Mkrtich Sargsyan Quotes

Quotes tagged as "mkrtich-sargsyan" Showing 1-7 of 7
Մկրտիչ Սարգսյան
“Շատ արագ է սերը փոխվում ատելության, իմացի՛ր.
Չի դիմանում սերը երբեք անտերության, իմացի՛ր,
Չի դիմանում սերը նաև բռնության ու կոպտության.
Սերը տենչում է ընտանիք, ո՛չ տերության, իմացի՛ր...”
Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

Մկրտիչ Սարգսյան
“Մարդը աշխարհի թագն ու պսակն է,
Մտածող է նա, Աստծո տեսակն է,
Բայց զգուշացե՛ք անաստված մարդուց,
Նրա Աստվածը ոսկու քսակն է...”
Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

Մկրտիչ Սարգսյան
“Մի՛ բոբիկանա ջուրը չտեսած,
Հարսին չսիրած, չդառնաս փեսա.
Այլապես տունդ և պատիվդ սուրբ
Կդառնան վեճի և կռվի հեսան...”
Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

Մկրտիչ Սարգսյան
“Արևի տակ մութ մի՛ փնտրիր,
Ամեն տեղ օգուտ մի՛ փնտրիր,
Եվ քո բախտին քացի տալով
Քո Աստծուց գութ մի՛ խնդրիր...”
Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

Մկրտիչ Սարգսյան
“Չիմացածդ դու մի՛ հերքիր,
Մի նախանաձիր օտար երգին,
Միշտ ունեցիր սփոփանքի
Ջերմ արտասուք այրող վերքին...”
Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

Մկրտիչ Սարգսյան
“Անտունը ներս ու դուրս չունի,
Շոգ անապատը բույս չունի,
Աշխարհը թարս է ստեղծված՝
Ճրագը տակը լույս չունի...”
Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ

Մկրտիչ Սարգսյան
“Մոլախոտը թե արտ դառնա,
Տատասկ-փուշը թե վարդ դառնա,
Եթե աստված իջնի աշխարհ,
Գուցե դահիճը մարդ դառնա...”
Մկրտիչ Սարգսյան, Mkrtich Sargsyan, Նժույգ իմ ազնիվ