Պարույր Սևակ Quotes
Պարույր Սևակ: բարի երազըս՝ ձեզ, սիրելիներ...
by
Paruyr Sevak4 ratings, 4.00 average rating, 0 reviews
Պարույր Սևակ Quotes
Showing 1-8 of 8
“Իմ սերունդը Անդրանիկի մասին շատ քիչ բան գիտի, չասելու համար համարյա բան չգիտի: Սրա համար կարելի էր ամոթից գետինը մտնել, որովհետև Անդրանիկի մասին բան չիմանալը հավասար է իր ժողովրդի նորագույն պատմությանը անգետ լինելուն: Բայց ամոթից գետինը պիտի մտնենք ոչ թե մենք, որ մի ամբողջ սերունդ ենք, այլ նրանք, որոնց վզին է ընկնում մեր այս անգիտության պատրելի, բայց անքավելի մեղքը...
Ժամանակն է, վերջապես, դադարեցնելու այն գիտակցված հավկուրությունը, որ հավասար է ոչ միայն ազգային դավաճանության, այլև վատթարագույն անբարոյականության, որովհետև երբ հերոսության ուրացումը յուրատեսակ դավաճանություն է, ապա մեծ մեռելների հիշատակի պղծումը զազրելի անբարոյականություն է...”
― Պարույր Սևակ: բարի երազըս՝ ձեզ, սիրելիներ...

“Սիրով դեպի գիրքը։ Այսպես ասել Պարույրի գրքասիրության մասին՝ նշանակում է ոչինչ չասել։ Դա սեր-մոլեգնություն էր և սեր խանդաղտանք։ Դա կիրք էր ու հիվանդություն։ Ձեռից գնացած հարբեցողն է ձեռքը տանում բաժակին այնպես, ինչպես Պարույրն էր ձեռքն առնում արժեցող, մանավանդ հնատիպ գիրքը։”
― Պարույր Սևակ: բարի երազըս՝ ձեզ, սիրելիներ...
― Պարույր Սևակ: բարի երազըս՝ ձեզ, սիրելիներ...
“... Իսկ աչքերում ցեղի թախիծն էր։ Գունատ ալեխառն մազերը, կարծես, դառնաղի արտասուքով ցողված, կլոր ու ուռած շրթունքները ծխախոտի դեգուստացիայի համար ստեղծված, որ վարժ ու արագ-արագ գլորում էր բերանում սիգարետ-սիգարետի հետևից, համտեսի հաճույքը զգալով։ Խոսում է ցածր, միալար, և հոսում, հոսում է տրամաբանությունը՝ ոչ մի ճիգ կամ լարում։”
― Պարույր Սևակ: բարի երազըս՝ ձեզ, սիրելիներ...
― Պարույր Սևակ: բարի երազըս՝ ձեզ, սիրելիներ...
“Սևակի պոեզիայի սիրահարներով շրջապատված՝ շրջում էինք նորակառույց շրջկենտրոնում: Նախկին Սոյլան կոչվող չոր տափարակի վրա վեր հառնող վարդագույն Վայքով հիացել էր մեծ բանաստեղծը: Կենտրոնական փողոցի վրա գտնվող միլիցիայի շենքի ճակատային մասում խողողի վազեր տեսավ: Մոտեցանք: Խնամքով էտած, ձևավորված մատերի վրա բողբոջները պայթել էին: Կռացավ, վերցրեց վազի մի մատը, մի տեսակ փայփայեց, հեռացրեց չորացած երկու բողբոջ ու դարձավ մեզ.
- Ո՞վ կասի, ի՞նչ տեսակի և գույնի խաղող է:
Զարմացած իրար նայեցինք, դժվար էր գուշակել:
- Սպիտակ իծապտուկ է,- գիտակի ոգևորությամբ մեջ մտավ ավտոտեսուչ Հակոբը:
- Ա՛յ, զըրթ,- բութ մատը ցուցամատի և միջամատի միջև, ամենքիս հայտնի ձևը մեկնելով Հակոբին, ծիծաղեց՝ հաճելիորեն ցուցադրելով խոշոր ատամները: Մալիշկեցու պատիվը գետնով տվեցիր:
- Հաչաբաշ է, ոսկեգույն հաչաբաշ: Հին խաղող է, մեր ժողովրդի նման հին ու փառահեղ: Բա՜, ջա՛նս, գյուղացին էդպես է լինում…
Ի՜նչ երջանիկ, աստվածային օրեր էին, որոնք մինչև մահ չեն խամրի մեր տարաբախտ հոգու ծալքերում, մեր անմար հիշողություններում:
ՀԱՅԿ ԱՎԱԳՅԱՆ”

“- Պարույր ջան, խնդրում եմ, մտնենք կոմբինատի լուսանկարչատուն, երեքով առանձին նկարվենք։
- Հ՜ա, հասկացա։ Որոշել եք ինձ հետ անմահանալ...
Մտանք լուսանկարչատուն։ Հագիս սպիտակ կիտել էր, որով լուսանկարվել էի քիչ առաջ՝ խմբով։
- Սպիտակ կիտելով հարմար չէ,- զգուշացրեց լուսանկարիչը։ - Իրենք սև կոստյումով են, իսկ Դո՞ւք... Լուսանկարը լավ չի ստացվի, կփչանա։
Պարույրն անմիջապես հանեց իր սև բաճկոնն ու տվեց ինձ.
- Հագի՛ր, Հայկ Նահապետ, թե չէ մեզ էլ կփչացնես...
- Պարո՛ւյր ջան, քո պիջակով ես բանաստեղծ կդառնամ,- ցանկացա սրամտել։
- Գյա, պենջակով բանաստեղծ չեն դառնում։ Իսկական բանաստեղծ դադան ու նանան են շինում։ Բա՜, ջանս,- երկար ժամանակ մեր հռհռոցը չէր դադարում։

“Ժողովուրդ կոչվածը, ինչ խոսք, կույր չէ, բայց նաև ինքնատես չէ ու չի էլ կարող լինել, քանի որ ժողովուրդը մի անձ չէ, որ կանգնի հայելու առաջ ու տեսնի իր կան ու չկան: Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է՝ նայելով իր այն զավակներին, որ սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարվել ըստ նրա հավաքական կերպարի ու ժառանգել ամենայն հայրականը: Ժողովուրդն է ստեղծում նրանց՝ ի մի հավաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստությունը, բայց հենց որ ծնեց՝ ինքը ժողովուրդն էլ լուսավորվում է այդ բազմանիստի ներքին ճառագումից: Այս վերառումով էլ՝ ոչ միայն ժողովուրն է նրանց ծնում, այլև նրանք են ժողովուրդ վերածնում:”
― Պարույր Սևակ: բարի երազըս՝ ձեզ, սիրելիներ...
― Պարույր Սևակ: բարի երազըս՝ ձեզ, սիրելիներ...
“Պատմում է Պարույրը.
«Մի խումբ գրողներով հանդիպման գնացինք «Արզնի» առողջարան։ Բոլորիս ներկայացնողը Սաղաթել Հարութունյանն էր։ Ամենավերջում ներկայացրեց ինձ՝ Պարույր Սեվակ։ Գանայի ազատության համար մարտնչող մարտիկներից է, ասաց։
Եվ դահլիճը մի մարդու նման ոտքի կանգնեց, ու ծափերի տարափից շենքը թնդաց»։”

“... Գեղեցիկը միշտ չէ, որ առողջ է, մինչդեռ առողջը միշտ գեղեցիկ է։ Գեղեցիկ էր մեր երազանքը, գեղեցիկ էր մեր նպատակը, գեղեցիկ էին մեր խոսքերն ու կոչերը։ Բայց անառողջ էր կյանքն ու իրականությունը։ Մեր կյանքն էլ այլ բան չէր, քան պարտքի վեհ գիտակցություն։ Մեր կյանքն էլ այլ բան չէր, քան անմնացորդ ծառայություն երկրին ու ժողովրդին։ Այդ տարիներին ամեն ազնիվ մարդ, եթե պիտի ծիծաղեր, ապա՝ արցունքների միջից, այնինչ ստիպված ծիծաղում էին արցունքոտվելու չափ։”