Rita > Rita's Quotes

Showing 1-24 of 24
sort by

  • #1
    Մկրտիչ Սարգսյան
    “Աղմուկ-անեծքը քեզ համար քիչ է,
    Քո արձագանքը միայն սուր ճիչ է,
    Ափսո՜ս, շա՜տ ափոսո, որ դաս տվողդ
    Ոչ միայն լակոտ, այլ նաև բիճ է...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #2
    Մկրտիչ Սարգսյան
    “Գոնե հացը քիչ չլիներ,
    Քաղցածի լաց, ճիչ չլիներ,
    Հողի մշակը հող չունի,
    Տերը գոնե բիճ չլիներ...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #3
    Մկրտիչ Սարգսյան
    “Աշխարհն այքան է չքնաղ՝ գեշությունը չի երևում,
    Հանճարների լույսի տակ՝ էշությունը չի երևում,
    Կյանքի կենաց ծառերին չի երևում որդը կույր,
    Սակայն նրա սև գործից մոլորակն է երերում...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #4
    Մկրտիչ Սարգսյան
    “Եթե սիրել չես կարող, սիրվել դու մի երազիր,
    Վախենո՞ւմ ես խաբվելուց, ձեռք մի՛ զարկիր գրազին,
    Թե ուզում ես մարդ մնալ, սատանային չխաբվել,
    Սիրի՛ր գավաթը գինու, բայց մի գերվիր կարասին...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #5
    Մկրտիչ Սարգսյան
    “Սահմանները Աստծո մարդը արդյոք կպարզի՞,
    Արդյոք կարող կլինի դառնալ հյուրը նա Մարսի,
    ԵՎ Աստծուն հասնելու համար ի՞նչ է հարկավոր,
    Մարդն իր մի՞տքը զորավոր, թե՞ մկանները մարզի...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #6
    Մկրտիչ Սարգսյան
    “Չանիծենք մեր ծնված դարը, դարը այստեղ մեղավոր չէ,
    Չարությունը այս աշխարհի՝ տեսքով միայն բեղավոր չէ,
    Գլուխ տվիր ավանակին, պատրաստ եղիր նրա քացուն,
    Նրան գլխիդ նստեցրիր, վա՜յ գահազուրկ քո Աստծուն...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #7
    Մկրտիչ Սարգսյան
    “Սիրուն պարտեզին վարդ է հարկավոր,
    Շքեղ պալատին զարդ է հարկավոր,
    Խաղաղ ու սիրով ապրելու համար
    Կյանքին իսկական Մարդ է հարկավոր...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #8
    Մկրտիչ Սարգսյան
    “Եթե ճամփա ես գնում, մեկին ընկեր քեզ գտիր,
    Եթե լողալ չգիտես, նույիսկ առու մի՛ մտիր,
    Բարձրանալիս ավելի անվտանգ է սողալը,
    Օձի փորձն են կիրառում դարիս մեծերն անխտիր...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #9
    Մկրտիչ Սարգսյան
    “Կյանքը որքան դաժան լինի,
    Հոգին մարմնից բաժան լինի,
    Ես հավիտյան կյանքի կողմն եմ,
    Թեկուզ թույնի բաժակ լինի...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #10
    Մկրտիչ Սարգսյան
    “Երկվորյակներ են բարին ու չարը,
    Տանում է բարին միշտ վատի չարը,
    Կմեռներ կյանքը, թե բարությունը
    Չլիներ փրկիչ մեր դեղուճարը...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #11
    Մկրտիչ Սարգսյան
    “Շատ արագ է սերը փոխվում ատելության, իմացի՛ր.
    Չի դիմանում սերը երբեք անտերության, իմացի՛ր,
    Չի դիմանում սերը նաև բռնության ու կոպտության.
    Սերը տենչում է ընտանիք, ո՛չ տերության, իմացի՛ր...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #12
    Մկրտիչ Սարգսյան
    “Մարդը աշխարհի թագն ու պսակն է,
    Մտածող է նա, Աստծո տեսակն է,
    Բայց զգուշացե՛ք անաստված մարդուց,
    Նրա Աստվածը ոսկու քսակն է...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #13
    Մկրտիչ Սարգսյան
    “Մի՛ բոբիկանա ջուրը չտեսած,
    Հարսին չսիրած, չդառնաս փեսա.
    Այլապես տունդ և պատիվդ սուրբ
    Կդառնան վեճի և կռվի հեսան...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #14
    Մկրտիչ Սարգսյան
    “Արևի տակ մութ մի՛ փնտրիր,
    Ամեն տեղ օգուտ մի՛ փնտրիր,
    Եվ քո բախտին քացի տալով
    Քո Աստծուց գութ մի՛ խնդրիր...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #15
    Մկրտիչ Սարգսյան
    “Չիմացածդ դու մի՛ հերքիր,
    Մի նախանաձիր օտար երգին,
    Միշտ ունեցիր սփոփանքի
    Ջերմ արտասուք այրող վերքին...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #16
    Մկրտիչ Սարգսյան
    “Երբ արևն է տերը լույսի, մթությունից, մութից փախի՛ր,
    Ճշմարտությունն է Աստվածը, խաբեբայից, սուտից փախի՛ր,
    Ապրիր կյանքդ մարդու նման և պատիվդ մաքուր պահի՛ր,
    Թեկուզ մերժի բարեկամդ, դու թշնամուդ գութից փախի՛ր:”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #17
    Մկրտիչ Սարգսյան
    “Քո ճամփան թող միշտ հարթ լինի,
    Երգով ու սիրով, ու միշտ վարդ լինի,
    Եվ որպեսզի դու անցնես անփորձանք,
    Ուղեկիցդ թող միշտ մարդ լինի...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #18
    Մկրտիչ Սարգսյան
    “Աստված քեզ մարդ հռչակեց՝ աշխարհի սերը դարձար,
    Գեղեցկության ու մտքի, բնության տերը դարձար,
    Էլ ի՞նչու ես գլորվում բարձունքներից մարդկային,
    Աշխարհի սերն էիր դու, ա՛խ, ինչո՞ւ բեռը դարձար...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #19
    Մկրտիչ Սարգսյան
    “Մեծ լինելու համար նախ փոքրին պիտի ճանաչես,
    Նրան հասնես օգնության, լույս դառնաս ու ճանաչես,
    Այնպես ապրես, որ երբեք քո չարածի համար դու,
    Ոչ էլ արածիդ համար երբևիցե չամաչես...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #20
    Մկրտիչ Սարգսյան
    “Անտունը ներս ու դուրս չունի,
    Շոգ անապատը բույս չունի,
    Աշխարհը թարս է ստեղծված՝
    Ճրագը տակը լույս չունի...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #21
    Մկրտիչ Սարգսյան
    “Մոլախոտը թե արտ դառնա,
    Տատասկ-փուշը թե վարդ դառնա,
    Եթե աստված իջնի աշխարհ,
    Գուցե դահիճը մարդ դառնա...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #22
    Մկրտիչ Սարգսյան
    “Արթնանար մարդու գութը,
    Վերանար ու չքվեր սուտը,
    Եվ մարդուց հար հավիտյան
    Չքանար հոգու մութը...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #23
    Մկրտիչ Սարգսյան
    “Երկար ապրիր ու ճիշտ ապրիր,
    Աշխարհի հոգսով միշտ ապրիր,
    Աստծո հետ արդար ու հաշտ,
    Ընկածի համար վիշտ ապրիր...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

  • #24
    Մկրտիչ Սարգսյան
    “Է՛լ գահընկեց Աստված չկա,Աստված վաղուց է քնել,
    Էլ նորընծա Աստված չկա, թեկնածուին են գնել,
    Պոռնիկներին աստվածամոր կարգավիճակ են տվել,
    Եվ նրանք էլ գողերի մեծ խմբաքանակ են են ծնել...”
    Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ



Rss