Garnik > Recent Status Updates

Showing 1-30 of 152
Garnik
Garnik is on page 589 of 756 of Փարիզի Աստվածամոր Տաճարը
Անաքասագորասն ասում էր, թե ինքը ապրում է աշխարհում արևով հիանալու համար։ Բացի դրանից, ես բախտավորություն ունեմ օրերս, առավոտից մինչև երեկո, անցկացնել մի հանճարեղ մարդու, այսինքն՝ ինձ հետ, և դա չափազանց հաճելի է։
Dec 06, 2025 07:48AM Add a comment
Փարիզի Աստվածամոր Տաճարը

Garnik
Garnik added a status update
Ողջույն,
որևէ մեկն ունի՞ այս հրատարակությունից, բայց որ բոլոր էջերն առկա լինեն։))
https://www.goodreads.com/book/show/2...
Իմ օրինակում էջեր են պակասում․․․․
Oct 18, 2025 01:05PM Add a comment

Garnik
Garnik is on page 555 of 756 of Փարիզի Աստվածամոր Տաճարը
Այդ նրանից է, որ սերը նման է ծառի, ինքն իրեն է բուսնում, խոր արմատներ գցում մեր ամբողջ էության մեջ և հաճախ շարունակում է կանաչել խորտակված սրտի վրա։
Եվ անբացատրելին այն է, որ ինչքան կույր է այդ կիրքը, այնքան ավելի տևական է։ Երբեք այնքան ամուր չէ նա, որքան այն ժամանակ, երբ ինքն իր մեջ անմիտ է։
Jul 28, 2025 03:20AM Add a comment
Փարիզի Աստվածամոր Տաճարը

Garnik
Garnik is on page 246 of 756 of Փարիզի Աստվածամոր Տաճարը
Դրանից հետո բժշկի ու սարկավագապետի միջև սկսվեց մեծարանքով ու սիրալիրությամբ լի այն նախաբանը, որ այդ դարաշրջանում, ըստ հաստատված սովորության, նախորդում էր գիտնականների բոլոր զրույցներին և բնավ էլ չէր խանգարում, որ նրանք ամբողջ սրտով ատեն միմյանց։ Չմոռանանք նշել, որ այսօր էլ այդպես էն անում։ Գիտնականի յուրաքանչյուր բերան, որ հաճոյախոսում է մի ուրիշ գիտնականի, մեղրոտ մաղձի աման է։
Jul 21, 2025 12:40PM Add a comment
Փարիզի Աստվածամոր Տաճարը

Garnik
Garnik is on page 51 of 216 of Հոբ
-Իմ որդիները պետք է ծառայության մեկնեն,-ասաց նա։
-Դու աղքատ կին ես,-ասաց Կապտուռակը․․․ - դու չես կարողացել գումար խնայել, ու ոչ ոք չի կարող քեզ օգնել։
-Ո՛չ, ո՛չ, ես խնայել եմ։
-Որքա՞ն։
-24 ռուբլի և 70 կոպեկ։ Դրանից 1 ռուբլին արդեն ծախսել եմ, որ քեզ հանդիպեմ։
-Ուրեմն ընդանենը 23 ռուբլի ունես։
-23 ռուբլի և 70 կոպեկ,-ուղղեց Դեբորան նրան։
․․․․
-Եվ երկու որդի՞։
-Երկու,-շշնջաց Դեբորան։
-Մեկն արդեն 25 արժի։
Jun 13, 2025 12:46PM Add a comment
Հոբ

Garnik
Garnik is on page 346 of 432 of Հույն Զոռբան
Քունս հաղթեց ինձ, ինչպես որ, անտարակույս, ավելի հաստատ բան գոյություն չունի, մահն է հաղթելու մի օր, ու ես անաղմուկ սահեցի մթության գիրկը։
May 25, 2025 12:38PM Add a comment
Հույն Զոռբան

Garnik
Garnik is on page 129 of 432 of Հույն Զոռբան
Վեր կացա, մուրացկանի նման ձեռքս պարզեցի անձրևին։ Ու հանկարծ լացս եկավ։ Թրջված հողից բարձրանում ու մեջս էր սողոսկում մի մութ ու խոր թախիծ, բայց ո՛չ իմ անձի համար։ Խուճապ․․․ Խուճապ, որ տիրում է անհոգ արածող կենդանուն, երբ հանկարծ առանց որևէ բան տեսնելու վտանգ է կանխազգում, զգում է, որ թակարդի մեջ է, ու փրկություն չկա։
Ուզում էի գոռալ, գիտեի, որ դա կթեթևացներ ինձ, բայց ամաչեցի։
Mar 31, 2025 05:16AM Add a comment
Հույն Զոռբան

Garnik
Garnik is on page 13 of 432 of Հույն Զոռբան
Սիրելիներից դանդաղ բաժանվելը շատ ցավոտ է։ Ավելի լավ է միանգամից դանակով կտրես ու նորից մենակ մնաս մարդու համար բնական կլիմաում՝ միայնության մեջ․․․․
Feb 11, 2025 12:52PM Add a comment
Հույն Զոռբան

Garnik
Garnik is on page 73 of Սպանություն Միջագետքում
Միշտ է այդպես, մտածեցի ես, բավանակն է մի տեղում հայտնվեն կանայք, և նախանձն իրեն սպասել չի տա։
Dec 29, 2024 12:09PM Add a comment
Սպանություն Միջագետքում

Garnik
Garnik is on page 172 of 384 of Օդապարուկ թռցնողը
Պարզվեց, որ քաղցկեղը, սատանայի նման, բազմաթիվ անուններ ունի․․․․
Dec 15, 2024 08:55AM Add a comment
Օդապարուկ թռցնողը

Garnik
Garnik is on page 153 of 384 of Օդապարուկ թռցնողը
Ամերիկան ուրիշ էր։ Ամերիկան գետ էր, մռնչալով անցնում էր՝ անցյալի նկատմամբ անտարբեր։ Ես կարող էի անցնել այդ գետը, թողնել, որ մեղքերս խեղդվեն ջրի հատակին, ջրերն ինձ հեռու մի տեղ տանեն։ Մի տեղ՝ առանց ուրվականների, առանց հիշողությունների, առանց մեղքերի։
Եթե ուրիշ ոչինչ չլիներ, միայն դրա համար ես կընդունեի Ամերիկան։
Dec 08, 2024 11:30AM Add a comment
Օդապարուկ թռցնողը

Garnik
Garnik added a status update
“A friend is someone who knows all about you and still loves you.”

Elbert Hubbard
Sep 14, 2024 12:42PM Add a comment

Garnik
Garnik is on page 326 of 400 of Եվ արձագանքեցին լեռները
«Ես գիտեի, որ ես էլ եմ փոխվել։ Փորս մեծացել էր ու մի քիչ կախվել, իսկ մազերիս եզրագիծը հետզհետե նահանջում էր։ Մարդու ֆիզիկական կաղապարի քայքայումը աստիճանական է, նույնքան աննկատ, որքան ավերիչ։ Թալիայի ճերմակ մազերը բացահայտ ապացույցն էին նրա, որ Թալիան հաստատուն քայլերով շարժվում է դեպի ծերություն, և ես էլ՝ նրա հետ»։
Sep 02, 2024 07:55AM Add a comment
Եվ արձագանքեցին լեռները

Garnik
Garnik is on page 211 of 384 of Կեցության անտանելի թեթևությունը
Մի՞թե չիմանալ՝ նշանակում է անմեղ լինել: Մի՞թե գահին բազմած տխմարն ընդամենը իր տխմարության պատճառով ազատվում է ամեն մի պատասխանատվությունից...

... Թոման հիշեց Էդիպի պատմությունը. Էդիպը չգտեր, որ սեփական մոր հետ էր կենակցում, բայցևայնպես, երբ կատարվածը հասկացավ, չկարողացավ իրեն անմեղ զգալ: Նրա համար անտանելի դարձավ այն դժբախտության տեսարանը, որի ակամա պատճառն էր ինքը դարձել, նա հանեց աչքերն ու կուրացած հեռացավ Թեբեից:
Apr 01, 2024 10:33AM Add a comment
Կեցության անտանելի թեթևությունը

Garnik
Garnik is on page 151 of 384 of Կեցության անտանելի թեթևությունը
Գերեզմանատունն ինքը՝ սնափառությունն էր, որ խոսում էր քարի լեզվով: Մահվանից հետո անգամ խելքի չգալով՝ գերեզմանատան բնակիչներն է՛լ ավելի ցնդած էին, քան կենդանության օրոք: Իրենց անձի կարևորությունն ուզում էին տարածել հուշարձանների վրա: Այդտեղ հանգչողները հայրեր կամ եղբայրներ, որդիներ կամ տատիկներ չէին. երևելի այրեր կամ վարչական ատյանների պաշտոնյաներ էին՝ հեղեղված շքանշաններով և տիտղոսներով....
Mar 24, 2024 02:13PM Add a comment
Կեցության անտանելի թեթևությունը

Garnik
Garnik is on page 125 of 384 of Կեցության անտանելի թեթևությունը
«Հարուստ հասարակությունում մարդիկ իրենց ձեռքերը գործի դնելու կարիք չունեն և իրենց նվիրում են մտավոր աշխատանքի: Գոյություն ունեն ավելի ու ավելի շատ համալսարաններ, ավելի ու ավելի շատ ուսանողներ: Իրենց թղթի կտորը ստանալու համար նրանք ստիպված են դիպլոմի թեմա գտնել: Եվ գոյություն ունի թեմաների անվերջանալի հոծ բազմություն...Մրած թղթի կապոցները կուտակվում են արխիվներում, որ առավել տխուր են, քան գերեզմանատները...»:
Mar 18, 2024 10:19AM Add a comment
Կեցության անտանելի թեթևությունը

Garnik
Garnik is on page 91 of 384 of Կեցության անտանելի թեթևությունը
Արտերկրում ապրողը քայլում է դատարկ տարածության միջով՝ ասես լողալով երկրի վերևում, և նա զրկված է պաշտպանական ամրագոտուց, որ ցանկացած մարդու տալիս է իր հարազատ երկիրը, որտեղ նրա ընտանիքն է, գործընկերները, ընկերները, որտեղ առանց որևէ դժվարության նա հաղորդակցվում է այն լեզվով, որին տիրապետում է մանկուց:
Mar 10, 2024 09:46AM Add a comment
Կեցության անտանելի թեթևությունը

Garnik
Garnik is on page 60 of 384 of Կեցության անտանելի թեթևությունը
Բայց մի՞թե որքան պատահականությունները շատ են, այնքան իրադարձությունը կարևոր և իմաստալից չի դառնում:
Պատահականությունն է մեզ ուղղված միակ ուղերձը: Այն ամենը, ինչ պատահում է անհրաժեշտաբար, այն ամենն ինչ սպասելի է ու կրկնվում է ամեն օր, դատապարտված է համրության: Միայն պատահականությունն է բարբառում: Եվ մենք փորձում ենք կարդալ նրա խորքում, ինչպես գնչուներն են բաժակի հատակին սուրճի մրուրի գծած կերպարանքները կարդում:
Feb 12, 2024 12:16PM Add a comment
Կեցության անտանելի թեթևությունը

Garnik
Garnik is on page 11 of 384 of Կեցության անտանելի թեթևությունը
Երբեք չես իմանա՝ որն է ճիշտ որոշումը, որովհետև երբեք չես կարող համեմատել:Կյանքում ամեն ինչ ապրում ես միանգամից, առաջին անգամ և առանց նախապատրաստվելու:Ասես դերասանը բեմ բարձրանա միանգամից՝ առանց փորձելու:Իսկ ի՞նչ արժեք ունի կյանքը, եթե կյանքի առաջին փորձն իսկ կյանքն է: Այդ պատճառով է կյանքը մշտապես նման էսքիզի: Բայց նույնիսկ «էսքիզը» ստույգ բառ չէ, որովհետև առհասարակ մենք էսքիզ ենք անվանում ինչ-որ բանի ուրվապատկերը...
Jan 28, 2024 12:33PM Add a comment
Կեցության անտանելի թեթևությունը

Garnik
Garnik added a status update
Ողջույն,
1. կա՞ արդյոք որևէ տարբերակ այս հարթակում գիրք ավելացնել, եթե librarian չես: Եթե ոչ,
2. ինչպե՞ս է հնարավոր դառնալ librarian (մի անգամ կարծեմ դիմել էի, բայց ոչ մի պատասխան չեղավ):
Jan 06, 2024 08:18AM 4 comments

Garnik
Garnik is on page 264 of 368 of Հազար չքնաղ արևներ
Ազդեցիկ է, որովետև հավատում ես՝ նկարագրվածի պես կարող էր լինել:
Nov 15, 2023 10:08AM Add a comment
Հազար չքնաղ արևներ

Garnik
Garnik is on page 50 of 160 of Դադիվանուց ժամագիրք
ժամացույցի ճշտապահ վայրկյաններն
ապագան են կորցրել
չվերջացող ներկաներում
և անցյալներում փոշիացած

ժամացույցի ճշտապահ սլաքները
մահվանն ընդառաջ
վազողի ձեռքեր են
որ գրկել են ուզում ժամանակը
Mar 01, 2023 02:53PM Add a comment
Դադիվանուց ժամագիրք

« previous 1 3 4 5 6
Follow Garnik's updates via RSS