Goodreads helps you follow your favorite authors. Be the first to learn about new releases!
Start by following Mushegh Galshoyan.

Mushegh Galshoyan Mushegh Galshoyan > Quotes

 

 (?)
Quotes are added by the Goodreads community and are not verified by Goodreads. (Learn more)
Showing 1-7 of 7
“Հայրը նա էր, ով որպես նվեր շոյում էր աղվամազոտ դեմքդ, և այտերդ սղալող նրա կոշտուկներից պատկառում էիր և հուզմունքից քրտնում։ Հայրը նա էր, որի համար անհասկանալի ու տարօրինակ էր որդու պարապությունը։ Մարդու պարապությունը։— Եթե մարդ է, պետք է աշխատի։ Բա ինչի՞ համար է աշխարհ եկել։ Եթե չաշխատի, ուրեմն ի՞նչ անի։— Ահա աշխարհի ու մարդու նկատմամբ մեր հայրերի ունեցած շիփ֊շիտակ հայացքը։ Հայը և հայրը նա էր, ով մի կտոր հաց ու պանրով կշտանում էր և շնորհակալ, և գոհ, և լիաչք, նայում երկինք,— աշխարհը խաղաղ է, գերդաստանը կա, հոգով ու մարմնով առողջ զավակները ամեն մեկը իր գործին, և սեղանին արդար մի կտոր հաց կա։ Ուրիշ ի՞նչ է պետք... Մի պայծառ երազ։
Այսպես՝ շռայլությունը մերժած, ընչաքաղցությունը մերժած, քիչը շատ ընդունելու, փոքրը մեծ տեսնելու մեր հայրերի ավանդը ճիշտ ապրելու սկզբունք լինելուց բացի, ճշմարիտ փիլիսոփայություն է։— Միտք չունի,— ասում է նրանց փիլիսոփայությունը,— ընկնել շռայլության ետևից. շռայլությունը երջանկություն չի կարող բերել։ Ուրեմն քիչը շատ ընդունիր և նայիր հոգուդ խորքը և այնտեղ որոնիր քո երջանկությունը։— Եվ ապա,— պետք չէ մտնել ընչաքաղցության կռվի մեջ, այդ կռվում հաղթանակ չկա, բոլորը պարտվում են։ Ուրեմն լիաչք նայիր աշխարհին և իզուր մի զոհիր քո արժանապատվությունը։”
Mushegh Galshoyan, Ի տեղ բաց նամակի
“— Եվ նա չպետք է լաց լիներ,— պատասխանեց Կոմիտասը,— տխրությունը պետք է ուժեղ լինի, առնական։

«Աղբրանց արուն մեր քարերուն»”
Mushegh Galshoyan, Երկեր
“Մեր հող ու ջրի թշնամիներին բան չունեմ ասելու։ Թշնամին թշնամի է և ձեռքից գա՝ իր թշնամու ծովի հատակն էլ կծակի, ինչպես որ Ապարանի ծովն են մի քանի տեղից ծակել, ցամաքեցրել։ Ա՜յ մեր էն իշխանի արածն ուրիշ է. էդ մեկը արդեն թշնամին չէր կարող անել. չէր կարող՝ ճակատին սև տառերով թշնամի գրած մարդը չէր կարող գալ, դառնալ հայոց հող ու ջրին տեր հայ իշխան, հետո էլ մի ծով ջուր փոխել մի «ոսկեգեղմ ոչխարի» բրդի հետ։

«Լուսավորչի կանթեղը»”
Mushegh Galshoyan, Երկեր
“Մեկ֊մեկ ելել ձորից գնացել են. աշխարհի կանչն ականջներին գնացել, մեկը ետ է եկել, հարյուրը՝ չէ, հարյուր֊հարյուր ելել են ձորից, գնացել. իրենց լեռների ազատության համար գնացել են, աշխարհի բարին որոնելու համար գնացել են, աշխարհը փրկելու համար գնացել են, ուժեղությունից գնացել, թուլությունից՝ գնացել...

«Ագռավաքար»”
Mushegh Galshoyan, Բովտուն
“Այս է վկա Խմորհատ տափարակի, որ բազում փոսորակներով անհարթ էր և լցված այսպիսի քարերով... Տափարակը քանդվեց և հարդարվեց ձեռոք՝ Լիպարիտ Հովսեփյանի, Սիսակ Դարբինյանի, Սերյոժա Մադոյանի, Պարգև Հակոբյանի, Թելման Մարտիրոսյանի, Հովսեփ Հակոբյանի, Սարգիս Պողոսյանի, Գուրգեն Թադևոսյանի... Խմորհատ տափարակին՝ արև և կանաչ խաղաղություն։ Ամեն... 1970 թվական, օգոստոս։

«Լուսավորչի կանթեղը»”
Mushegh Galshoyan, Երկեր
“— Էգա՞ր,— ի պատասխան բարևիս հարցնում է հայրս։ (Չեմ հիշում՝ եղե՞լ է, որ հայրս բարևիս պատասխանած լինի... Երևի ծնողներին բարևելը սխալ է...)։ Ինչպես միշտ, հանդիպել ենք դռանը, կանգնած է՝ գլուխկախ, սպասողական, հիմա թե մի բան չասեմ, ձեռնափայտին հուշիկ քայլ կտա։ Ծուռտիկ ու մաշված է ձեռնափայտը, կտրել է իր տնկած ուռենուց և անխոս մերժել կոկ ու փայլուն այն գավազանը, որը քաղաքից պետք է նվեր տանեի։

Լուսավորչի կանթեղը”
Mushegh Galshoyan, Ի տեղ բաց նամակի
“Մեր հարևան Հրանտը դադրաքայլ գալիս է, բարևում ու ժպտում՝ բարի, մի տեսակ, ամաչկոտ։ Եթե չխոսես, կկանգնի մի քիչ, կժպտա, կժպտա, գլուխը կկախի, կժպտա ու կգնա։ Բա ի՞նչ ասի, այդ ժպիտը նրա բաց, անկեղծ զրույցն է։ Հրանտի անխոսք, ծայրից ծայր հասկանալի այդ զրույցը չեմ փոխի հազար անգամ մշակված, ճկուն կատվի պես միշտ թաթերին կանգնող հազար բառ ու խոսքի հետ։

«Լուսավորչի կանթեղը»”
Mushegh Galshoyan, Երկեր

All Quotes | Add A Quote
Ծիրանի ծառ Ծիրանի ծառ
17 ratings