Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2023
>
Փետրվար. կարդում ենք Քրիստիան Բատիկեանի «Մետաղե երազներ» գիրքը

Հեղինակը կարծում էր, թե չկա վաճառքում։ Կարամ ֆենիքսի աշխատողից հարցնեմ էլի ունեն օրինակներ, թե չէ
ես երեկ գրեցի քո նշած գրախանութին, պատասխանել են, որ սպառվել է: մտածում եմ գուցե մյուս գիրքը կարդանք, այն գոնե առկա է խանութում կամ էլ հեղինակին գրենք, թեկուզ pdf տարբերակը վաճառի մեզ:
ես մերոնց խնդրել էի գրախանութներում հարցնել, իրենց մի քանի տեղ որպես ալտերնատիվա մետաղյա երազներն են առաջարկել
հըմ, հետաքրքիր ա, որտև ես հենց հրատարակչից եմ ցրել, էնտեղ գրեթե չէր մնացել։
Բայց կարանք Մետաղե երազները կարդանք, ես կողմ եմ։ Ուղղակի գիտեմ, որ Լուսինեն արդեն կարդացել ա։
Բայց կարանք Մետաղե երազները կարդանք, ես կողմ եմ։ Ուղղակի գիտեմ, որ Լուսինեն արդեն կարդացել ա։
դե եթե դու կարող ես կապ հաստատել հեղինակի հետ, գուցե այդտեղից սկսենք, տեսնենք ինքը ինչ կառաջարկի։ կամ կարող է կա ֆեյսբուքյան խումբ հայաստանում որտեղ մարդիկ պատրաստ կլինեն վաճառել իրենց օրինակները։
Հա, գրել եմ արդեն հեղինակին։ Ֆեյսբուքյան խումբ չգիտեմ, բայց երևի փորփրելու դեպքում կգտնվի մի բան։
զանգակ մերոնք գնացել են, սաղ մասնաճյուղերով ստուգել են, չկա, Լուսինեն էլ կարծես օնլայն է իրենցից պատվիրել, որ չեղարկել են պատվերը։

Ես երկու տարով երկրում չեմ լինելու։ Գրքերից որոնք առցանց լինեմ կկարդամ կմիանամ քննարկումներին։ Իսկ եթե չլինեն, բաց կթողնեմ։ )
Ողջույն Անահիտ Մարիամ,
մեր խմբի ակտիվ անդամների մեծ մասն էսպես թե էնպես երկրում չեն :) տարբեր միջոցներով գտնում ենք գրքերը, էնպես որ խնդիր չի լինի
մեր խմբի ակտիվ անդամների մեծ մասն էսպես թե էնպես երկրում չեն :) տարբեր միջոցներով գտնում ենք գրքերը, էնպես որ խնդիր չի լինի
Հա, հայ ժամանակակիցների գրքերը չկան առցանց, դրա համար էսքան ուշ էինք դրել Բատիկեանինը, որ բոլորը հասցնեն Հայաստանից բերել տալ։
Լուսինե, անպայման :) Ես իրան թեթևի մեջ գրել եմ մի քանի ամիս առաջ։ Հենց վերջացնենք բոլորս, իր հետ էլ օրը կհարմարացնեմ։
Լուսինե, անպայման :) Ես իրան թեթևի մեջ գրել եմ մի քանի ամիս առաջ։ Հենց վերջացնենք բոլորս, իր հետ էլ օրը կհարմարացնեմ։
Սկսեցի։ Առայժմ շատ ա դուրս գալիս։ Էս հեգնական տոնը, արեւմտահայերենը սենց կենդանացնել ու ժամանակակից դարձնելը շատ հավես ա։


ընտիր, ուրեմն փետրվարի 25-26 երեկոյան ժամերին կփորձեմ։ եթե հարմար չլինի, մարտի առաջին վիքենդը կնայեմ

Ընկերներ, ուրեմն ամսի 25-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին։ Քրիստիանը եւս կմիանա, բայց իրեն մի երկու օր առաջ պիտի նորից հիշեցնեմ։ Էս քանի օրը բոլորիդ նամակն էլ կուղարկեմ հանդիպման հղումով։
շնորհակալություն Բյուրակն ջան հանդիպումը համակարգելու համար, ժողովուրդ մեկ էլ մտածում էի, ի՞նչ կարծիքի եք գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այս տարվա ընտրված գրքերից իրար նվիրենք:



Մտածում եմ երեկ commitment-ից չխոսեցինք, որ գրքի կերպարներին միացնող գիծ էր, որ էլի շատ արդիական է էդ սերնդի ու հատկապես Եվրոպայում մեծացածների համար:

Կարդում ենք Christian Batikian-ի Մետաղէ երազներգիրքը։