Չմակարդվող արյուն Quotes
Չմակարդվող արյուն
by
Մկրտիչ Սարգսյան1 rating, 4.00 average rating, 0 reviews
Չմակարդվող արյուն Quotes
Showing 1-5 of 5
“Թշնամին չհաղթեց, մենք չպարտվեցինք: Հոշոտեցինք միմյանց: Եվ մի՞թե պատերազմները կարող են իմաստավորվել հաղթությամբ կամ պարտությամբ, երբ սպանվում է մարդը: Պատերազմն ինքը մարդու և մարդկայնության պարտությունն է: Եվ փառք աստծո, որ այս ամենի մեջ մեզ համար, մեր հոգին ու խիղճը փրկող մի ամուր հենարան կա. այն, որ մենք չենք հեղինակել այս սպանդը, որ սպանողներին սպանելն արդար գործ է:”
― Չմակարդվող արյուն
― Չմակարդվող արյուն
“Սիրում եմ անտառը։ Նա գեղեցիկ է, հզոր ու հոգի է շոյում իր վիպական անդորրությամբ։ Նա աստվածների նստավայր է և մուսաների հավաքատեղի։ Անտառի բնակիչները ևս իրենց առավելությամբ տարբերվում են մեզնից, մարդկանցից։ Նրանք բնության անբաժան, անկողոպտելի մասն են. բնությունը հարստացնող, ոչ թե եղծող մասը։ Նրանք չեն փորձում խանգարել անտառի իմաստուն անդորրը, որի մեջ ժամանակը դանդաղում, ասես կանգ է առնում։ Նույնիսկ չարաղետ պայթյունները, որոնք խոցում են անտառի սիրտը, սպանում նրա խաղաղությունը, վայրկյան անց կլանվում են անտառի կողմից, ինչպես գետը նետված քարը։ Անտառը հավատարիմ է հավերժության օրենքներին։ Ապրում է հազարամյա իր կյանքով՝ մաքուր ու անխարդախ, իմաստուն ու արարող, գեղեցիկ իր նախնական վայրենությամբ։ Եվ հիմա, երբ արկերն ու ականները պայթում են նրա գլխին, երբ անտառի բնակիչները քաշվել են նրա հեռավոր թավուտները, խորքերը և մարդը մտել է անտառ, ես խղճում եմ անտառին՝ կործանվող անդորրության, ճղակոտոր ու հրդեհվող ծառերի, սարսափից փախչող անտառաբնակ տանտերերի, նրա ինքնամփոփ վշտի ու բռնի կերպով ընդհատված իմաստուն մտորումների համար։”
― Չմակարդվող արյուն
― Չմակարդվող արյուն
“Օրեր, ամիսներ շարունակ, տեսնելով մահ ու կոտորած, քայլելով արյունոտ և դաժան մարտերի միջով, իմ աչքին երբեք չէժանացավ մարդը, նրա կյանքը։ Երբեք չարությամբ, չարախնդությամբ չեմ նայել սպանված հակառակորդին, որ մեզ սովորեցրեց ատելության գիտությունը։ Նա ինքը սովորեցրեց մեզ սպանել իրեն, որովհետև ինքը, բացի սպանելու, ոչնչացնելու կրքից, բարոյական ուրիշ զենք ու զինվածություն չուներ։”
― Չմակարդվող արյուն
― Չմակարդվող արյուն
“Ցրտելն ու քամու արթնանալը լուսաբացի նշաններն են, գիշերվա համառության վերջին ու անզոր ճիգերը: Լուսաբացից առաջ առավել լուռ է դառնում աշխարհը: Լույսին ու արևին սպասելիս աշխարհն ասես շնչասպառ է լինում հանդիպման հրճվանքից:”
― Չմակարդվող արյուն
― Չմակարդվող արյուն
“Գուցե պատերազմի բնավորությունն է այդպիսին. նա զոհեր է պահանջում։ Նրա ախորժակն անսահման է։ Այո, այո, պատերազմ նշանակում է զոհեր, կործանում, քաոս։ Խորտակված ճակատագրեր։ Բայց ցավն այս անգամ այլ ուղղություն ունի։ Ինչո՞ւ հարյուրի փոխարեն կործանվի հազարը։ Ինչո՞ւ։ Մի՞թե սա չի նշանակում, որ մարդիկ թերանում են իրենց պարտականությունների մեջ, մի՞թե սա չի նշանակում, որ չեն տիրապետում մարտավարական արվեստին։ Ուրեմն, անտաղանդությունը նաև ճամփա է բացում արյան առավել մեծ կորստի առջև։”
― Չմակարդվող արյուն
― Չմակարդվող արյուն