Աբկայ. մեռնելու պարունակները Quotes

Rate this book
Clear rating
Աբկայ. մեռնելու պարունակները Աբկայ. մեռնելու պարունակները by Mesrop Harutyunyan
63 ratings, 4.78 average rating, 24 reviews
Աբկայ. մեռնելու պարունակները Quotes Showing 1-5 of 5
“Թվացյալ կյանքի և իրականության միջև մոլորված մի մարդ։ Սեփական պատկերացումների ձեռքը կրակն ես ընկել ու էդ պատկերացումդ փորձում ես հարմարեցնել կյանքին։ Չի ստացվել։ Ոչ մեկի մոտ։ Ու չի ստացվի։ Երբեք։ Քանզի քո աշխարհը քո ուզածին մոտ ձևով կառուցելու համար պետք է կտրվես֊վերանաս ամեն ինչից՝ հիշողությունից անգամ։ Ստեղծես ճգնավորի մի անապատ ու այնտեղ կառուցես քո տունը, մշակես քո հողը, քո հատիկը նետես այդ հողի մեջ ու սպասես։”
Mesrop Harutyunyan, Աբկայ. մեռնելու պարունակները
“Չէ։ Փոքր Մհերն իմ չսիրած կերպարն է։ Սահինյան Ռուբիկին ճանաչում ես երևի. Սահինյան Ռուբիկն ասում է՝ Փոքր Մհերը սխալ հերոս է մեր էպոսում... Փոքր Մհերը... հիշում ես, ասում է. «Ես հեռանում եմ ու կվերադառնամ հենց որ ամեն ինչ լավ կլինի»։ Ա՛յ շան տղա, ամենաուժեղը դու ես, դու կարող ես օգնել, որ ամեն ինչ լավանա, որ գարին դառնա ընկույզի չափ և այլն, ինչո՞ւ ես հեռանում, ինչո՞ւ ես փակվում, մնա ու լավացրու ինքդ... Չէ, հեռացավ։ Ու էդ հոգեբանությամբ էլ հիմա մի միլիոն մարդ ասում է՝ ես Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան եմ գնում, որ ամեն ինչ լավանա՝ կգամ... Ես...”
Mesrop Harutyunyan, Աբկայ. մեռնելու պարունակները
“Սիրում եմ": Իսկ նախադասության սկիզբը՝ "Ես քեզ"-ը հետո պիտի հորինվեր..”
Mesrop Harutyunyan, Աբկայ. մեռնելու պարունակները
“Ստորությունն ուժի տեղ են ծախում, նենգությունը՝ խելքի... Ուժ չեն հանում, որովհետև ուժի դեմ ուժեղներ ինչքան ասես կելնեն, իսկ ստորության դեմ՝ դուրս եկողները քիչ են, ու... Ստորությունը միշտ հաղթում է ուժին, որովհետև ուժեղը ստորի դեմ էլ ազնիվ է կռվում...”
Mesrop Harutyunyan, Աբկայ. մեռնելու պարունակները
“...որովհետև շատերին, հավատացեք՝ շատ-շատերին պետք չէ խնամված երկիրը, անխնամ ու մշտապես իբր խնամքի կարոտ երկրում փող աշխատելը շատ ավելի դյուրին է, ուրիշների թշվառության վրա հարստանալը՝ ավելի եկամտաբեր, ու չեմ խորշում ասել, շատերի համար՝ նույնիսկ պատվաբեր...”
Mesrop Harutyunyan, Աբկայ. մեռնելու պարունակները