Երկու ուխտավոր Quotes
Երկու ուխտավոր
by
Սահակ եպիսկոպոս Մաշալյան8 ratings, 5.00 average rating, 1 review
Երկու ուխտավոր Quotes
Showing 1-6 of 6
“Առանց փշե պսակի Հարության լուսե պսակ գոյություն չունի, և միայն արցունքների անձրևից հետո կարելի է յոթնագույն ծիածանը տեսնել: Ես հասկացա,որ բոլոր թանկագին բաները ցավով են ցանկապատված, և միայն ցավից չվախեցողներն են այնտեղ մուտք գործում:”
― Երկու ուխտավոր
― Երկու ուխտավոր
“֊ Ամեն ինչ պատկանում է Աստծուն, իսկ մեզ՝ ՈՉԻ՛ՆՉ։ Լոկ պատրանք է, որ մենք կարծում ենք, թե մեր հավիտենական իրավունքներն ունենք՝ մեր կյանքը, ծնողներին, տաղանդները, անուն, տիտղոս, պատիվ, դրամ, հարստություն, ժամանակ, ապագա, առողջություն։
Երբ այս բոլորը գալիս են իբրեւ նվերներ, մարդը, բնականաբար, իրեն 《տեր》է զգում այս բոլորի վրա։ Եւ սատանան նրա հոգում սուտ թելադրանքներ է ներարկում այնպես, որ մարդը կարծում է, թե արժե
այս բոլորի համար կռվել, պայքարել, մեռցնել, մեռնել, դավաճանել եւ
ուրանալ ամեն սրբություն։
Այո՛, ամբողջ մի կյանք տրամադրել սրանց, հավաքել, հավաքել ու հավաքել, առանց իմանալու, թե ինչի համար եւ ում համար։
Իսկ երբ մեկը հրաժարվում է իր ունեցածից՝ ներառյալ իր կյանքն ու 《տիրոջ》պես վարվելու մոլուցքը, եւ սկսում է իմաստուն ծառայի երկյուղով 《տնտեսել》իրեն հանձնվածները՝
որպես ճշմարիտ Տիրոջ կալվածք, ընդունվում է ավելի ընդարձակ կյանք, որ հավիտենական կյանքն է, որտեղ կորստի ոչ մի ստվեր գոյություն չունի, կատարյալ աղքատության մեջ հարստացած։”

“Ուզում ես վանակա՞ն լինել, սիրի՛ր վանքիդ պատերը, երկար ժամերգությունները, փոշոտ մագաղաթները, լռությունն ու առանձնությունը և սովորիր հաշտ ապրել կիսակատար եղբայրներիդ հետ:
Տարիներ հետո այս բոլորը քեզ իրենց խորը գաղտնիքները կհանձնեն, և դու կհասկանաս, որ վանքը մեռնելուց առաջ քո մտած քավարանն է, որտեղ սիրտը, կրակների միջով անցնելով, սովորում է Աստծուն համբուրել:
Բայց շուտով վանականն իրազեկ է դառնում, որ իր շուրթերն աղտոտ են, իսկ թևերը` պիղծ՝ Սիրելիին մոտենալու և Նրան ողջագուրվելու համար:
Եվ վանականը մեղքերի հանդեպ իր գիտակցությամբ Սուրբ Նարեկի նման տառապում է և հազար ու մեկ ձևեր փնտրում, որպեսզի մեկ աստիճան ավելի մոտենա Սիրելիին:
Վանքը նպատակ չէ, նույնիսկ, եթե ամբողջ մի կյանք տրամադրես դրան և այնտեղ թաղվես:
Վանքը մեր ճամփորդության վրա դեպի երկինք ուղղված սոսկ կայարան է:”

“Վանքը մի փեթակ է, իսկ վանականը` մեղու:
Այստեղ նա շինում է երկնքի մեղրը` աղոթքի, խոկման, ճգնության և գիտության ծաղիկներից քաղված:
Հաճախորդները երբեք չեն պակասում, այլ միշտ հետամուտ են նրանց բուժարար մեղրին:”
― Երկու ուխտավոր
Այստեղ նա շինում է երկնքի մեղրը` աղոթքի, խոկման, ճգնության և գիտության ծաղիկներից քաղված:
Հաճախորդները երբեք չեն պակասում, այլ միշտ հետամուտ են նրանց բուժարար մեղրին:”
― Երկու ուխտավոր
“Պարզ հավատացյա՞լ ես. դու ամենաբախտավորն ես: Ոչ մեկի կյանքը քոնի նման հարուստ չէ, և ոչ մեկին վիճակված չէ հավաքել անդնդի չքնաղ ծաղիկները, որ դու կարող ես հավաքել այս կյանքի ընթացքում: Միայն թե մենակ, առանց հովվի մի քայլիր: Քայլիր եկեղեցու հետ, որովհետև դեռ գառնուկ ես, իսկ շուրջբոլորդ շատ են գայլերը`անթիվ, անհամար: Դու բախտավոր ես, որովհետև Քրիստոս արցունքներով է քեզ փնտրում, և Հայրը սպասում է, որ ապահով տուն վերադառնաս: Սուրբ Հոգու շնորհները Եկեղեցու ծորակներից լիառատորեն քեզ համար են հեղվում: Վերևում հիշված բոլոր մարդիկ քեզ համար են, սիրելի հիվանդ եղբայր, այս աշխարհի անտառներում կորած, խաբված, ցեխերի մեջ տապալված ու ցեխոտված, բայց միշտ ադամանդ եղբայր, դու`ոսկի, դու` անգին, թանկագին եղբայր:”
― Երկու ուխտավոր
― Երկու ուխտավոր
“Եթե ուզում ես քահանա լինել,միշտ պետք է ոչխարներիդ հետ քայլես, և նրանք քեզ կսովորեցնեն` ինչպես հովիվ դառնալ: Սրբության բոլոր երանգները կարող ես քո համայնքում ապրել`Սուրբ Խորանի վրա և կեղտոտ փողոցներում ամբողջ կյանքդ անցկացնելով: Ոչ ճգնավորը, ոչ էլ վանականը քեզանից լավ չգիտեն մեղքերի և վերքերի օվկիանոսը, որի մեջ միլիոնավոր մարդիկ են խեղդվում: Հաճախ ես տեսնելու անճարակությունդ, երբ հազարավոր խեղդվողներից միայն մի քանի հոգու կարողանաս փրկարար ձեռքդ երկարել: Քո անճարակությունից հոգուդ լավագույն աղոթքներն են պոռթկալու, և սովորելու ես Մեծ Հովվի ձեռքը բռնել: Նաև զորության մասին պողոսյան չափանիշն ես սովորելու, թե «Երբ տկար եմ,այն ժամանակ եմ զորավոր»:”
― Երկու ուխտավոր
― Երկու ուխտավոր