Goodreads helps you follow your favorite authors. Be the first to learn about new releases!
Start by following Karen A. Simonian.

Karen A. Simonian Karen A. Simonian > Quotes

 

 (?)
Quotes are added by the Goodreads community and are not verified by Goodreads. (Learn more)
Showing 1-4 of 4
“Բոլորը չեն, որ կարող են սառնարիւն կերպով դիտել իրենց երազանքների, իրենց օդեղէն ամրոցների փլուզումը։ Մարդիկ հեշտութեամբ են դիմանում իրական աշխարհում ստացած հարուածներին։ Բայց երբ բանը հասնում է պատրանքների՜ն... Ո՛չ, այդ դէպքում, դիմանալը դժուար բան է։ Տարօրինակ է, բայց դժուար բան է։ Չէ՞...”
Karen A. Simonian, Ներսէս Մաժան Դեղագործը
“Եւ ես հիմա Վիլանկով մէկ կը գոչեմ որ իսկական խաղացողները մենք ենք։ Ես ու Զենոնը։ Եւ Վիլանկն այլեւս երբէք այդպիսի խաղացողներ չի տեսնի... Չի՛ տեսնի այդպիսի խաղացողների... Ներսէս, մենք խորը մարդիկ ենք։ Մենք խաղում ենք ապրումներ ունենալու համար... Որոնք չկան, անհետացել են. մարդիկ ամէն բան արել են, որպէսզի ոչնչացնեն... որպէսզի սպանեն բոլոր ապրումները... Եւ սպանել են։ Այո՛, Ներսէս, դա նրանց յաջողուել է։ Իսկ առանց ապրումների կեանքն ինքնախաբէութիւն է։”
Karen A. Simonian, Ներսէս Մաժան Դեղագործը
“Անջատիչը պտտեցի եւ նոյն պահին հեռու երկնքից աստղերը իջան ցած ու ինձ առան իրենց մէջ։ Աստղերի հետ խաւարն էլ չորս կողմից վրայ տուեց ու գրկեց ինձ։”
Karen A. Simonian, Ցտեսութի՛ւն, Նաթանայէլ
“Եւ մենք լուռ քայլեցինք դէպի տուն։ Եւ երկուսով էլ մտածում էինք երեւի միեւնոյն բանի մասին։ Երբ երկու հոգի լուռ քայլում են այն դէպքում, երբ խօսելիք շատ ունեն, ապա նրանք մտածում են միեւնոյն բանի մասին։”
Karen A. Simonian, Ցտեսութի՛ւն, Նաթանայէլ

All Quotes | Add A Quote