Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2023
>
Նոյեմբեր. Կարդում ենք Վահան Իշխանյանի «Դառը ծով»-ը
date
newest »
newest »
message 1:
by
Arpi
(new)
Jul 03, 2023 02:21PM
Mod
reply
|
flag
Պարզվում ա գուդրիդսը փոխել ա գիրք ավելացնելու ձևը։ Առաջ ով ուզում, անում էր։ Հիմա պետք ա դիմել։ Ես դիմեցի, հենց ավելացնեն, կնշեմ ստեղ։
Ի նկատի ունեցեք, որ առնվազն 1 ամիս տևում է։ Եթե չավելացնեն, գրեք սպասարկման կենտրոնին, ասեք, որ ժամկետը լրացել է ու դեռ չեն ավելացրել, Ձեր հայտի հղումն ուղարկեք, անմիջապես կավելացնեն։
Ի դեպ, կարո՞ղ ա «Անդրանիկի վերջին ձին» էլ խմբով կարդանք։ Ոնց հասկանում եմ, Մարին կարդացել ա, Լուսինեն ուզում ա կարդա, ես էլ եմ ուզում կարդալ
վաղուց մոռացել էի նախկինների կազմակերպած ընտրությունների նվաստացնող բարքերը, հիշեցի հեղափոխության օրերը, թե ինչքան խաբկանք ունեինք, որ էդ բարքերը էլ չենք ունենալու …էս գիրքն իր խտությամբ նշումների կարիք ունի, որ կարողանանք քննարկել,
սովետի իդեալականացումը շատ է biased, նույնիսկ եթե կենցաղային պայմանների ու վարքերի անհամեմատ վատացման, ամեն դեպքում մշակութային խնդիրների մեծ մասը հենց հին բարքերից ենք ժառանգել, եթե սեփականաշնորհումն ու շուկայական ազատականացումը սովետի ցեխավիկների ձեռքով չլիներ, լրիվ ուրիշ պատկեր կունենայինք:
Բայց դեռ սկզբերն եմ, կարող է հետո փոխվի միակողմանի իդեալականացումը հին օրերի
ես արդեն ավարտել եմ գիրքը, չեմ ուզում շատ սփոյլերներ անեմ, բայց կարծում եմ այդքան էլ չի իդեալականցնում այդ ժամանակները, ինձ շատ հետաքրքիր էին հեղինակի նկարագրությունները Արցախի շարժման սկզբի և կոմիտեի անդամների մասին։ անհամբեր սպասում եմ քննարկմանը, ռեվյու դիտավորյալ դեռ չեմ դրել, որովհետև անկեղծ չեմ կարողանում հստակեցնեմ վերաբերմունքս գրքի հանդեպ։
Ես արդեն ավարտել եմ այնպես որ սիրով կմիանամ մյուս կիրակի քննարկմանը։ Բյուրակն ջան այս մի հանդիպումը դու կկորդինացնե՞ս։
ես չգիտես ինչ հա հետոյի գցեցի ու հիմա անընդմիջում կարդում եմ, որ վաղվան հասցնեմ: Ինձ հետսովետական մասը շատ հետաքրքիր է, անցումը հետ ու առաջ սկզբում ներվայնացնող էր, հետո սկսեցի ամեն մի հղում թվերով ուշադիր նայել:
Մեկ էլ մտքովս անցավ ինչ լավ է ես գրողի անցած ճամփին ռաստ չեմ եկել, թե չէ ինձ էլ կգտնեի ինչ-որ էջում ու Աստված գիտի ինչ կարճ ու դաջվող բնութագրմամբ :)
Books mentioned in this topic
Անդրանիկի վերջին ձին (other topics)Դառը ծով (other topics)





