Goodreads helps you follow your favorite authors. Be the first to learn about new releases!
Start by following Աշոտ Աղաբաբյան.
Showing 1-18 of 18
“Նրան ամբողջ երկիրն է պարտք, չնայած երկիրն այդպես չի մտածում։”
― Գաղտնիքների Տիրակալը
― Գաղտնիքների Տիրակալը
“Պետք է հոգեպես պատրաստ լինեն իրենց մեծ թռիչքին, որպեսզի գլխապտույտ չունենան, և հետո առավել պատրաստ լինեն, քանի որ գագաթին հասնելուց հետո սկսվում է վայրէջքը, երբեմն գահավիժումը՝ անխուսափելին, այդ դեպքում էլ պետք է չկորցնել գլուխը։ Այն, ինչ անխուսափելի է, չպետք է վախենալ, որովհետև միևնույն է՝ կատարվելու է։ Ուղղակի պետք է չկորցնես ինքնատիրապետումդ և քիչ կորուստներով նահանջես։”
― Վերջին անգամ ենք ապրում
― Վերջին անգամ ենք ապրում
“... կյանքն ինքնին ոչինչ չարժե, նրա գինը կախված է այն օգտագործողից...”
― Գաղտնիքների Տիրակալը
― Գաղտնիքների Տիրակալը
“Միշտ ցանկացիր հնարավոր բաներ, որպեսզի քեզ դծբախտ չզգաս անզորությունից։”
― Գաղտնիքների Տիրակալը
― Գաղտնիքների Տիրակալը
“- Էս մի խումբը շատ կազմակերպված է, տեսնո՞ւմ ես, Տոմա, մի հոգի է խոսում, մյուսները լսում են,֊ ասաց Սերգոն,֊ սրանք հրեաներն են, մերոնք ձախ թևի հավաքվածներն են, տես` ոչ մեկը մյուսին չի լսում, բոլորին թվում է, թե իրենք Տիգրանից ավելի լավ են հասկանում շախմատից:”
― Վերջին անգամ ենք ապրում
― Վերջին անգամ ենք ապրում
“Լայն կուրծքը, ահեղ թիկունքը, անհավանական թվացող հասակը նայողին հեքիաթի աշխարհ էին տանում, թվում էր՝ սա իրականություն չէ, թվում էր՝ ինչ-որ մեկի անձեռակերտ հորինվածքն էր՝ շրջապատին զարմացնելու համար այսպիսի անթերի կազմվածքով գիգանտ էին «կառուցել»։ Բայց այդ ամենն իրականություն էր։”
― Վերջին անգամ ենք ապրում
― Վերջին անգամ ենք ապրում
“Լիներ, այնպես լիներ, որ գիշերվա մեջ գնացքը ճեղքեր, անցներ օվկիանոսներից անդին, անմարդաբնակ մի կղզի, որին խորթ կլինեին մարդկային կեղտոտ բարքերը, սադրանքներն ու քաղաքական ստոր քայլերը:”
― Վերջին անգամ ենք ապրում
― Վերջին անգամ ենք ապրում
“Իսկ ինձ թվում էր` բարձր պաշտոնը մարդկանց ազատում է արժեքներ ունենալու անհրաժեշտությունից:”
― Վերջին անգամ ենք ապրում
― Վերջին անգամ ենք ապրում
“Հիշողությունը նաև նրա համար է, որ հնարավորություն է տալիս մոռանալ:”
― Վերջին անգամ ենք ապրում
― Վերջին անգամ ենք ապրում
“- Բոլորն էլ մինչև թամբին նստելը լավն են, հենց նսում են այդ անիծյալ աթոռին, հենց ձեռքն են վերցնում մտրակը, դառնում են դահիճ,֊ նեղսրտած ու ցավով ասաց Համբարձումյանը:”
― Վերջին անգամ ենք ապրում
― Վերջին անգամ ենք ապրում
“Ափսոս, որ գժանոցի թուղթն ու պատգամավորի վկայականը մարդկանց դարձնում են անձեռնմխելի...”
― Վերջին անգամ ենք ապրում
― Վերջին անգամ ենք ապրում
“Խմենք իրար աչքերի մեջ ուղիղ նայելու իրավունքի կենացը, - խոսեց Սարգիսը, - ծանրորդ լինենք թե կոնդուկտոր, տաքսիստ թե առաջին քարտուղար կամ հանքափոր, էնպիսի քայլեր չանենք, որ իրար աչքերի մեջ նայելու իրավունք չունենանք։ Կապ չունի` ինչ իրավիճակում ու ինչ պաշտոնի էլ լինես, խղճիդ առաջ մաքուր եղիր, որ գիշերը խաղաղ քնես ու ցերեկը մարդկանց աչքերի մեջ ուղիղ նայես:”
― Վերջին անգամ ենք ապրում
― Վերջին անգամ ենք ապրում
“Մեծ նավերը անվտանգ ու ապահով են որտե՞ղ, իհարկե ափին, նավահանգստում։ Բայց նրանք դրա համար չեն ստեղծված։ Ես ափի համար չեմ, պիտի լողամ օվկիանոսի ամենախորքում։ Դու երբեք չես հաղթահարի օվկիանոսի խորխորատները, եթե համարձակություն չունենաս տեսադաշտից կորցնել ափը։ Երբեք թույլ չպիտի տաս, որ քո վախերը կործանեն քո իսկ երազանքները:”
― Վերջին անգամ ենք ապրում
― Վերջին անգամ ենք ապրում
“Դու հավ ես, քեզ արծվի տեղ չդնես։ Չչափվես ինձ հետ։ Արծիվը կարող է անհաջողությամբ իջնել մինչև հավաբուն, բայց դա չի նշանակում, որ քեզ նման հավը արծվի պես երկինք կարող է բարձրանալ։”
― Վերջին անգամ ենք ապրում
― Վերջին անգամ ենք ապրում
“Գրողը տանի, ինչ եմ անընդհատ հիշում անցյալը։ Դա խանգարում է ինձ։ Մի կառչիր անցյալից, դու այնտեղ էլ երբեք չես լինելու․․․”
― Վերջին անգամ ենք ապրում
― Վերջին անգամ ենք ապրում
“Երկրի ղեկավարը ժողովրդին վստահեցնում է, թե ամեն ինչ լավ է լինելու այս կյանքում, իսկ հոգևոր առաջնորդը վստահեցնում է, թե ամեն ինչ լավ է լինելու մահից հետո։ Նրանք մի ընդհանրություն ունեն. երկուսն էլ ստում են:”
― Վերջին անգամ ենք ապրում
― Վերջին անգամ ենք ապրում
“Թանկ է ոչ թե այն, ինչ շատ փող արժի, այլ այն, ինչը սարսափելի է կորցնել:”
― Վերջին անգամ ենք ապրում
― Վերջին անգամ ենք ապրում
“Կյանքը ոչ թե մի' անգամ է տրվում, այլ` վերջին անգամ:”
― Վերջին անգամ ենք ապրում
― Վերջին անգամ ենք ապրում




