինե ջան ձեր գրքերը պատվիրել եմ, հասնի` ուղարկեմ ։)


message 34: by արմին (new)

արմին (tanamasi) (⁠。⁠・⁠ω⁠・⁠。⁠)⁠ノ⁠♡


message 35: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments Ես իմ գիրքը ստացա: Շատ մերսի ուղարկողին հենց էս ընտրության համար:

Ես դեպի Հայաստան իմ գիրք նվերներն էս շաբաթ կուղարկեմ, արդեն մի քիչ ազատ եմ ու սիրով կզբաղվեմ իմ ընտրությամբ գրքերի նվիրմամբ (շվեյցարացի հեղինակներ)


message 36: by Librogram_libro (new)

Librogram_libro | 20 comments Արմինե ջան, մի գիրքը հասել է ինձ, մնաց մյուսը, մի քիչ էլ, որ սպասեք երկուսն էլ կգան ձեզ մոտ ։)


message 37: by արմին (new)

արմին (tanamasi) Հա, Մռազ ջան ^⁠‿⁠^


message 38: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Լուսինե ջան, բարով վայելես, նվիրողը ես էի, ու եթե նույնիսկ wishlist-իդ մեջ չլիներ, էդ գիրքն էի նվիրելու


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread