Mushegh Galshoyan > Quotes > Quote > Anna liked it
“Հայրը նա էր, ով որպես նվեր շոյում էր աղվամազոտ դեմքդ, և այտերդ սղալող նրա կոշտուկներից պատկառում էիր և հուզմունքից քրտնում։ Հայրը նա էր, որի համար անհասկանալի ու տարօրինակ էր որդու պարապությունը։ Մարդու պարապությունը։— Եթե մարդ է, պետք է աշխատի։ Բա ինչի՞ համար է աշխարհ եկել։ Եթե չաշխատի, ուրեմն ի՞նչ անի։— Ահա աշխարհի ու մարդու նկատմամբ մեր հայրերի ունեցած շիփ֊շիտակ հայացքը։ Հայը և հայրը նա էր, ով մի կտոր հաց ու պանրով կշտանում էր և շնորհակալ, և գոհ, և լիաչք, նայում երկինք,— աշխարհը խաղաղ է, գերդաստանը կա, հոգով ու մարմնով առողջ զավակները ամեն մեկը իր գործին, և սեղանին արդար մի կտոր հաց կա։ Ուրիշ ի՞նչ է պետք... Մի պայծառ երազ։
Այսպես՝ շռայլությունը մերժած, ընչաքաղցությունը մերժած, քիչը շատ ընդունելու, փոքրը մեծ տեսնելու մեր հայրերի ավանդը ճիշտ ապրելու սկզբունք լինելուց բացի, ճշմարիտ փիլիսոփայություն է։— Միտք չունի,— ասում է նրանց փիլիսոփայությունը,— ընկնել շռայլության ետևից. շռայլությունը երջանկություն չի կարող բերել։ Ուրեմն քիչը շատ ընդունիր և նայիր հոգուդ խորքը և այնտեղ որոնիր քո երջանկությունը։— Եվ ապա,— պետք չէ մտնել ընչաքաղցության կռվի մեջ, այդ կռվում հաղթանակ չկա, բոլորը պարտվում են։ Ուրեմն լիաչք նայիր աշխարհին և իզուր մի զոհիր քո արժանապատվությունը։”
― Ի տեղ բաց նամակի

No comments have been added yet.