Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2023
>
Նվիրում ենք գրքեր
date
newest »
newest »
Ահ, փաստորեն ցանկությունները հենց հղմամբ գնալու դեպքում էլ կարող եք գրել :) Բայց էնտեղ ընտրությունը մենակ Ամազոնից ա, էնպես որ եթե էնպիսի բաներ եք ուզում, որ Ամազոնում չկա, էստեղ գրեք։
Իմ անունն արդեն քաշեցի :)
Ես էնտեղ wishlist չեմ դնում։ Մի ցանկություն ունեմ. Մագդա Թակճատյանի «Ռոջավան» կամ ինչ ուզում եք (Goodreads-ի want to read-ի ցուցակից)։
Ես էնտեղ wishlist չեմ դնում։ Մի ցանկություն ունեմ. Մագդա Թակճատյանի «Ռոջավան» կամ ինչ ուզում եք (Goodreads-ի want to read-ի ցուցակից)։
Ես ուզում եմ`1.《Շառաչ և ցասում》Ուիլյամ Ֆոլքներ
2.Լեոնիդ Անդրեև《Հուդա Իսկարիովտացի》
3.Դանթե Ալիգերի《Աստվածային կատակերգություն》
4. Վիկտոր Հյուգո《Փարիզի Աստվածամոր տաճարը》
5.Բրամ Սթոքեր《Դրակուլա》
6.Ինչպես ընթերցել գրականություն պրոֆեսորի պես։
Սրանք իմ ուզած գրքերն են։
ես ուզեցի նվիրել, բայց հասցեները չեմ տեսնումYou can't view the mailing address. Ask the organizer to allow group members to view the mailing address.
Լուս ջան ինձ մոտ ցույց է տալիս, որ դու դեռ անուն չես քաշել, մինչև չքաշս, հասցեն չես տեսնի։ Ես քեզ նորից հիշեցում եմ ուղարկել;
առաջին անգամ առաջին դասարանցու հարց՝ չե՞մ կարող մի քանի հոգու նվիրել, անունը մենակ մի հոգի ցույց տվեց, ուզում եմ փոխել ուրիշ մեկին էլ նվիրել։Մռազին ես նվիրում եմ Դանթե, ստեղ գրենք որ նույն մարդուն նույն գիրքը չնվիրենք։ Մնացածին հեշտ է ամազոնով պատվիրելը
Արմինե ջան, առանձին չստացվեց գրել, էստեղով գրեմ։ Կլինի՞ ձեզ , ձեր ցանկացած հայերեն գիրքը նվիրեմ։ Ամազոնից պատվիրել ես չեմ կարող...
Հա, իհարկե, Մռազ ջան ։) Բատիկեանից ցանկացած գիրք կամ ժամանակակից այլ հայալեզու գրողից, իդեալական կլինի (*˘︶˘*).。*♡
Ինձ թվում ա՝ օքեյ ա ցուցակից դուրս գրքեր նվիրելը։ Մեկը ես անկեղծ ասած կնախընտրեի տեսնել, թե նվիրողի մտքով ինչ ա անցել ինձ նվիրել, քան ցանկությունների ցուցակից ընտրել: :)
Ես արդեն ստացա իմ գիրքը։ Շնորհակալություն Լուսինեին։ Լուս ջան ոնց հասկանում եմ այդ կայքը քո ուզած հնարավորությունից չունի։
Արփի ջան, ոնց որ ունի էդ հնարավորությունը, որովհետև էն մարդուն, ում անունն ընկել ա ինձ, ինչ-որ ուրիշ մեկը գրքերից մեկն ուղարկել ա, ու նշված ա, որ ուղարկել ա։
ի դեպ, ինձ ուղարկողին, եթե դեռ չի ուղարկել, խնդրում եմ ամեն տեսակի դոկումենտացիա պահի ուղարկելիս (ստացական եւ այլ ), եթե ինքն ա ֆիզիկապես ուղարկում, ոչ թե օնլայն պատվիրում, անպայման ֆոտո անի փաթեթը։ Մաքսայինի հետ պատերազմ մտնելիս էդ սաղ պետք ա գալու։
ես ինքս ադմին լինելով ուզեցի Լուսինեի հասցեն տեսնել, իրեն գիրք ուղարկել, բայց քանի որ ինքը իմ քաշած մարդը չի, չեմ կարողանում տեսնել;
իմ գիրքը ստացա, շաաաաատ շնորհակալ եմ, մաքսայինի հետ ոչ մի խնդիր չեղավ։ այ որ ասեք ով ա ուղարկել, անձամբ շնորհակալություն կհայտնեմ
ես էի, Բյուր ջան ։) հաճելի վերընթերցումներ։ տեսել էի, որ ուզում էիր լայն ռեվյու գրել, երբ ձեռքիդ լինի ֆիզիկական տարբերակը։ կսպասեմ ռեվյուին
հա, փաստորեն արդեն պարտավորեցնող ա։ գրադարանից վերցրել էի, ռիվյուն չէի գրում, հանձնելու օրն էլ մոտենում էր։ իսկ սենց արդեն այլ տարբերակ չունեմ :) նորից շաաաաատ մերսի, էս գիրքը գրապահարանում ունենալու ու անընդհատ բացելու գիրք ա
Սիրելինեի, ես իմ գիրքը ստացել եմ ։) Մերսի շատ Մարիին։) դե իսկ Արմինե ջան ձեր գրքերը պատվիրել եմ, հասնի` ուղարկեմ ։)
Ես իմ գիրքը ստացա: Շատ մերսի ուղարկողին հենց էս ընտրության համար: Ես դեպի Հայաստան իմ գիրք նվերներն էս շաբաթ կուղարկեմ, արդեն մի քիչ ազատ եմ ու սիրով կզբաղվեմ իմ ընտրությամբ գրքերի նվիրմամբ (շվեյցարացի հեղինակներ)
Լուսինե ջան, բարով վայելես, նվիրողը ես էի, ու եթե նույնիսկ wishlist-իդ մեջ չլիներ, էդ գիրքն էի նվիրելու





քանի որ առաջարկվել էր իրար գրքեր նվիրել, բացում եմ էս թեման գրքեր նվիրելու հարցերը քննարկելու համար։ Վեց հոգի է գրանցվել։ Կարող եք ձեր ցանկությունների ցուցակը կազմել, տեղադրել էստեղ սեղմել հղումով և անուն քաշել. https://www.drawnames.com/register/GC...-