Davit Barseghyan’s Reviews > Յիշիր պատերազմը/ Հիշիր պատերազմը > Status Update

Davit Barseghyan
Davit Barseghyan is on page 60 of 101
Ճակատագրական վայրկեանին զինուորը պէտք է լսէ իր պետի սրտապնդիչ ձայնը — «Զինվոր, նայիր վերեւ, դրօշակիդ»։ Դա ասել է՝ յիշիր նպատակը, որի համար հազարներ ու հազարներ քեզ հետ զէնք են վերցրած։ Դա ասել է՝ արիացիր, քանզի քեզ հետ է ցեղդ, որն ապրել է ուզում։ Դա ասել է՝ նայէ, վերևն աչք կայ, որ տեսնում է քեզ, արթուն աչքը նախահայրիդ: Նայիր դրօշակին։ Դա ասել է՝ մի մոռանար, որ սկսուած ճակատամարտի ելքից է կախուած հայրենիքիդ ճակատագիրը
Nov 02, 2020 05:59AM
Յիշիր պատերազմը/ Հիշիր պատերազմը

flag

Davit’s Previous Updates

Davit Barseghyan
Davit Barseghyan is on page 61 of 101
Չկայ աւելի խղճալի ղեկավար քան իր տէրերի հրամանները մեքենաբար գործադրողը։ Այդպիսիններից փախչում է յաջողութիւնը։

Ուզո՞ւմ ես յաղթել, եղիր կռւում նախաձեռնող, ստեղծագործ եւ արի։

Այո՛, որքան լաւ ես ճանաչում հակառակորդիդ, այնքան թոյլ է նա քեզ համար։ ճանաչիր թշնամուդ, որ հեշտութեամբ յաղթես նրան։
Nov 03, 2020 12:28AM
Յիշիր պատերազմը/ Հիշիր պատերազմը


Davit Barseghyan
Davit Barseghyan is on page 60 of 101
Արդ, թէ ինչու եմ ասում՝ եղի՛ր կենդանի արեւ, քանզի յաղթական հանդիսանալու համար, զօրամասերդ պէտք ունին լոյսի, ջերմութեան եւ ուրախ տրամադրութեան»։ Չկայ աւելի գօտեպնդիչ, արիական եւ գեղեցիկ շարժուձեւ, քան ծիծաղը ցրտի, սովի, յոգնածութեան ժամանակ, ծիծաղը թշնամու քթի տակ վտանգի դէպքում, մահուան երեսին։
Nov 02, 2020 09:04AM
Յիշիր պատերազմը/ Հիշիր պատերազմը


Davit Barseghyan
Davit Barseghyan is on page 35 of 101
Ոչ մի տեղ անձնական օրինակը այնքան վարակիչ չէ, որքան կռուադաշտում։ Հոգեբանօրէն իրեն մինակ չզգալու համար, զինուորը ենթարկւում է այն բոլորին, որոնք իրենից ուժեղ են թւում, որոնք գիտեն խիզախել, յանդգնիլ, նախաձեռնել։ Նա նետւում է առաջ խիզախի հետ, անմտաբար յետ փախչում վախկոտի հետ. նա չէ կարող հոգեբանօրէն մինակ մնալ։ Զգա՞ց իրեն մինակ - այլեւս զօրամասն այն չէ; Նա պատրաստ է այլևս փախչելու, այլեւս նա պատժուած է հոգեբանօրէն։
Nov 01, 2020 11:59PM
Յիշիր պատերազմը/ Հիշիր պատերազմը


Davit Barseghyan
Davit Barseghyan is on page 35 of 101
Անհատն ուզում է գիտենալ, թէ ինչո՞ւ է մեռնում, թէ ինչո՞ւ պիտի զոհաբերի իր կեանքը։ Դա մեռնողի սրբազան իրաւունքն է, որ պէտք է յարգուի իր ղեկավարների կողմից։ Զօրքը, որպէս ազգամիջեան պայքարի գործիք, հոգի ունեցող հաւաքական մարմին է եւ ոչ մեռեալ մեքենայ։
Nov 01, 2020 01:07AM
Յիշիր պատերազմը/ Հիշիր պատերազմը


Davit Barseghyan
Davit Barseghyan is on page 30 of 101
Մարդը աշխարհ է եկել սեղմուած բռունցքով, որ իր առաջին զէնքն է եղել՝ միշտ պատրաստ յարձակուելու, հարուածելու, ոչնչացնելու այն ամէնը, ինչ որ սպառնացել է իր գոյութեան։ Նա իր թշնամին է համարել այն բոլոր ոյժերը, որոնց գոյութեան փաստը այս կամ այն ձեւով ու չափով փորձել է սահման դնել իր տարամերժ «ազատութեան»։
Oct 31, 2020 01:59AM
Յիշիր պատերազմը/ Հիշիր պատերազմը


No comments have been added yet.