Goodreads helps you follow your favorite authors. Be the first to learn about new releases!
Start by following Hasmik Simonian.
Showing 1-13 of 13
“Պետք չէ հավատալ մարդկանց, որոնք ասում են՝ լավ գրականություն չկա, փնտրեցի հայ ժամանակակից գրականություն, չգտա, ուզում էի կարդալ, ժամանակ չեղավ: Նրանք ձախողակներ են: Ընդհանրապես, գիրք չկարդացող մարդիկ ձախողակներ են և նման են սենյակում աճած բույսի, որն իր թաղարից դուրս ուրիշ հող չի տեսել, անտառի մասին չի երազել, հողագնդի մասին չգիտի:”
―
―
“Կարծում եք՝ հե՞շտ է ապրել մի երկրում, ուր գրքի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար ասում են՝ գիրք կարդալը սեքսուալ է, որտեղ մի քանի գրախանութ կա, որտեղ եթե ընթերցող էլ կա, ապա գիրք գնելու հնարավորություն միշտ չէ, որ ունի: Հեշտ չէ ապրել մի երկրում, որտեղ ամե ինչը ամոթ է. չամուսնացած, մենակ ապրելն ամոթ է, գիրք կարդալն ամոթ է, սեքսով զբաղվելն ամոթ է, սիրելն ամոթ է, փոփոխությունների գնալն ամոթ է, հեղափոխությանը մասնակցելն ամոթ է, գրողը տանի, մեր երկրում, խոշոր հաշվով, ապրելն ամոթ է: Ու մենք արտագաղթում ենք կա՛մ արտասահման, կամ «Facebook»:”
―
―
“Լոնդոնի մի թանգարանում մի կոլաժ կար` վառված գրքերով. վերնագրի տակ երկար-բարակ նկարագրություն էր, որտեղ մոտավորապես ասվում էր՝ յուրաքանչյուր մարդ գիրք է, ու ամեն մեռնող մարդ, որին չես հասցրել ճանաչել, չկարդացած գիրք է: Ափսոսացի, որովհետև չգիտեմ՝ ինչպես են խնամում մարդկանց, կապերը, ծանոթությունները. մեկ-երկու հարազատ ընկեր ունեմ, մի քանի մտերիմ, մի խումբ գրչակիցներ, արվեստասերների ու -գետների կոկիկ, ոչ մեծ բանակ և ծանոթների հսկա զանգված, որոնց մեծ մասի անունները չեմ հիշում: Գիրք չկարդացող մարդկանց հետ ֆիզիկապես չեմ կարողանում շփվել: Չկարդացած հայացքի դատարկության մեջ հենվելու տեղ չեմ գտնում:”
―
―
“ձայնս գլուխս գցած երգում եմ
իմ հանրապետությունում հայտարարված է լվացք
գիշերվա հազարին ոտների թաթերի վրա ներս է սողոսկում
տողս ու ասում,
որ սոված է,
որ ինտերնետում ոչ մի հետաքրքիր բան չկար
որ վաղը գնում ենք կինո նայելու
հետո մատները խրում է մատներիս մեջ
ու շշնջում ականջիս, որ կսպանի ամուսնուս
ես ծիծաղում եմ ու ձեռի հետ մտածում,
որ եթե այսպես շարունակվի, ես կմնամ տանը,
իսկ տատս չի զլանա կրկնել, որ իմ տարիքում երեք երեխա ուներ…”
― Scattered Rooms
իմ հանրապետությունում հայտարարված է լվացք
գիշերվա հազարին ոտների թաթերի վրա ներս է սողոսկում
տողս ու ասում,
որ սոված է,
որ ինտերնետում ոչ մի հետաքրքիր բան չկար
որ վաղը գնում ենք կինո նայելու
հետո մատները խրում է մատներիս մեջ
ու շշնջում ականջիս, որ կսպանի ամուսնուս
ես ծիծաղում եմ ու ձեռի հետ մտածում,
որ եթե այսպես շարունակվի, ես կմնամ տանը,
իսկ տատս չի զլանա կրկնել, որ իմ տարիքում երեք երեխա ուներ…”
― Scattered Rooms
“Ուսուցիչներ չունեմ, բայց երբ խորհրդի կարիք եմ ունենում, գնում եմ ջրերի մոտ, փորձում եմ սովորել քարերից, իմ սեղանին աճող կանաչ բույսից, ձյան տակ մի ամբողջ ձմեռ ապրած փտած տերևներից, բողբոջներից, որ տերև դառնալու ուժ են գտել, անաղմուկ բաների մոտ եմ գնում, պարզ տեղեր:”
―
―
“ես գլուխս հենել էի քո ուսին
դու ոտքերդ դրեցիր քարի վրա ու ես բարկացա
մարմինդ մեծ դագաղի էր նման սիրելիս ու կանչում էր ինձ
ու ես շատ բարկացա
սառը քամի կար
պիտի որ չմրսեինք
բայց մենք մրսեցինք
հետո մենք անվերջ լքում էինք հին քաղաքը
և ինչ լավն էր հին քաղաքը սիրելիս ամպամած այդ եղանակին
միայնակ մարդու մենության պես հարազատ ու ռոմանտիկ
և կապված մի շուն էլ հավես չուներ հաչալու
և ոնց գլխի ընկավ այդ շունը սիրելիս որ մենք օտարներ չենք բնավ”
― Scattered Rooms
դու ոտքերդ դրեցիր քարի վրա ու ես բարկացա
մարմինդ մեծ դագաղի էր նման սիրելիս ու կանչում էր ինձ
ու ես շատ բարկացա
սառը քամի կար
պիտի որ չմրսեինք
բայց մենք մրսեցինք
հետո մենք անվերջ լքում էինք հին քաղաքը
և ինչ լավն էր հին քաղաքը սիրելիս ամպամած այդ եղանակին
միայնակ մարդու մենության պես հարազատ ու ռոմանտիկ
և կապված մի շուն էլ հավես չուներ հաչալու
և ոնց գլխի ընկավ այդ շունը սիրելիս որ մենք օտարներ չենք բնավ”
― Scattered Rooms
“թռչունը, որ երգելու էր մի ուրիշ առավոտվա մասին,
հեռանում է`
թողնելով սեղանին թեյի բաժակը…
մերկ ու թափթփված անկողինը
իմ փոխարեն մրսում է մենակությունից…”
― Sleepwalker words
հեռանում է`
թողնելով սեղանին թեյի բաժակը…
մերկ ու թափթփված անկողինը
իմ փոխարեն մրսում է մենակությունից…”
― Sleepwalker words
“երկու րոպե հետո աշունը կվերջանա
աշունը կլքի քաղաքը
դռների մոտ կանգնած տղամարդիկ կօրորեն գլուխները
ու կանայք ավելի տաք կհագնվեն
ես շուռումուռ կգամ անկողնում
անձրևից փայլող փողոցում ետ ու առաջ կանեմ
կարթնանամ ու կքնեմ
ջրափոսի մեջ կլվանամ կոշիկներս
մեռելների հետ սեր կանեմ
կծխեմ գերեզմանաթմբին գլխահակ ու տխուր
իսկ երկու րոպե հետո աշունը կվերջանա
ու դռանս մոտ կանգնած տղամարդը կօրորի գլուխը
ու ես ավելի տաք հագնված
չեմ իմանա ինչպես ապրել այլևս
այս ծերացող քաղաքում
ում վաղուց լքել են հեթանոս աստվածները”
― Scattered Rooms
աշունը կլքի քաղաքը
դռների մոտ կանգնած տղամարդիկ կօրորեն գլուխները
ու կանայք ավելի տաք կհագնվեն
ես շուռումուռ կգամ անկողնում
անձրևից փայլող փողոցում ետ ու առաջ կանեմ
կարթնանամ ու կքնեմ
ջրափոսի մեջ կլվանամ կոշիկներս
մեռելների հետ սեր կանեմ
կծխեմ գերեզմանաթմբին գլխահակ ու տխուր
իսկ երկու րոպե հետո աշունը կվերջանա
ու դռանս մոտ կանգնած տղամարդը կօրորի գլուխը
ու ես ավելի տաք հագնված
չեմ իմանա ինչպես ապրել այլևս
այս ծերացող քաղաքում
ում վաղուց լքել են հեթանոս աստվածները”
― Scattered Rooms
“ես բարձրաձայնում էի անունդ անընդհատ
և ինչ լավ է հնչում անունդ
հեթանոս հեթանոս հեթանոս իմ աստված
և ինչ կրքոտ էր ու թարմ
և ինչ խաղաղ ես դու իսկը քրիստոնյա
և ինչքան եմ քեզ սիրում երբ դու ես ինձ սիրում
և ինչ քամի էր
մեծ ու բարձր քամի
ու ես վավզում էի
ու քամին ինձ կքշեր եթե ձեռքս չբռնեիր սիրելիս
ես անչափ թեթև էի ու բաց գարնանային
ու մարմինս հայրենիքն էր մահվան սիրելիս”
― Scattered Rooms
և ինչ լավ է հնչում անունդ
հեթանոս հեթանոս հեթանոս իմ աստված
և ինչ կրքոտ էր ու թարմ
և ինչ խաղաղ ես դու իսկը քրիստոնյա
և ինչքան եմ քեզ սիրում երբ դու ես ինձ սիրում
և ինչ քամի էր
մեծ ու բարձր քամի
ու ես վավզում էի
ու քամին ինձ կքշեր եթե ձեռքս չբռնեիր սիրելիս
ես անչափ թեթև էի ու բաց գարնանային
ու մարմինս հայրենիքն էր մահվան սիրելիս”
― Scattered Rooms
“աստված իմ, ես հղի եմ, հղի եմ, հղի եմ
հեղափոխությամբ,
գնանք, սիրելիս, վարդը պոկենք թփից,
ցնցվող ուսերից պոկենք գլուխը
կավիճով կամ նավթով ջնջենք քաջությունը,
հումորը,
սրտերը սառած,
որովհետև այն, ինչ մնալու է, միայն
մենությունն է,
ցուրտը,
լռությունը:”
―
հեղափոխությամբ,
գնանք, սիրելիս, վարդը պոկենք թփից,
ցնցվող ուսերից պոկենք գլուխը
կավիճով կամ նավթով ջնջենք քաջությունը,
հումորը,
սրտերը սառած,
որովհետև այն, ինչ մնալու է, միայն
մենությունն է,
ցուրտը,
լռությունը:”
―
“…քաղաքը, որ արթնանում էր ծափերից,
հագնում էր առավոտվա պես մաքուր վերնաշապիկը,
ու հեռանում`
թողնելով լվացարանից դատարկության պես կառչած մարմինը…”
― Sleepwalker words
հագնում էր առավոտվա պես մաքուր վերնաշապիկը,
ու հեռանում`
թողնելով լվացարանից դատարկության պես կառչած մարմինը…”
― Sleepwalker words
“Քո սիրտը՝ քորոցով կպցրած վարդ,
հիշո՞ւմ ես շուրթերը աղջկա,
ով գրկել շուրթերդ, լացում էր,
օ, Լեյլա,
Լեյլա...
Լեյլա,
իսկակա՞ն էր քո լացը արդյոք,
երբ բառ-բառ կրում էիր արցունքներդ
փակ ու բաց աչքերիդ ջրհորից:”
―
հիշո՞ւմ ես շուրթերը աղջկա,
ով գրկել շուրթերդ, լացում էր,
օ, Լեյլա,
Լեյլա...
Լեյլա,
իսկակա՞ն էր քո լացը արդյոք,
երբ բառ-բառ կրում էիր արցունքներդ
փակ ու բաց աչքերիդ ջրհորից:”
―
“և օրն էլ ապրիլ էր` սենտիմենտով, քաղցր ու տհաճ քաղցր
չարդուկված շորի պես, չծխած ծխախոտի
չունեցած կրքի
դառը սուրճի ու մորս լացի պես…
էհ, ունենայի քեզ, տող, ու ինձ լավ զգայի
բայց ես զանգում եմ մորս ու հարցնում
թե եկող շաբաթ զատիկի չամչով փլավը ոնց սարքեմ
սոխի կճեպով ինչքան հավկիթ ներկեմ….”
― Scattered Rooms
չարդուկված շորի պես, չծխած ծխախոտի
չունեցած կրքի
դառը սուրճի ու մորս լացի պես…
էհ, ունենայի քեզ, տող, ու ինձ լավ զգայի
բայց ես զանգում եմ մորս ու հարցնում
թե եկող շաբաթ զատիկի չամչով փլավը ոնց սարքեմ
սոխի կճեպով ինչքան հավկիթ ներկեմ….”
― Scattered Rooms






