Սահակ եպիսկոպոս Մաշալյան
|
Երկու ուխտավոր
|
|
* Note: these are all the books on Goodreads for this author. To add more, click here.
“Եթե ուզում ես քահանա լինել,միշտ պետք է ոչխարներիդ հետ քայլես, և նրանք քեզ կսովորեցնեն` ինչպես հովիվ դառնալ: Սրբության բոլոր երանգները կարող ես քո համայնքում ապրել`Սուրբ Խորանի վրա և կեղտոտ փողոցներում ամբողջ կյանքդ անցկացնելով: Ոչ ճգնավորը, ոչ էլ վանականը քեզանից լավ չգիտեն մեղքերի և վերքերի օվկիանոսը, որի մեջ միլիոնավոր մարդիկ են խեղդվում: Հաճախ ես տեսնելու անճարակությունդ, երբ հազարավոր խեղդվողներից միայն մի քանի հոգու կարողանաս փրկարար ձեռքդ երկարել: Քո անճարակությունից հոգուդ լավագույն աղոթքներն են պոռթկալու, և սովորելու ես Մեծ Հովվի ձեռքը բռնել: Նաև զորության մասին պողոսյան չափանիշն ես սովորելու, թե «Երբ տկար եմ,այն ժամանակ եմ զորավոր»:”
― Երկու ուխտավոր
― Երկու ուխտավոր
“֊ Ամեն ինչ պատկանում է Աստծուն, իսկ մեզ՝ ՈՉԻ՛ՆՉ։ Լոկ պատրանք է, որ մենք կարծում ենք, թե մեր հավիտենական իրավունքներն ունենք՝ մեր կյանքը, ծնողներին, տաղանդները, անուն, տիտղոս, պատիվ, դրամ, հարստություն, ժամանակ, ապագա, առողջություն։
Երբ այս բոլորը գալիս են իբրեւ նվերներ, մարդը, բնականաբար, իրեն 《տեր》է զգում այս բոլորի վրա։ Եւ սատանան նրա հոգում սուտ թելադրանքներ է ներարկում այնպես, որ մարդը կարծում է, թե արժե
այս բոլորի համար կռվել, պայքարել, մեռցնել, մեռնել, դավաճանել եւ
ուրանալ ամեն սրբություն։
Այո՛, ամբողջ մի կյանք տրամադրել սրանց, հավաքել, հավաքել ու հավաքել, առանց իմանալու, թե ինչի համար եւ ում համար։
Իսկ երբ մեկը հրաժարվում է իր ունեցածից՝ ներառյալ իր կյանքն ու 《տիրոջ》պես վարվելու մոլուցքը, եւ սկսում է իմաստուն ծառայի երկյուղով 《տնտեսել》իրեն հանձնվածները՝
որպես ճշմարիտ Տիրոջ կալվածք, ընդունվում է ավելի ընդարձակ կյանք, որ հավիտենական կյանքն է, որտեղ կորստի ոչ մի ստվեր գոյություն չունի, կատարյալ աղքատության մեջ հարստացած։”

“Վանքը մի փեթակ է, իսկ վանականը` մեղու:
Այստեղ նա շինում է երկնքի մեղրը` աղոթքի, խոկման, ճգնության և գիտության ծաղիկներից քաղված:
Հաճախորդները երբեք չեն պակասում, այլ միշտ հետամուտ են նրանց բուժարար մեղրին:”
― Երկու ուխտավոր
Այստեղ նա շինում է երկնքի մեղրը` աղոթքի, խոկման, ճգնության և գիտության ծաղիկներից քաղված:
Հաճախորդները երբեք չեն պակասում, այլ միշտ հետամուտ են նրանց բուժարար մեղրին:”
― Երկու ուխտավոր
Is this you? Let us know. If not, help out and invite Սահակ to Goodreads.