Ծնվել է 1860 թվի ապրիլի 26-ին Քարինտակ գյուղում, Արցախում, սովորել է քաղաքային դպրոցում։ 1878 թվականին ավարտել է Շուշիի քաղաքային վերակազմյալ դպրոցը։ Շուշիում և Բաքվում աշխատել է նոտարային գրագիր, հեռագրիչ, «Արոր» տպարանի կառավարիչ։ Պատանեկան տարիներից Լեոն աշխատակցել է «Մշակին», թողել է պատմագիտական, գրական և հրապարակախոսական մեծ ժառանգություն, հայոց պատմության մեծահատոր գործեր և բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ։ 1877 թվականից աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Արմենիա», «Մուրճ», «Հանդես ամսօրյա», «Տարազ», «Հորիզոն», «Համբավաբեր» և այլ պարբերականների, տպագրել հարյուրավոր քննադատ, հոդվածներ, վիպակներ, պատմագիտական ու գրականագիտական ուսումնասիրություններ։ Մինչև պատմագիտական իր աշխատությունները, Լեոն իր գրական գործունեության առաջին տասնամյաԾնվել է 1860 թվի ապրիլի 26-ին Քարինտակ գյուղում, Արցախում, սովորել է քաղաքային դպրոցում։ 1878 թվականին ավարտել է Շուշիի քաղաքային վերակազմյալ դպրոցը։ Շուշիում և Բաքվում աշխատել է նոտարային գրագիր, հեռագրիչ, «Արոր» տպարանի կառավարիչ։ Պատանեկան տարիներից Լեոն աշխատակցել է «Մշակին», թողել է պատմագիտական, գրական և հրապարակախոսական մեծ ժառանգություն, հայոց պատմության մեծահատոր գործեր և բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ։ 1877 թվականից աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Արմենիա», «Մուրճ», «Հանդես ամսօրյա», «Տարազ», «Հորիզոն», «Համբավաբեր» և այլ պարբերականների, տպագրել հարյուրավոր քննադատ, հոդվածներ, վիպակներ, պատմագիտական ու գրականագիտական ուսումնասիրություններ։ Մինչև պատմագիտական իր աշխատությունները, Լեոն իր գրական գործունեության առաջին տասնամյակում զբաղվել է գրական–հրապարակախոսական աշխատանքներով, գրել է վեպեր, պատմվածքներ, վիպակներ, նաև «Վարդանանք» պիեսը։ 1906–1907 թթ. դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա տեղափոխվել է Թիֆլիս և նվիրվել գիտական աշխատանքի։...more