Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion
2023
>
Փետրվար. կարդում ենք Քրիստիան Բատիկեանի «Մետաղե երազներ» գիրքը
ես օնլայն զանգակով եմ պատվիրել, հիմա նայեցի առկա չէ։ Արփի գուցե հեղինակի՞ց հարցնես։ Ֆեյսբուքով գրի կպատասխանի
Հեղինակը կարծում էր, թե չկա վաճառքում։ Կարամ ֆենիքսի աշխատողից հարցնեմ էլի ունեն օրինակներ, թե չէ
ես երեկ գրեցի քո նշած գրախանութին, պատասխանել են, որ սպառվել է: մտածում եմ գուցե մյուս գիրքը կարդանք, այն գոնե առկա է խանութում կամ էլ հեղինակին գրենք, թեկուզ pdf տարբերակը վաճառի մեզ:
ես մերոնց խնդրել էի գրախանութներում հարցնել, իրենց մի քանի տեղ որպես ալտերնատիվա մետաղյա երազներն են առաջարկել
հըմ, հետաքրքիր ա, որտև ես հենց հրատարակչից եմ ցրել, էնտեղ գրեթե չէր մնացել։
Բայց կարանք Մետաղե երազները կարդանք, ես կողմ եմ։ Ուղղակի գիտեմ, որ Լուսինեն արդեն կարդացել ա։
Բայց կարանք Մետաղե երազները կարդանք, ես կողմ եմ։ Ուղղակի գիտեմ, որ Լուսինեն արդեն կարդացել ա։
դե եթե դու կարող ես կապ հաստատել հեղինակի հետ, գուցե այդտեղից սկսենք, տեսնենք ինքը ինչ կառաջարկի։ կամ կարող է կա ֆեյսբուքյան խումբ հայաստանում որտեղ մարդիկ պատրաստ կլինեն վաճառել իրենց օրինակները։
Հա, գրել եմ արդեն հեղինակին։ Ֆեյսբուքյան խումբ չգիտեմ, բայց երևի փորփրելու դեպքում կգտնվի մի բան։
զանգակ մերոնք գնացել են, սաղ մասնաճյուղերով ստուգել են, չկա, Լուսինեն էլ կարծես օնլայն է իրենցից պատվիրել, որ չեղարկել են պատվերը։
Բարի օր։Ես երկու տարով երկրում չեմ լինելու։ Գրքերից որոնք առցանց լինեմ կկարդամ կմիանամ քննարկումներին։ Իսկ եթե չլինեն, բաց կթողնեմ։ )
Ողջույն Անահիտ Մարիամ,
մեր խմբի ակտիվ անդամների մեծ մասն էսպես թե էնպես երկրում չեն :) տարբեր միջոցներով գտնում ենք գրքերը, էնպես որ խնդիր չի լինի
մեր խմբի ակտիվ անդամների մեծ մասն էսպես թե էնպես երկրում չեն :) տարբեր միջոցներով գտնում ենք գրքերը, էնպես որ խնդիր չի լինի
Հա, հայ ժամանակակիցների գրքերը չկան առցանց, դրա համար էսքան ուշ էինք դրել Բատիկեանինը, որ բոլորը հասցնեն Հայաստանից բերել տալ։
Լուսինե, անպայման :) Ես իրան թեթևի մեջ գրել եմ մի քանի ամիս առաջ։ Հենց վերջացնենք բոլորս, իր հետ էլ օրը կհարմարացնեմ։
Լուսինե, անպայման :) Ես իրան թեթևի մեջ գրել եմ մի քանի ամիս առաջ։ Հենց վերջացնենք բոլորս, իր հետ էլ օրը կհարմարացնեմ։
Սկսեցի։ Առայժմ շատ ա դուրս գալիս։ Էս հեգնական տոնը, արեւմտահայերենը սենց կենդանացնել ու ժամանակակից դարձնելը շատ հավես ա։
ես վերընթերցում եմ ու առաջին անգամվա չափ վայելում: Համ լեզուն է կենդանի ու իրական, նույնիսկ կերպարների արարքների չափազանցությունն է համով նկարագրած, համ էլ ուսանողական կյանքը Փարիզում իր ամեն կողմով relatable
Երբ էլ ասեք` հարմար է, միայն թե շաբաթ կամ կիրակի լինի, դասի ու փորձի եմ մնացած օրերը, չեմ հասցնի միանալ։
ընտիր, ուրեմն փետրվարի 25-26 երեկոյան ժամերին կփորձեմ։ եթե հարմար չլինի, մարտի առաջին վիքենդը կնայեմ
պատմվածքներն եմ կարդում Բատիկեանի, լավ է որ գիրքը փոխեցինք, պատմվածքներն իմ համար ավելի նեղ շրջանակի ընթերցողի համար են, կամ հասկանալու համար պիտի տնային աշխատանքի նման ուրիշ ռեֆերենսներ կարդաս որ պատմվածքները համ լրիվ հասկանաս համ էլ վայելես։ Իհարկե լեզուն հավասարապես գրավիչ է ու գրած է ոչ թե տպավորելու այլ ասելիքը կենդանի ու բնական լեզվով փոխանցելու։
Ընկերներ, ուրեմն ամսի 25-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին։ Քրիստիանը եւս կմիանա, բայց իրեն մի երկու օր առաջ պիտի նորից հիշեցնեմ։ Էս քանի օրը բոլորիդ նամակն էլ կուղարկեմ հանդիպման հղումով։
շնորհակալություն Բյուրակն ջան հանդիպումը համակարգելու համար, ժողովուրդ մեկ էլ մտածում էի, ի՞նչ կարծիքի եք գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այս տարվա ընտրված գրքերից իրար նվիրենք:
Ես սիրում եմ այս գիրքը ու անչափա երջանիկ եմ, որ միացել եմ խմբին, դժվար այլ պարագայում առիթ ստեղծվեր գրքի մասին լսել։
քանի որ գիրքը ես էի առաջարկել, ուրախ եմ, որ մեծ մասին դուր եկավ :) հուսամ վաղը Քրիստիանը կմիանա քննարկմանը
էն առաջին կարդալուց ավարտը չէի հիշում էդքան դրամատիկ, երեկ էլ վերջին չէի հասել, որ ասելիք ունենայի: Կարդացի ավարտը ու ես ինքնասպանության մասին չմտածեցի, այլ ցիկլի մեջ փախուստի: Պոլսից Փարիզ, Փարիզից ուրիշ տեղ, ենթադրաբար ուրիշ տեղից էլ մեկ այլ տեղ: Մտածում եմ երեկ commitment-ից չխոսեցինք, որ գրքի կերպարներին միացնող գիծ էր, որ էլի շատ արդիական է էդ սերնդի ու հատկապես Եվրոպայում մեծացածների համար:
Ես էլ ավարտեցի գիրքը, ու խառը զգացումներ ունեմ անկեղծ ասած. ամեն դեպքում շատ առումներով տպավորող գործ էր: Քանի որ քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նաև գրախոսություններին, գուցե հետաքրքրի որևէ մեկին https://pakine.net/archives/1679






Կարդում ենք Christian Batikian-ի Մետաղէ երազներգիրքը։