Մայրենիք. Դրոշ Quotes
Մայրենիք. Դրոշ
by
Armen Ohanyan67 ratings, 4.40 average rating, 16 reviews
Մայրենիք. Դրոշ Quotes
Showing 1-4 of 4
“Մամը գետնանցումի աստիճաններով իջնում է ներքև և քայլում պատին նկարող տղաների ուղղությամբ:
Նրանք երկուսն են, մեկը բարձրահասակ է (այսուհետ` Բոյով), մյուսը` կարճլիկ (այսուհետ` Կոլոտ): Նկատելով մոտեցող կնոջը՝ առանց իրար անցնելու շարունակում են իրենց գործը:
Բոյովը կանգնել է ծալովի աթոռակին, ձգվել ու փչում է ներկը:
Կոլոտը նույնն անում է պպզած, ներկով տառ առ տառ պզզացնում է «ՁԵՐ» բառը:
Ուսապարկերը գցած են գետնին, փչովի ներկերի մի մասը` մեջը, մի քանիսն էլ շպրտած են:
Մամի մոտենալու պահին Բոյովի ներկը վերջանում է: Թափ է տալիս ներկամանը, կտկտոցի ձայն է գալիս, բայց այլևս ներկ չի պզզում:
ԲՈՅՈՎ – Սատկեց: Կարմիր տուր:
Կոլոտն անխոս կատարում է Բոյովի հրահանգը: Ուսապարկից հանում, մեկնում է կարմիր աերոզոլը:
ՄԱՄ – Բարի երեկո:
ԿՈԼՈՏ – Բարև, մորքուր ջան:
ԲՈՅՈՎ – Բարև ձեզ:
ՄԱՄ – Ի՞նչ եք անում:
ԿՈԼՈՏ – Street-art, մորքուր ջան:
ԲՈՅՈՎ (դեպի Կոլոտը) – Քաղաքական արվեստ:
ՄԱՄ – Գիտեմ, Բենքսի…
ԿՈԼՈՏ (ոգևորված) – Հա~, հա, Բենքսի…Ինքը մենակ ա անում, մենք`ախպերովի, սենց ավելի ուրախ ա:
ՄԱՄ – Իմ տղան էլ Բենքսիի… (Հանկարծ դեմքը պայծառանում է): Չէ, ձեր պես… իմ տղան ու իր ընկերը … Տղաս էլ է ձեր պես փողոցային նկարիչ:
ԿՈԼՈՏ – Հա՞, ովքե՞ր են, անուններն ի՞նչ են, հաստատ կճանաչենք, մենք էնքան քիչ ենք, սաղս իրար գիտենք:
ՄԱՄ – Տղաս էստեղ չի հիմա… Չէ, չեք ճանաչի: Ընկերն էլ նկարիչ չի, ուղղակի միշտ հետն էր, որ մենակ չլինի:
Կոլոտը, պպզած, զրույցի հետ մեկտեղ հիմա էլ տառ առ տառ պզզացնում է «ՈՌԸ» բառը:
ԿՈԼՈՏ – Հա~, հա, սատկա պահելն էլ ա կարևոր գործ:
ՄԱՄ – Ինչպե՞ս: Չհասկացա:
ԿՈԼՈՏ – Սատկա պահել, էլի, մորքուր ջան, աթանդա կանգնել, որ, ասենք, մենթ-մունթ գա` խաբար անի, թռնեն, պահակի ղայդա, էլի:
ՄԱՄ – Հա~… սատկա: Չէի լսել:
Մամը ոտքը կախ է գցում:
(Կոլոտին` մատնացույց անելով «ՈՌԸ»): Շա՞տ չի կոպիտ:
ԿՈԼՈՏ – Չէ~, հա, մորքուր ջան, սրանց հասնում ա… Մեր զենքն էլ էս ա:
ԲՈՅՈՎ (առաջին անգամ Մամի դեմքին նայելով) – Քաղաքականությունը հարվածներ տալու և հարվածներ ստանալու արվեստ է: Իրենք մեր դեմ իշխանական բիրտ ուժ են կիրառում, անխնա հարվածում են, մենք էլ արվեստով ենք հակահարված տալիս: (Կոլոտին): Ես վերջացրի:
ԿՈԼՈՏ – Ես էլ:
Երկուսով արագ հավաքում են ներկերը, լցնում ուսապարկերը:
Բոյովը ծալովի աթոռակը փակում, դնում է թևի տակ:
Կոլոտը մի քիչ հեռանում, մի քանի անգամ հեռախոսով լուսանկարում է:
Մամը հետ է քաշվում:
ՄԱՄ (Բոյովին) – Դու քանի՞ տարեկան ես, տղա ջան:
ԲՈՅՈՎ (բարեհամբույր) – Քսան:
ՄԱՄ – Ուսանո՞ղ ես:
ԲՈՅՈՎ – Ոչ:
ՄԱՄ – Ծառայել վերջացրե՞լ ես:
ԲՈՅՈՎ – Ազատված եմ` առողջական խնդիրներ ունեմ: Այ, եղբայրս ծառայած է:
ԿՈԼՈՏ- Հա~, հա, ծառայած, պաշտպանած, պսակված, բաժանված, կյանք տեսած տղա եմ: (Բոյովին): Գնա՞նք:
ՄԱՄ – Դուք հանգիստ գնացեք, ես սատկա կլինեմ էստեղ մի քիչ… (Շփոթված): Թույլ չեմ տա` անցորդները փչացնեն ձեր փողոցային… քաղաքական արվեստի գործը: (Դադար): Հաջողություն ձեզ, տղաներ, զգույշ կլինեք:
Բոյովն ու Կոլոտը զարմացած հայացքներ են փոխանակում:
ԲՈՅՈՎ – Ձեզ էլ: Բարևեք ձեր տղային:
ԿՈԼՈՏ – Ընկերոջն էլ: Բարի գիշեր, մորքուր ջան:
Նրանք անշտապ քայլում են: Կոլոտն ընթացքում շրջվում է, նկատելով, որ Մամը չի հեռանում, փսփսում է Բոյովի ականջի տակ, որն էդպես էլ չի շրջվում: Տեսադաշտից անհետանում են:
Մամը երկար, սևեռված նայում է պատկերին, մատով դիպչում, համոզվում է, որ ներկը դեռ չի չորացել: Դեմքը մոտեցնում ու սկսում է հոտոտել թարմ գրաֆիտին, ապա քնքշորեն շոյում է պատի ու պատկերի եզրագիծը` առանց լղոզելու: Սկսում է փչել պատին, ասես իր շնչառությամբ ուզում է ներկը չորացնել:
Աստիճաններով գլորվող դատարկ մետաղական տարայի ձայն:
Մամը սթափվում, հայացքը գրաֆիտիից չկտրելով՝ հետ-հետ է գնում, մինչև հասնում ու մեջքով հենվում է հանդիպակաց պատին:
Քարանում է: Մթերքով տոպրակը թուլացած ձեռքից ընկնում է: Նա, մեջքը պատից չպոկելով, դանդաղ սահում է ցած:
Նստում է գետնին: Ծալված ոտքերը մեկնում է առաջ:
Տխրությունը կամաց-կամաց փոխվում է լացի:
Գետնին ընկած, ճակատը` սառը քարին, սրտակեղեք լաց է լինում:
Դիմացի պատին երևում է ամբողջական պատկերը: Հավերժության անվի կենտրոնում սրախողխող, փետրած թռչուն է: Ներքևում`գրություն. «ԻՄ ԶԵՆՔԸ՝ ՁԵՐ ՈՌԸ»:
Աղեկտուր հեկեկոց:”
― Մայրենիք. Դրոշ

“ԱՆԴՈ (մթնոլորտը ցրելով, աշխույժ) – Կենա՛ց, կենա՛ց, կենա՛ց: Արի խմենք, որ երազանքները գունավոր լինեն: Թող թզուկը չերազի մեծանալ, թող որ ինքն իր թզուկ տեղով իրեն մեծ զգա, ու բոլորը չծիծաղեն, թե թզուկ է թիզ ու կես: Ու թող մեր տխրությունը միշտ լուսավոր լինի, իսկ մենակությունը` թևավոր, որովհետև աշխարհը վառ է, վառ ու լուսավոր, էդ մենք ենք դարդից կուրանում:”
― Մայրենիք. Դրոշ
― Մայրենիք. Դրոշ
“Իրեն փոքրուց հայտնի էր միայն, որ հոր անունը Հայրիկ է: Մայրը բացատրել էր, որ «հայրիկ» բառը, եթե գրես մեծատառով կդառնա անձնանուն: Ամեն անգամ իր ծննդականը բացելիս լարվում էր ու վերստին համոզվում, որ մեջը հոր մասին ոչ մի տող, ոչ մի տառ չկան: Մտքով հազար ու մի բան էր անցնում. գուցե հոր տվյալները սխալմամբ լրացրել են ցնդող թանաքո՞վ կամ շուտ ջնջվող մատիտո՞վ: Ամեն դեպքում, դպրոցական մատյանում հայրանվան տեղում գրված էր «Հայրիկի»:”
― Մայրենիք. Դրոշ
― Մայրենիք. Դրոշ