Տիեզերքը ափի մեջ Quotes
Տիեզերքը ափի մեջ
by
Grigor Gurzadyan19 ratings, 4.68 average rating, 1 review
Տիեզերքը ափի մեջ Quotes
Showing 1-14 of 14
“Մեր անցյալը, այո՛, չի եղել անբասիր, բայց այս մեկը՝ պետական ցինիզմը, չի եղել, բնա՛վ... այսօր դա կա, և դա էլ դարձրել է մեր կյանքը, մեր վաղվա օրը այսքան անհույս...”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“Երկինք ու երկիրը, ողջ տիեզերքը չեն զգում իրենց գոյությունը, հետևաբար չեն ապրում գոյության երջանկությունը, իսկ մարդը դա զգում է: Միայն մարդուն է տրված դա՝ լինելու, գոյություն ունենալու երջանկությունը:”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“... իսկ կա՞ ավելի քաղցր բան, քան ժպիտն է կին արարածի...”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“Առյուծի և մարդու բիոքիմիան այստեղ՝ Երկրի մոլորակի վրա, նույնն է, բայց նրանց միջև չկա կոնտակտի հնարավորություն, թեպետ այս հարցում առյուծը, իհարկե, ունի իր կարծիքը... Այդ դեպքում ինչու պիտի զարմանալ կոնտակտի անհնարինության վրա «այստեղի» Մարդու և «այնտեղի» Մարդու միջև՝ բոլորովին տարբեր բիոքիմիաներով ստեղծված:”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“... բայց նրանք հասու կլինեն մե՛ր գոյության մասին, կիմանան մեր ինչ լինելը, կիմանան որպես, իրենց չափանիշներով, դեռևս կիսակապկային-կիսամարդկային դարաշրջանում գտնվող խառնիճաղանջ արարածներից բաղկացած անհաշտ-անհամերաշխ մի զանգված, մի խելագար կիսախելագար ամբոխ... որից իրենք չունեն ոչինչ սովորելու, և որի հետ չարժե գլուխ դնել..”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“Պարզ է արդեն, մեր հինգ զգայարաններով չի սպառվում տիեզերքը, պիտի որ լինեն, գոյություն ունենան էլի ինչ-ինչ միջոցներ ուրիշ զգայարանների համար «տեսանելի», իսկ մեզ համար անտեսանելի, անմատչելի: Բայց հարց է՝ կհասկանանք մենք դրանք՝ այդ ինչ-ինչ բաները: Հազիվ թե, եթե հասկանանք, կնշանակի՝ դա «ուրիշ բան չէ», մեր «խմորից» է:”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“Մարդը, մարդ արարածը պիտի հոգի ունենա: Թող նա չունենա ոչինչ, չունենա կապ աշխարհի հետ, բայց ունենա հոգի, նա կունենա ամեն ինչ, նա կտեսնի ու կլսի Տիեզերքը...”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“Ի՞նչ է օրենքը: Օրենքը պարզ մի պայմանականություն է, որտեղից չի հետևում բնավ, որ օրենքը արդարություն է նաև: Օրենքի ծնվելը ունի շատ հասկանալի մի պատճառ՝ վստահության բացակայությունը մարդկանց միջև. մարդը մարդուն չի հավատում: Վստահության փոխարեն մարդու մեջ նստած է այդ հրեշը՝ կասկածամտությունը: Եվ որպեսի համակեցությունը մարդկանց միջև դարձվի հնարավոր, հորինել են օրենքը: Օրենքի էությունն ինքը օրենքն է: Ենթարկվել ընդունված օրենքին, չի նշանակում դեռևս, որ այն արդարացի է ու բնական: Ճիշտ այնպես, երբ զինվորը, ենթարկվում է հրամանատարին. նա կատարում է հրաման ոչ այն պատճառով, որ հրամանը ճիշտ է կամ արդարացի, այլ որ այդպես է կարգը՝ պետք է կատարել հրամանատարի հարամանը: Ու վերջ: Ահա սրան է հանգում մեր երկրային խղճուկ արդարության ամբաղջ իմաստը:
Պասկալ”
― Տիեզերքը ափի մեջ
Պասկալ”
― Տիեզերքը ափի մեջ
“Իսկ ինչ ասել Աշտարակի Կարմրավորի մասին, մի գողտրիկ հրաշք, այնքան քնքուշ, այնքան մտերմիկ, որ մարդ ակամա ձեռքերն է մեկնում ափը վերցնելու, գուրգուրելու այդ քարե փունջը: Ինձ այնպես է թվում, որ այդ ապշեցուցիչ համաչափությունն ու անթերի ներդաշնակությունն ստեղծողի ականջին գլխահակ մուրճն ու բրիչը ձեռքին աշխատելիս հնչել է մի տարաշխարհիկ սիմֆոնիա երգեհոնային նվագակցությամբ:”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“Հայկական հին ճարտարապետությունը, իհարկե պետք է դիտել որպես մարդկության կուլտուրայի խոշորագույն երևույթներից մեկը: Նաև զարմանալի երևույթներից մեկը: Այն իքնատիպ է, իր ակունքներում ամբողջովին ինքնուրույն, ուստի և ազգային: Միևնույն ժամանակ անմատչելի ու խորթ չէ օտարին: Նրա մեջ կա ինչ-որ վեհ, զգաստացնող մի բան, որը հարկադրում է ակամա լրջանալ, ձգվել: Առաջին հանդիպումը հին հայկական ճարտարապետության հետ, լինի տաճար թե մահարձան, տապանաքար, փլատակ կամ կանգուն վիճակում, ներգործում է գրեթե միատեսակ, անկախ այն բանից, թե ով է այդ մարդը կամ ինչ ազգի, դա զարմանքն է, երբ մարդ մի պահ կանգ է առնում, քարանում տեղում ու փորձում հասկանալ, թե որտեղ է ինքը գտնվում: Եվ ապա՝ վեհության հարուցաց պատկառանքը: Հաղորդակցվելն այդ լուռ խորհրդավորության հետ: Եվ զգալ, որ ինչ որ բան է անցնում իր մեջ , ներծծվում այդ ամենից, ինչին հայացքն է դիպչումէ գմբեթը, տանիքի թեք սալերը, քիվերը, պատերը, դեկորները, բոլորն էլ՝ տարբեր, բոլորն էլ կատարյալ: Զգացմունքը որպես ներաշխարհային կատեգորիա, ազգային պատկանելություն չունի: Հայկական ճարտարապետության հանդեպ չի կարող անտարբեր մնալ ոչ ոք, ով զուրկ չե զգացումից:”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“Ճանաչելիության հարցում մարդու կարողությունը չի անցնում, չի կարող անցնել մի որոշակի սահմանից: Մարդը կազմում է ընդամենը մի մասը բնության, իսկ մի մասը չի կարող ընկալել ամբողջը, չի կարող հավասար լինել ամբողջին: Մյուս կողմից՝ չի կարելի իմանալ մասը՝ չիմանալով ամբողջը: Եվ ապա՝ չի կարելի իմանալ ամբողջը՝ չիմանալով մասը:”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“Չէ՞ որ գաղտնիք չէ, որ չորս միլիարդ մարդուց բաղկացած այս աշխարհում ստեղծվել է տասնվեց միլիարդ տոննա ռումբ, ասել է թե՝ չորս տոննա ռումբ՝ մեկ մարդու համար: Ոչնչացնելու համար մարդուն չորս տոննա քարն էլ բավական է երևի: Մինչդեռ այսօրվա քաղաքակրթությունը չի հասել այն բանին, որ ստեղծի մեկ մարդուն չորս տոննա հաց...”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“Կարելի է ասել, որ մարդու գործունեությամբ տիեզերքը դառնում է մի փոքր ավելի բազմազան: Մարդը ստեղծել է արվեստ, գրականություն. սրանք տիեզերքում չկան: Թեպետ ներշնչումը, այո, գալիս է բնությունից: Մարդը ստեղծել է հավատ, կրոն, մի հոյակապ պատրանք, որն իր բոլոր տարատեսակներով խաղացել է այնքան վիթխարի դեր՝ իր իսկ մարդու ճակատագրում: Բայց կրոն նույնպես չկա բնության մեջ: Մարդը ստեղծեց ամենաահավոր բանը՝ ոսկու կուռքը, կատարյալ տիեզերական մի պատուհաս, «ոսկի, աստված չես, բայց պակաս էլ չես», անթիվ-անհամար ողբերգություննների, կրքերի, մտքի ու երևակայության զարգացման, հենց իր՝ մարդու ամենաակտիվ գործունեության մի ապշեցուցիչ ու անսպառ աղբյուր:”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“... Դու սքանչելի հրաշքներ ես գործում,
Որոնց փոխարեն ես հատուցելու ոչինչ չունեմ:
Այո՛, Նարեկացու մտածելու կարողությունը և տրամաբանության ուժը տիեզերական մասշտաբներ ունի, այլ հանգամանքներում նա կարող էր լինել և ստեղծողը հարաբերականության տեսության:”
― Տիեզերքը ափի մեջ
Որոնց փոխարեն ես հատուցելու ոչինչ չունեմ:
Այո՛, Նարեկացու մտածելու կարողությունը և տրամաբանության ուժը տիեզերական մասշտաբներ ունի, այլ հանգամանքներում նա կարող էր լինել և ստեղծողը հարաբերականության տեսության:”
― Տիեզերքը ափի մեջ
