Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2023
>
Հոկտեմբեր։ Կարդում ենք Գաբրիելլե Զեվինի «Վաղը, և վաղը, և վաղը»-ն
date
newest »
newest »
message 1:
by
Arpi
(new)
Jul 03, 2023 02:11PM
Mod
reply
|
flag
Հետ չես, ճիշտ ընթացքի մեջ ես :D ուղղակի ես էի Ռոջավան մի քանի ամիս կարդացել, դրա համար միանգամից հաջորդին անցա
ինձ ձանձրալի է էս գիրքը, էն որ կեսը հասել եմ ու couldnt care less թե ինչ կլինի հետո: Ինձնի՞ց է, իմ շրջապատում մի քանի հոգի կարդացել էին ու բոլորը էնտուզիզմով գովում էին
սա շատ պոպուլյար գիրք է ու մեր գրադարաններում շաբաթներով հերթ է, կարող է նույնիսկ չհասցնեմ կարդամ։ ունե՞ք գրքի էլեկտրոնային տարբերակ ունենալու ձև
Լուսինե, չէ, քեզնից չի, ես էլ եմ ահավոր ձանձրացել, ու օբյեկտիվորեն գիրքը մի շատ լուրջ թերություն ունի, որը ձանձրալի ա դարձնում, ու ես զարմանում եմ, թե ոնց են մյուսները սենց կպած էդ գրքին։ Իսկ թերությունը. engine չունի, someone wants something and something's standing on their way չկա։
Արփի, աուդիո փորձե՞լ ես։ Ես աուդիո եմ լսել (չնայած դրա համար էլ էր գրադարանում շաբաթներով հերթ):
Արփի, աուդիո փորձե՞լ ես։ Ես աուդիո եմ լսել (չնայած դրա համար էլ էր գրադարանում շաբաթներով հերթ):
Ես կարող եմ էլեկտրոնայինն ուղարկել։
Ինձ դուր է գալիս ճիշտն ասած, ինձ թվում ա հիմնականում նրանից ա, որ համակարգչային խաղերի ոլորտը բավականին հոգեհարազատ ա ինձ ու հավեսով կարդում եմ էդ հատվածները՝ հատկապես ընթացքը, իրենց գաղափարները, թե ոնց են կյանքի կոչում և այլն։
Գրքի կառուցվածքն էլ եմ հավանում, մի տեսակ ոչ գծայինի ու գծայինի խառնուրդ ա ։Դ այսինքն գծային ա մեծ մասամբ, բայց ֆլեշբեքերը և այլն ձանձրալի չեն իմ կարծիքով, հետաքրքիր անցումներ ունի, պաթոս չկա ամենակարևորը ու ահագին արագ ա կարդացվում։

ես էս գրքին անհաղորդ մնացի, խաղերի հետ կապված դիալոգների մեջ հետաքրքիր տեղեր կար, բայց ընդհանուր suspense իմ համար չկար, որ հետաքրքրությամբ շարունակես հաջորդ գլուխը։ Ինձ դուր եկավ վերջը, որ արհեստական լուծումներ չտվեց, ընդհանուր երևի հիշվող գիրք կմնա, բայց ընթացքը ընթերցելու իմ համար մոնոտոն էր։ Արփի հուսամ կհասցնել կարդալ, երևի որպես էդ նահանգցի ամենալավը դւո կարաս ասես կլիշեներ կային թե չէ։
Ես դեռ կեսին չեմ հասել, բայց այն մասում եմ, որ հերոսները վերադառնում են լոս անջելես, բայց հա իրենց մանկության նկարագրությունները բավականին իրական էին,ինքս գրքի մասին դեռ հստակ կարծիք չունեմ, հետաքրքիր է կարդացվում բայց տենց կպնել կարդալ դեռ չի լինում
Լուսինեի հետ համաձայն եմ։ Էս գրքում եթե մի բան կար, որ դուրս էկավ, հենց վերջն էր։ Մենակ էդտեղ մի քիչ հասունություն տեսա։ Մնացած մասերում երկու գլխավոր հերոսները մանկամիտ էին անկախ նրանից, թե էդ պահին քանի տարեկան էին։
Ժողովուրդ, ոնց հասկանում եմ մենակ ես էի, որ դեռ չէի ավարտել գիրքը ու հաստատ այս երկու օրվա մեջ վերջացնելու եմ, այս շաբաթ կիրակի կարո՞ղ է հարմար լինի քննարկենք։
շաբաթ ընդհանրապես հարմար չի, կիրակի հարմար ա։ բայց ժամ որոշելիս հիշենք, որ Եվրոպա տեղ ժամերը հետ են տալիս էդ օրը (էս առաջինը ինձ եմ հիշացնում)