Garnik’s Reviews > Կեցության անտանելի թեթևությունը > Status Update
Garnik
is on page 60 of 384
Բայց մի՞թե որքան պատահականությունները շատ են, այնքան իրադարձությունը կարևոր և իմաստալից չի դառնում:
Պատահականությունն է մեզ ուղղված միակ ուղերձը: Այն ամենը, ինչ պատահում է անհրաժեշտաբար, այն ամենն ինչ սպասելի է ու կրկնվում է ամեն օր, դատապարտված է համրության: Միայն պատահականությունն է բարբառում: Եվ մենք փորձում ենք կարդալ նրա խորքում, ինչպես գնչուներն են բաժակի հատակին սուրճի մրուրի գծած կերպարանքները կարդում:
— Feb 12, 2024 12:16PM

Like flag
Garnik’s Previous Updates
Garnik
is on page 211 of 384
Մի՞թե չիմանալ՝ նշանակում է անմեղ լինել: Մի՞թե գահին բազմած տխմարն ընդամենը իր տխմարության պատճառով ազատվում է ամեն մի պատասխանատվությունից...
... Թոման հիշեց Էդիպի պատմությունը. Էդիպը չգտեր, որ սեփական մոր հետ էր կենակցում, բայցևայնպես, երբ կատարվածը հասկացավ, չկարողացավ իրեն անմեղ զգալ: Նրա համար անտանելի դարձավ այն դժբախտության տեսարանը, որի ակամա պատճառն էր ինքը դարձել, նա հանեց աչքերն ու կուրացած հեռացավ Թեբեից:
— Apr 01, 2024 10:33AM

is on page 151 of 384
Գերեզմանատունն ինքը՝ սնափառությունն էր, որ խոսում էր քարի լեզվով: Մահվանից հետո անգամ խելքի չգալով՝ գերեզմանատան բնակիչներն է՛լ ավելի ցնդած էին, քան կենդանության օրոք: Իրենց անձի կարևորությունն ուզում էին տարածել հուշարձանների վրա: Այդտեղ հանգչողները հայրեր կամ եղբայրներ, որդիներ կամ տատիկներ չէին. երևելի այրեր կամ վարչական ատյանների պաշտոնյաներ էին՝ հեղեղված շքանշաններով և տիտղոսներով....
— Mar 24, 2024 02:13PM
Garnik
is on page 125 of 384
«Հարուստ հասարակությունում մարդիկ իրենց ձեռքերը գործի դնելու կարիք չունեն և իրենց նվիրում են մտավոր աշխատանքի: Գոյություն ունեն ավելի ու ավելի շատ համալսարաններ, ավելի ու ավելի շատ ուսանողներ: Իրենց թղթի կտորը ստանալու համար նրանք ստիպված են դիպլոմի թեմա գտնել: Եվ գոյություն ունի թեմաների անվերջանալի հոծ բազմություն...Մրած թղթի կապոցները կուտակվում են արխիվներում, որ առավել տխուր են, քան գերեզմանատները...»:
— Mar 18, 2024 10:19AM
Garnik
is on page 91 of 384
Արտերկրում ապրողը քայլում է դատարկ տարածության միջով՝ ասես լողալով երկրի վերևում, և նա զրկված է պաշտպանական ամրագոտուց, որ ցանկացած մարդու տալիս է իր հարազատ երկիրը, որտեղ նրա ընտանիքն է, գործընկերները, ընկերները, որտեղ առանց որևէ դժվարության նա հաղորդակցվում է այն լեզվով, որին տիրապետում է մանկուց:
— Mar 10, 2024 09:46AM
Garnik
is on page 11 of 384
Երբեք չես իմանա՝ որն է ճիշտ որոշումը, որովհետև երբեք չես կարող համեմատել:Կյանքում ամեն ինչ ապրում ես միանգամից, առաջին անգամ և առանց նախապատրաստվելու:Ասես դերասանը բեմ բարձրանա միանգամից՝ առանց փորձելու:Իսկ ի՞նչ արժեք ունի կյանքը, եթե կյանքի առաջին փորձն իսկ կյանքն է: Այդ պատճառով է կյանքը մշտապես նման էսքիզի: Բայց նույնիսկ «էսքիզը» ստույգ բառ չէ, որովհետև առհասարակ մենք էսքիզ ենք անվանում ինչ-որ բանի ուրվապատկերը...
— Jan 28, 2024 12:33PM