Հրաչյա Աճառյան
Born
March 08, 1876
Died
April 16, 1953
Website
Genre
“Զարմանալին այն է, որ ֆրանսիացիք երբեք ջուր չեն խմում, նույնիսկ փոքրիկ երեխաներին գինի են խմացնում: Ջուր խմելը ամոթ է, և մենք այդ կողմից շատ էինք նեղվում, ամաչում էինք ջուր խմել, խմողին «գորտ» էին կոչում: Նմանապես հացը այնքան քիչ են ուտում, որ ամբողջ ճաշի ժամանակ կերած հացի քանակը մեր մի խոշոր պատառն է:
Իբրև զվարճալիք պատմում եմ հետևյալ տեսարանը: Մի օր մի խումբ ընկերներ միասին գնացինք ճաշարան: Սեղանի երկու շարքը բռնել էինք: Հաց բերին սովորական կարգով. րոպեական վերջացավ. նորից պահանջեցինք, բերածը րոպեապես վերջացրինք. երրորդ անգամ պահանջեցինք, որ նույնպես շուտով վերջացրինք. իսկ երբ 4-րդ անգամ պահանջեցինք, ծառայողը ծիծաղի համար գնաց և baton կոչված մի հաց բերավ 1 մետր երկարությամբ և ցուցական ձևով սեղանի վրա դրավ: Մենք իսկույն հացը բաժանեցինք մեր միջև և սկեցինք ուտել, իսկ ծառայողը ընկերներին հավաքած գլխին, միասին դիտում էին զարմանքով մեր ճաշի տեսարանը, թե ինչպես ագահաբար ուտում ենք այդպիսի քանակությամբ հաց:”
― Կյանքիս հուշերից

“Մայրս բոլորովին անգրագետ էր: Այսպես եղավ նաև մեծ քույրս, որ մինչև իր մահը Ա տառն անգամ չէր ճանաչում: Հայրս կիսագրագետ էր, բայց շատ աշխատասեր և ուսումնասեր: Երկու փոքրիկ անեկդոտ ցույց կտան իր գրագիտության աստիճանը:
Մի օր գալով դպրոց, հարցնում է հայրս հոգաբարձուներին, թե «Տղաս ի՞չպես է սովորելու մեջ»: Պատասխանում են. «Տղադ շատ աշխատասեր է»: Հայրս ասում է՝ «Ափսո՜ս, աշխատասեր ըլլալու տեղ, աշխատող ըլլար ավելի լավ էր»:
Մի ուրիշ անգամ տուն եմ բերում իմ ստացած դպրոցական թվանշանները: Մեզ մոտ այն ժամանակ աշակերտի թվանշանը բառով էին գրում և ոչ թե թվով: Իմ թերթի վրա առարկաների դեմ գրված էին քանի հատ քաջալավ, լավագույն և մի հատ էլ լավ: Հայրս կարդալով այդ թերթը նկատեց ինձ. «Ինչո՞ւ միայն մի հատ լավ ունիս, մյուսները լավագույն են»: Ես վախենում էի ճիշտ հակառակից, որովհետև լավը ավելի ցածր է քան լավագույնը, իսկ նա զարմանալի էր, որ հակառակն էր կարծում: Ես ասացի. «Հայրի՛կ, լավագույնը լավից բարձր է»: - « Որի՞ն կուզես խաբել, լավագույն այսինքն լավի գույն ունեցող»: Ես երկար բացատրեցի, բայց նա չհամոզվեց և դուրսը միայն, սրճարանում հարցնելով իմացավ զարմանքով, թե լավագույնը լավից բարձր է:”

“Դժվար է նկարագրել այն հոգեկան հաճելի դրությունը, որ կարող է զգալ տաճկական բռնակալության ներքո ապրած մի մարդ, երբ հանկարծ եվրոպական ազատ մի երկիր մտնի: Ոչ անձնագիր հարցրին, ոչ որևե տուրք վերցրին. միայն հարցրին, թե այս իրերի մեջ արգելված բան չկա՞: Հարցրի, թե արգելված բանը ո՞րն է: Պաշտոնյան պատասխանեց. «Ծխախոտ և օղի»:
«Մենք ոչ ծխում ենք, ոչ խմում»,- ասացինք: Պաշտոնյան թողեց և հեռացավ:”