Նժույգ իմ ազնիվ Quotes
Նժույգ իմ ազնիվ
by
Մկրտիչ Սարգսյան1 rating, 5.00 average rating, 0 reviews
Նժույգ իմ ազնիվ Quotes
Showing 1-30 of 35
“Կյանքը որքան դաժան լինի,
Հոգին մարմնից բաժան լինի,
Ես հավիտյան կյանքի կողմն եմ,
Թեկուզ թույնի բաժակ լինի...”
― Նժույգ իմ ազնիվ
Հոգին մարմնից բաժան լինի,
Ես հավիտյան կյանքի կողմն եմ,
Թեկուզ թույնի բաժակ լինի...”
― Նժույգ իմ ազնիվ
“Երկվորյակներ են բարին ու չարը,
Տանում է բարին միշտ վատի չարը,
Կմեռներ կյանքը, թե բարությունը
Չլիներ փրկիչ մեր դեղուճարը...”
― Նժույգ իմ ազնիվ
Տանում է բարին միշտ վատի չարը,
Կմեռներ կյանքը, թե բարությունը
Չլիներ փրկիչ մեր դեղուճարը...”
― Նժույգ իմ ազնիվ
“Եթե ճամփա ես գնում, մեկին ընկեր քեզ գտիր,
Եթե լողալ չգիտես, նույիսկ առու մի՛ մտիր,
Բարձրանալիս ավելի անվտանգ է սողալը,
Օձի փորձն են կիրառում դարիս մեծերն անխտիր...”
― Նժույգ իմ ազնիվ
Եթե լողալ չգիտես, նույիսկ առու մի՛ մտիր,
Բարձրանալիս ավելի անվտանգ է սողալը,
Օձի փորձն են կիրառում դարիս մեծերն անխտիր...”
― Նժույգ իմ ազնիվ
“Սիրուն պարտեզին վարդ է հարկավոր,
Շքեղ պալատին զարդ է հարկավոր,
Խաղաղ ու սիրով ապրելու համար
Կյանքին իսկական Մարդ է հարկավոր...”
― Նժույգ իմ ազնիվ
Շքեղ պալատին զարդ է հարկավոր,
Խաղաղ ու սիրով ապրելու համար
Կյանքին իսկական Մարդ է հարկավոր...”
― Նժույգ իմ ազնիվ
“Չանիծենք մեր ծնված դարը, դարը այստեղ մեղավոր չէ,
Չարությունը այս աշխարհի՝ տեսքով միայն բեղավոր չէ,
Գլուխ տվիր ավանակին, պատրաստ եղիր նրա քացուն,
Նրան գլխիդ նստեցրիր, վա՜յ գահազուրկ քո Աստծուն...”
― Նժույգ իմ ազնիվ
Չարությունը այս աշխարհի՝ տեսքով միայն բեղավոր չէ,
Գլուխ տվիր ավանակին, պատրաստ եղիր նրա քացուն,
Նրան գլխիդ նստեցրիր, վա՜յ գահազուրկ քո Աստծուն...”
― Նժույգ իմ ազնիվ
“Սահմանները Աստծո մարդը արդյոք կպարզի՞,
Արդյոք կարող կլինի դառնալ հյուրը նա Մարսի,
ԵՎ Աստծուն հասնելու համար ի՞նչ է հարկավոր,
Մարդն իր մի՞տքը զորավոր, թե՞ մկանները մարզի...”
― Նժույգ իմ ազնիվ
Արդյոք կարող կլինի դառնալ հյուրը նա Մարսի,
ԵՎ Աստծուն հասնելու համար ի՞նչ է հարկավոր,
Մարդն իր մի՞տքը զորավոր, թե՞ մկանները մարզի...”
― Նժույգ իմ ազնիվ
“Աղմուկ-անեծքը քեզ համար քիչ է,
Քո արձագանքը միայն սուր ճիչ է,
Ափսո՜ս, շա՜տ ափոսո, որ դաս տվողդ
Ոչ միայն լակոտ, այլ նաև բիճ է...”
― Նժույգ իմ ազնիվ
Քո արձագանքը միայն սուր ճիչ է,
Ափսո՜ս, շա՜տ ափոսո, որ դաս տվողդ
Ոչ միայն լակոտ, այլ նաև բիճ է...”
― Նժույգ իմ ազնիվ
“Գոնե հացը քիչ չլիներ,
Քաղցածի լաց, ճիչ չլիներ,
Հողի մշակը հող չունի,
Տերը գոնե բիճ չլիներ...”
― Նժույգ իմ ազնիվ
Քաղցածի լաց, ճիչ չլիներ,
Հողի մշակը հող չունի,
Տերը գոնե բիճ չլիներ...”
― Նժույգ իմ ազնիվ
“Է՛լ գահընկեց Աստված չկա,Աստված վաղուց է քնել,
Էլ նորընծա Աստված չկա, թեկնածուին են գնել,
Պոռնիկներին աստվածամոր կարգավիճակ են տվել,
Եվ նրանք էլ գողերի մեծ խմբաքանակ են են ծնել...”
― Նժույգ իմ ազնիվ
Էլ նորընծա Աստված չկա, թեկնածուին են գնել,
Պոռնիկներին աստվածամոր կարգավիճակ են տվել,
Եվ նրանք էլ գողերի մեծ խմբաքանակ են են ծնել...”
― Նժույգ իմ ազնիվ
“Եթե սիրել չես կարող, սիրվել դու մի երազիր,
Վախենո՞ւմ ես խաբվելուց, ձեռք մի՛ զարկիր գրազին,
Թե ուզում ես մարդ մնալ, սատանային չխաբվել,
Սիրի՛ր գավաթը գինու, բայց մի գերվիր կարասին...”
― Նժույգ իմ ազնիվ
Վախենո՞ւմ ես խաբվելուց, ձեռք մի՛ զարկիր գրազին,
Թե ուզում ես մարդ մնալ, սատանային չխաբվել,
Սիրի՛ր գավաթը գինու, բայց մի գերվիր կարասին...”
― Նժույգ իմ ազնիվ
“Աշխարհն այքան է չքնաղ՝ գեշությունը չի երևում,
Հանճարների լույսի տակ՝ էշությունը չի երևում,
Կյանքի կենաց ծառերին չի երևում որդը կույր,
Սակայն նրա սև գործից մոլորակն է երերում...”
― Նժույգ իմ ազնիվ
Հանճարների լույսի տակ՝ էշությունը չի երևում,
Կյանքի կենաց ծառերին չի երևում որդը կույր,
Սակայն նրա սև գործից մոլորակն է երերում...”
― Նժույգ իմ ազնիվ
“Երկար ապրիր ու ճիշտ ապրիր,
Աշխարհի հոգսով միշտ ապրիր,
Աստծո հետ արդար ու հաշտ,
Ընկածի համար վիշտ ապրիր...”
― Նժույգ իմ ազնիվ
Աշխարհի հոգսով միշտ ապրիր,
Աստծո հետ արդար ու հաշտ,
Ընկածի համար վիշտ ապրիր...”
― Նժույգ իմ ազնիվ
“Արթնանար մարդու գութը,
Վերանար ու չքվեր սուտը,
Եվ մարդուց հար հավիտյան
Չքանար հոգու մութը...”
― Նժույգ իմ ազնիվ
Վերանար ու չքվեր սուտը,
Եվ մարդուց հար հավիտյան
Չքանար հոգու մութը...”
― Նժույգ իմ ազնիվ
“Մոլախոտը թե արտ դառնա,
Տատասկ-փուշը թե վարդ դառնա,
Եթե աստված իջնի աշխարհ,
Գուցե դահիճը մարդ դառնա...”
― Նժույգ իմ ազնիվ
Տատասկ-փուշը թե վարդ դառնա,
Եթե աստված իջնի աշխարհ,
Գուցե դահիճը մարդ դառնա...”
― Նժույգ իմ ազնիվ
“Անտունը ներս ու դուրս չունի,
Շոգ անապատը բույս չունի,
Աշխարհը թարս է ստեղծված՝
Ճրագը տակը լույս չունի...”
― Նժույգ իմ ազնիվ
Շոգ անապատը բույս չունի,
Աշխարհը թարս է ստեղծված՝
Ճրագը տակը լույս չունի...”
― Նժույգ իմ ազնիվ
“Մեծ լինելու համար նախ փոքրին պիտի ճանաչես,
Նրան հասնես օգնության, լույս դառնաս ու ճանաչես,
Այնպես ապրես, որ երբեք քո չարածի համար դու,
Ոչ էլ արածիդ համար երբևիցե չամաչես...”
― Նժույգ իմ ազնիվ
Նրան հասնես օգնության, լույս դառնաս ու ճանաչես,
Այնպես ապրես, որ երբեք քո չարածի համար դու,
Ոչ էլ արածիդ համար երբևիցե չամաչես...”
― Նժույգ իմ ազնիվ
“Աստված քեզ մարդ հռչակեց՝ աշխարհի սերը դարձար,
Գեղեցկության ու մտքի, բնության տերը դարձար,
Էլ ի՞նչու ես գլորվում բարձունքներից մարդկային,
Աշխարհի սերն էիր դու, ա՛խ, ինչո՞ւ բեռը դարձար...”
― Նժույգ իմ ազնիվ
Գեղեցկության ու մտքի, բնության տերը դարձար,
Էլ ի՞նչու ես գլորվում բարձունքներից մարդկային,
Աշխարհի սերն էիր դու, ա՛խ, ինչո՞ւ բեռը դարձար...”
― Նժույգ իմ ազնիվ
“Քո ճամփան թող միշտ հարթ լինի,
Երգով ու սիրով, ու միշտ վարդ լինի,
Եվ որպեսզի դու անցնես անփորձանք,
Ուղեկիցդ թող միշտ մարդ լինի...”
― Նժույգ իմ ազնիվ
Երգով ու սիրով, ու միշտ վարդ լինի,
Եվ որպեսզի դու անցնես անփորձանք,
Ուղեկիցդ թող միշտ մարդ լինի...”
― Նժույգ իմ ազնիվ
“Երբ արևն է տերը լույսի, մթությունից, մութից փախի՛ր,
Ճշմարտությունն է Աստվածը, խաբեբայից, սուտից փախի՛ր,
Ապրիր կյանքդ մարդու նման և պատիվդ մաքուր պահի՛ր,
Թեկուզ մերժի բարեկամդ, դու թշնամուդ գութից փախի՛ր:”
― Նժույգ իմ ազնիվ
Ճշմարտությունն է Աստվածը, խաբեբայից, սուտից փախի՛ր,
Ապրիր կյանքդ մարդու նման և պատիվդ մաքուր պահի՛ր,
Թեկուզ մերժի բարեկամդ, դու թշնամուդ գութից փախի՛ր:”
― Նժույգ իմ ազնիվ
“Չիմացածդ դու մի՛ հերքիր,
Մի նախանաձիր օտար երգին,
Միշտ ունեցիր սփոփանքի
Ջերմ արտասուք այրող վերքին...”
― Նժույգ իմ ազնիվ
Մի նախանաձիր օտար երգին,
Միշտ ունեցիր սփոփանքի
Ջերմ արտասուք այրող վերքին...”
― Նժույգ իմ ազնիվ
“Արևի տակ մութ մի՛ փնտրիր,
Ամեն տեղ օգուտ մի՛ փնտրիր,
Եվ քո բախտին քացի տալով
Քո Աստծուց գութ մի՛ խնդրիր...”
― Նժույգ իմ ազնիվ
Ամեն տեղ օգուտ մի՛ փնտրիր,
Եվ քո բախտին քացի տալով
Քո Աստծուց գութ մի՛ խնդրիր...”
― Նժույգ իմ ազնիվ
“Մի՛ բոբիկանա ջուրը չտեսած,
Հարսին չսիրած, չդառնաս փեսա.
Այլապես տունդ և պատիվդ սուրբ
Կդառնան վեճի և կռվի հեսան...”
― Նժույգ իմ ազնիվ
Հարսին չսիրած, չդառնաս փեսա.
Այլապես տունդ և պատիվդ սուրբ
Կդառնան վեճի և կռվի հեսան...”
― Նժույգ իմ ազնիվ
“Մարդը աշխարհի թագն ու պսակն է,
Մտածող է նա, Աստծո տեսակն է,
Բայց զգուշացե՛ք անաստված մարդուց,
Նրա Աստվածը ոսկու քսակն է...”
― Նժույգ իմ ազնիվ
Մտածող է նա, Աստծո տեսակն է,
Բայց զգուշացե՛ք անաստված մարդուց,
Նրա Աստվածը ոսկու քսակն է...”
― Նժույգ իմ ազնիվ
“Շատ արագ է սերը փոխվում ատելության, իմացի՛ր.
Չի դիմանում սերը երբեք անտերության, իմացի՛ր,
Չի դիմանում սերը նաև բռնության ու կոպտության.
Սերը տենչում է ընտանիք, ո՛չ տերության, իմացի՛ր...”
― Նժույգ իմ ազնիվ
Չի դիմանում սերը երբեք անտերության, իմացի՛ր,
Չի դիմանում սերը նաև բռնության ու կոպտության.
Սերը տենչում է ընտանիք, ո՛չ տերության, իմացի՛ր...”
― Նժույգ իմ ազնիվ
“Սերը՝ ներշնչանք, նվիրում քաղցր,
Որ սիրահարին դարձնում է բարձր,
Աստվածացնում է հողածին մարդուն
Եվ մարում նրա հոգևոր քաղցը...”
― Նժույգ իմ ազնիվ
Որ սիրահարին դարձնում է բարձր,
Աստվածացնում է հողածին մարդուն
Եվ մարում նրա հոգևոր քաղցը...”
― Նժույգ իմ ազնիվ
“Կյանքն այնքան գերող ու հետաքրքիր,
Ե՛վ հոգս է անանց, և՛ սիրո գրգիռ,
Նվիրում սիրույն, ծննդի հրաշք,
Եվ Քրիստոսներ՝ Տիրամոր գրկին...”
― Նժույգ իմ ազնիվ
Ե՛վ հոգս է անանց, և՛ սիրո գրգիռ,
Նվիրում սիրույն, ծննդի հրաշք,
Եվ Քրիստոսներ՝ Տիրամոր գրկին...”
― Նժույգ իմ ազնիվ
“Պատահե՞լ է ձեզ՝ ձեզանից վախենաք,
Ձեր մեջ որոնեք ձեզ համար հենակ,
Եղե՞լ է արդյոք թանկագին մի պահ,
Որ բույր մարդկանց մեջ չմնաք մենակ...”
― Նժույգ իմ ազնիվ
Ձեր մեջ որոնեք ձեզ համար հենակ,
Եղե՞լ է արդյոք թանկագին մի պահ,
Որ բույր մարդկանց մեջ չմնաք մենակ...”
― Նժույգ իմ ազնիվ
“Լսկ Աստծո հետ դու լեզու գտիր,
Նրա հովանու, խաչի տակ մտիր,
Սատանայի հետ գործ չունես բնավ,
Հարկավոր լինես՝ նա քեզ կգտնի...”
― Նժույգ իմ ազնիվ
Նրա հովանու, խաչի տակ մտիր,
Սատանայի հետ գործ չունես բնավ,
Հարկավոր լինես՝ նա քեզ կգտնի...”
― Նժույգ իմ ազնիվ
“Նույիսկ էշին է սազում ծիրանին,
Սակայն մենք իշուն չտանք երանի,
Ի՞նչ երանի, երբ դնում է թագը
Ոչ թե գլխին, այլ նստուկի տակ...”
― Նժույգ իմ ազնիվ
Սակայն մենք իշուն չտանք երանի,
Ի՞նչ երանի, երբ դնում է թագը
Ոչ թե գլխին, այլ նստուկի տակ...”
― Նժույգ իմ ազնիվ
“Վախենում ենք վատից, վախենում ենք լավից,
Եվ հողմերից փչող՝ հյուսիս ու հարավից,
Եվ հանուն լավ կյանքի ջուր ենք ծեծում անվերջ,
Եվ ճառերում ջրոտ ճաքում ենք ծարավից...”
― Նժույգ իմ ազնիվ
Եվ հողմերից փչող՝ հյուսիս ու հարավից,
Եվ հանուն լավ կյանքի ջուր ենք ծեծում անվերջ,
Եվ ճառերում ջրոտ ճաքում ենք ծարավից...”
― Նժույգ իմ ազնիվ