Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

39 views
2023 > Դեկտեմբեր-Հունվար. Կարդում ենք Հանյա Յանագիհարայի «Փոքրիկ կյանք»-ը

Comments Showing 1-30 of 30 (30 new)    post a comment »
dateUp arrow    newest »

message 1: by Arpi (last edited Jul 22, 2023 10:00PM) (new)

Arpi | 199 comments Mod
Դեկտեմբեր-հունվարին կարդում ենք Hanya Yanagihara, A Little Life-ը։


message 2: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments New York was populated by the ambitious. It was often the only thing that everyone here had in common. Ambition and atheism: “Ambition is my only religion”
Only here did you feel compelled to somehow justify anything short of rabidity for your career; only here did you have to apologize for having faith in something other than yourself.

սիրուն նկարագրություն կապիտալիստական մեգամեծ քաղաքի


message 3: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
Կարդացել եմ գրքի մոտ 1/3 եւ ուզում էի ասեի որ ահավոր հետաքրքրացել ու կլանող է դարձել


message 4: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ես էլ մեկ երրորդն եմ կարդացել, առաջին տաս տոկոսը ձանձրալի էր, երբ որ Ջուդին անցավ սկսեց շատ հետաքրքիր դառնալ ու մի տեսակ վախենում եմ քանի որ շատ երկար է, ինչ որ պահից արհեստական երկարացնի: Ինձ շատ է դուր գալիս ընկերության տարիների հետ ձևափոխման, բայց նաև նույն հավատարմությամբ մնալու նկարագրությունը


message 5: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
անկեղծ ասած ես էլ այդ մտավախությունը ունեմ այս գրքից, գրքի մեկ երրորդն կարդալուց հետո, մտածում եմ, թե էլ ինչ հնարքներով է կարողանալու ինտրիգան այդքան երկար պահել, հեչ չեմ ուզում այս գիրքը վերջում անիմաստ ձգձգված լինի։ ինձ մարդկային կապերի փոփոխման և ստաբիլության առումով շատ հետաքրքիր է կարդալ այս գիրքը, բայց և մի տեսակ չեմ հավատում, որ նման կայուն ընկերությունները իրական են այն էլ այդպիսի լայն աշխարհագրական կոնտեքստում։ Ինքս որ այդ հարցում շատ եմ ձախողել, շատ մարդկանց հետ եմ հնարավորություն ունեցել հարաբերությունները պահելու, բայց դադարել եմ, որովհետև սպառվել են կյանքի ինչ-որ պահում;


message 6: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Ես սկսել էի գիրքը ճիշտն ասած, հետո հասկացա՝ հաստատ չեմ ավարտի էս տարի, մի կողմ դրեցի, որ հունվարին կարդամ, մոտ 15 տոկոս կարդացել եմ, քանի որ շատ եմ լսել գրքի մասին, մի տեսակ նախապես էմոցիոնալ առումով տրամադրված եմ։


message 7: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
ես էլ մի քանի ամիս առաջ աուդիոն սկսեցի, էն էլ ուղեղս տեղում չէր, չէի կարում լսել։ տենց մնաց, մինչեւ գրադարանը հետ վերցրեց, հիմա նորից հերթի եմ։ հուսամ հունվարին կհասնի հերթս, արագ կլսեմ


message 8: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
այս գիրքը ինձ լրիվ կլանել է, այն որ 100% ապրումակցում և ապրում եմ յուրաքանյուր հերոսի հետ, մինչ այ պահը հուզական առումով կուլմինացիան եղել է Հավասարության աքսիոմ բաժնի առաջին գլխի ավարտy


message 9: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments Բյուրակն յութուբում կա աուդիո, բայց home made միատոն կարդալով:

Արփի ես էլ նույն տեղերն եմ ու ես էլ հետաքրքրությամբ շատ կարդում եմ: Ընկերության evolve լինելը տարիներիի ընթացքում, երբ կամաց կամաց ամենքն առանձին «տուն տեղ» են դնում ու 40-ից հետո միայնակության կրիզիսը, առայժմ հոգնեցնող կրկնություն չկա


message 10: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Էս աուդիոգիրքը շատ լավն էր։ Ափն ասում ա 3 շաբաթ մնաց։ Սովորաբար հենց 2-3 շաբաթ ա մնում, հասնում ա հերթս։ Սպասեմ մինչև տարվա սկիզբ թե չլինի, audible-ից կվերցնեմ։


message 11: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
իմ գիրքը հասավ, ու դեբիլավարի փոխանակ աուդիոն պատվիրած լինեի, էլեկտրոնայինն էի պատվիրել։ վերջը, հեռախոսով սկսեցի կարդալ, մինչեւ աուդիոն էլ հասնի (նոր պատվիրեցի): Տեսնեմ կհասցնե՞մ


message 12: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments Ես վերջացրի, վերջին մեկ երրորդ մասը ինձ ձանձրալի էր: Չգիտեմ ինչքանով էր իրական անընդհատ ապացուցել, որ «կարկուտը ծեծած տեղն է ծեծում», վերջին մասերը հոգնեցնող կրկնություն էին իմ համար: Ընդհանուր տպավորիչ ու հիշվող գիրք կմնա


message 13: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Ես կեսերին եմ հասել, ինձ համար նոր սկսել ա հունի մեջ ընկնել, շատ դեպրեսիվ ա, բայց ես նախապես իմունիտետ էի ձեռք բերել՝ էնքան էի լսել գրքից ստացված էմոցիաների մասին։


message 14: by Արսեն (new)

Արսեն Նազոյան | 1 comments Չափազանց ձանձրալի գիրք էր ինձ համար, ամեն ինչ անում էի, որ արագ ավարտեմ․․․


message 15: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
դեռ 3% եմ, շատ դանդաղ ա գնում հեռախոսով։ Audible-ն աուդիոն չունի անգլերեն, գրադարանին էլ դեռ սպասում եմ։ Նենց որ եթե որակյալ աուդիոյի տեղ գիտեք, ձոն հանեք։


message 16: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
ժողովուրդ կարող է քիչ քիչ քննարկման օր որոշենք, թե դեռ շուտ է։


message 17: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
հա, որոշենք։ ես արդեն պաշտոնապես հանձնվել եմ, բայց ուզում եմ լսել քննարկումը


message 18: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Եկեք որոշենք, ես մինչև էս շաբաթվա վերջ կավարտեմ։ Ինձ կիրակի օրերը հարմար է։


message 19: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
28-ին ո՞նց ա


message 20: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
ինձ հարմար է


message 21: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
ինձ այդ կիրակին հարմար չէ, բայց շաբաթը կարող եմ կամ էլ մյուս կիրակի։


message 22: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
Ինձ շաբաթը մի քիչ հարմար չի, բայց մյուս կիրակին հարմար ա։


message 23: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ինձ երկու օրն էլ հարմար են


message 24: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Այսինքն ամսի չորսին՞, եթե հա՝ ինձ հարմար է


message 25: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
ինձ հարմար է մյուս կիրակի, մեկ էլ մտածում եմ քիչ քիչ սկսենք գիրք նվիրելու օրվան պատրաստվել


message 26: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 220 comments ինձ հարմար է ամսի չորսին


message 27: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1132 comments Mod
հաաաա, ճիշտ ա, էկեք գիրք նվիրելուն էլ պատրաստվենք


message 28: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Փետրվարի 4–ին չե՞նք հանդիպում։


message 29: by Arpi (new)

Arpi | 199 comments Mod
ճիշտ եք ու ինձ մոտ էլ զումում ամսի 4 է նշած, չեմ հասկանում ոնց եմ նամակի մեջ 5 դառել


message 30: by Mari (new)

Mari (voltera) | 199 comments Mod
Փաստորեն The Netanyahus-ը Benjamin Netanyahu–ի հոր մասին ա.

The book centers on a fictionalized account of Harold Bloom's encounter with Benzion Netanyahu (Israeli encyclopedist, historian, and medievalist) and his family, including his son, Benjamin Netanyahu, at an upstate New York college in the late 1950s, blending history, fiction, and humor.


back to top

116206

Armenian readers (Հայ ընթերցողներ)

unread topics | mark unread


Authors mentioned in this topic

Hanya Yanagihara, A Little Life (other topics)