Goodreads helps you follow your favorite authors. Be the first to learn about new releases!
Start by following Ռեյ Բրեդբըրի.

Ռեյ Բրեդբըրի Ռեյ Բրեդբըրի > Quotes

 

 (?)
Quotes are added by the Goodreads community and are not verified by Goodreads. (Learn more)
Showing 1-17 of 17
“Դագլասը մեկնվել էր պատշգամբի չոր տախտակներին՝ լիովին գոհունակ ու խաղաղված այս ձայներից, որոնք պիտի հնչեին հավիտյան, շշունջների հորձանքով ընդմիշտ համակեին նրա մարմինը, փակ կոպերը, թմրած ականջները։ Ճոճաթոռները ճռռում էին ծղրիդների պես, ծղրիդներն էլ ճռճռում էին ճոճաթոռների պես, և անձրևաջրի մամռակալած տակառը ճաշասենյակի պատուհանի տակ մոծակների նորանոր սերունդներ էր լույս աշխարհ բերում՝ խոսակցության նյութ տալով առաջիկա անվերջանալի ամառների համար։”
Ռեյ Բրեդբըրի, Dandelion Wine
“Կինը գիշերանոցով նստեց ճոճանակին՝ ամուսնու կողքին. նրբիրան չէր դեռ սեր չտեսած տասնյոթամյա աղջկա նման, ոչ էլ հաստամարմին արդեն չսիրված հիսնամյա տիկնոջ նման, այլ իսկն էր, որ կար՝ գիրգ ու պնդակազմ, ինչպես կինը ցանկացած տարիքում, մտածեց Լեոն, երբ սերը խնդիր չէ:”
Ռեյ Բրեդբըրի, Dandelion Wine
“Շրջիկ գործակալը աղվեսի խրտվիլակի իր կանաչափայլ աչքերի ապակե հայացքը բևեռեց այդ հիասքանչ ապրանքին:”
Ռեյ Բրեդբըրի, Dandelion Wine
“- Ո՞վ կմտածեր,- ասաց տիկին Բենթլին դիմելով թեյի նուրբ վարդանախշ գավաթին: - Ոչ ոք երբեք չի կասկածել, որ ես ժամանակին աղջնակ եմ եղել: Ինչ անմիտ, ահավոր բան: Ես չեմ սրտնեղում, որ պառավել եմ... չէ առանձնապես... բայց մանկությունն ինձնից խլելը շատ վիրավորական է:”
Ռեյ Բրեդբըրի, Dandelion Wine
“Նա որսաց դողը… Բայց ինչի՞ց էր: Ախր մայրիկն ավելի մեծ էր, ավելի ուժեղ, ավելի խելացի, քան ինքը, չէ՞: Տեսնես նա է՞լ էր զգում անորոշ սպառնալիքը, խավարից դուրս սողացող փորձանքը, որ պահ էր մտել ներքևում: Ուրեմն մեծանալով ուժեղ չե՞ս դառնում: Մեծ լինելը մխիթարություն չէ՞: Ուրեմն ապավեն չկա՞ կյանքում: Ոչ մի քիչ թե շատ հուսալի հենարա՞ն կեսգիշերների վերահաս հարձակմանը դիմանալու համար: Կասկածները պաշարել էին նրան: Պաղպաղակի սառնությունը նորից շունչ առավ կոկորդում, ստամոքսում, տարածվեց մեջքին և ձեռուոտքին. նա միանգամից սառույց կտրեց, ասես անցյալից դեկտեմբերյան քամի էր փչել:
Հասկացավ. բոլոր մարդիկ էլ էսպես են, ամեն մեկը՝ մենակ, ինքն իր հետ: Մեն-մենակ, առանձին բազմության մեջ ու միշտ վախեցած: Այ, հիմիկվա պես: Եթե ճչար էլ, օգնություն կանչեր, ի՞նչ օգուտ:”
Ռեյ Բրեդբըրի, Dandelion Wine
“Իսկ այնտեղ շարք-շարք կանգնած կլինեն խատուտիկի գինու շշերը լուսածագին բացվող ծաղիկների մեղմ ցոլցլանքով և փոշու բարակ շերտի տակ առկայծող հունիսյան արևալույսով: Այդ գինու միջով նայիր ձմեռնաշունչ օրվան, և ձյունը կհալվի՝ երևան բերելով խոտը, թռչունները նորից կթառեն ծառերին, սաղարթն ու ծաղկունքը բյուրավոր թիթեռների պես կդողդողան քամուց: Եվ այդպես նայելիս երկնքի պողպատագույնն էլ կփոխվի լազուրի:”
Ռեյ Բրեդբըրի, Dandelion Wine
“Խատուտիկի գինի:
Այս բառերն ամռան համն էին լեզվիդ: Խատուտիկի գինին ամառն էր ինքնին՝ բռնած ու խցանած: Եվ հիմա, երբ Դագլասը գիտեր, իսկապես գիտեր, որ ողջ է և շրջում է աշխարհում ամեն ինչ զննելու, շոշափելու համար, իսկ և իսկն էր, որպեսզի նրա նոր իմացածի մի մասը՝ բերքահավաքի այդ առանձնահատուկ օրվա մի մասնիկը, կնքվեր ու փակված մնար հունվարյան մի օր բացվելու նպատակով, երբ վարար ձյուն կտեղար, և շաբաթներով կամ ամսով արևի երես տեսած չէին լինի, և հրաշքն էլ երևի արդեն մոռացված կլիներ, ու թարմացնելու կարիք կզգացվեր: Դե, եթե սա պիտի դառնար անակնկալ հրաշալիքների ամառ, նա ուզում էր այդ ամենը փրկել, դրոշմել ցանկացած պահին ոտնաթաթերի վրա խոնավ մթնշաղի գիրկը իջնելու և մատների ծայրով պահուստին դիպչելու համար:

Իսկ այնտեղ շարք-շարք կանգնած կլինեն խատուտիկի գինու շշերը լուսածագին բացվող ծաղիկների մեղմ ցոլցլանքով և փոշու բարակ շերտի տակ առկայծող հունիսյան արևալույսով: Այդ գինու միջով նայիր ձմեռնաշունչ օրվան, և ձյունը կհալվի՝ երևան բերելով խոտը, թռչունները նորից կթառեն ծառերին, սաղարթն ու ծաղկունքը բյուրավոր թիթեռների պես կդողդողան քամուց: Եվ այդպես նայելուց երկնքի պողպատագույնն էլ կփոխվի լազուրի:”
Ռեյ Բրեդբըրի, Dandelion Wine
“Ձեր սերնդի վատն էլ դա է,– ասաց պապը։– Բիլ, քո տեղը ես եմ ամաչում, և դեռ լրագրող ես։ Ինչ որ համ ու հոտ ունի կյանքում՝ հաշվի չես առնում։ Քիչ ժամանակ ծախսել, քիչ ջանք թափել. սա է ուզածդ։– Նա արհամարհանքով բշտեց զամբյուղները։– Բիլ, հասնես իմ տարիքին՝ կհասկանաս, կան փոքրիկ վայելքներ ու մանր բաներ, որ ավելի կարևոր են, քան մեծ բաները։ Գարնան առավոտյան ավելի լավ է ոտքով զբոսնես, քան սրընթաց մեքենայով ութսուն մղոն սլանաս, և գիտե՞ս ինչու։ Որովհետև չորս կողմդ անուշ բուրմունք է, չորս կողմդ ամեն ինչ ծլում է, ծաղկում։ Տնտղելու, պարզելու ժամանակ ունես։ Հասկանում եմ, քեզ ծավալուն երևույթներն են հետաքրքրում, և դա երևի սազական է ու հատուկ երիտասարդին։ Բայց լրագրողի աչքը պետք է խաղողահատերն էլ տեսնի, ոչ միայն ձմերուկը։ Քեզ ամբողջ կմախքն է հարկավոր, իսկ ես բավարարվում եմ և մատնահետքերով. հերիք է, լավ է։ Նման բաները ներկա դրությամբ ձանձրացնում են քեզ, որովհետև կա-չկա դրանց նշանակությունը դեռ խելքիդ չի հասել։ Քեզ որ մնա, բոլոր մանր-մունր գործերին, բոլոր մանրուքներին վերջ տվող օրենք կհանես։ Բայց էդ դեպքում անելիք չես ունենա մեծ գործերի արանքում և ստիպված կլինես երկար֊բարակ գլուխ կոտրել զբաղմունք գտնելու համար, որպեսզի խելքդ հետ չտաս։ Իսկ դրա փոխարեն չի՞ կարելի մի երկու դաս էլ բնությունից քաղել։ Հունձքն ու մոլախոտերի քաղհանն էլ կարող են ապրելակերպի մեջ մտնել, որդի։”
Ռեյ Բրեդբըրի, Dandelion Wine
“Ամենից առաջ հասկանում ես կյանքում, որ հիմարի մեկն ես: Վերջում էլ հասկանում ես, որ նույն հիմարն ես:”
Ռեյ Բրեդբըրի, Dandelion Wine
“«Տատ,- ուզում էր հարցնել Դագլասը հաճախ,- իսկ աշխարհը հենց էստեղից չի՞ սկսվել»։ Հաստատ սրա պես տեղից պիտի սկսվեր։ Խոհանոցն էր անկասկած արարչության կոնտրոնը. ամեն ինչ խոհանոցի շուրջն էր պտտվում, տաճարը պահող հենքն էր։”
Ռեյ Բրեդբըրի, Dandelion Wine
“Խաղաղ առավոտ էր, քաղաքը՝ դեռ պարուրված մթով, հանգիստ ու անխռով փռված անկողնում: Ամառն իր տիրապետությունն էր հաստատում արդեն, քամին բարակ էր` ամռանը հատուկ, երկար էր, ջերմին և հանդարտավետ աշխարհի շունչը: Մնում էր միայն վեր կենալ, գլուխը հանել լուսամուտից և հասկանալ. վրա է հասել ազատության ու կյանքի իսկական ժամանակը իրոք, վրա է հասել ամռան առաջին առավոտը:”
Ռեյ Բրեդբըրի, Dandelion Wine
“«- Ավտոբուսո՜վ՝ դպրոց:- Չարլին քայլեց դեպի մայթեզրը:- Մարդ արդեն դպրոցից ուշանալու իրավո՜ւնք էլ չի ունենա: Ավտոբուսը կգա, հենց տան դռնից կտանի: Էլ ոչ մի տեղից կյանքում չենք ուշանա: Պատկերացրու՝ ինչ ահավոր բան, Դագ, դե պատկերացրու, էլի»:”
Ռեյ Բրեդբըրի, Dandelion Wine
“Վերցրու ամառը, լցրու գավաթի մեջ՝ իհարկե պստլիկ գավաթի, որից երեխան ամենափոքրիկ տտիպ ումպը կանի, և գավաթը շուրթերիդ մոտեցնելուն պես քո երակներով ձմռան փոխարեն ամառը կհոսի։”
Ռեյ Բրեդբըրի, Dandelion Wine
“Ես միշտ իմացել եմ, որ սիրո որոշիչը հոգին է, թեև մարմինը երբեմն հրաժարվում է դա ընդունել: Մարմինն ապրում է իր համար … Իսկ հոգին չէ՞ որ արևից է ծնվել … Կարելի՞ է մարմնի պես խղճուկ, եսասեր, գիշերածին բանը համեմատել ամբողջ կյանքը լուսավորող արևի, հոգու և մտքի հետ:”
Ռեյ Բրեդբըրի, Dandelion Wine
“Այգեգործությունը փիլիսոփա դառնալու ամենահարմար առիթն է։”
Ռեյ Բրեդբըրի, Dandelion Wine
“«- Թոմ,- ասաց մեծ տատը նվաղկուն, հեռավորիկ մրմունջով,- հարավային ծովերում ամեն մի տղամարդու կյանքում գալիս է մի օր, երբ նա հասկանում է, որ ժամանակն է հրաժեշտ տալու բոլոր ընկերներին ու նավարկության ելնելու, և նա հենց էդպես էլ անում է, ու դա բնական է, քանի որ եկել է նրա ժամը: Հիմա էլ՝ նույնը: Ես ու դու մեկ-մեկ շատ նման ենք իրար. դպրոցի շաբաթօրյա միջոցառումներին դու նստում մնում ես մինչև երեկոյան ինը, մինչև որ հորդ ուղարկում ենք քեզ տուն բերելու: Թոմ, երբ վրա է հասնում մի պահ, երբ միանման կովբոյները միանման լեռնային բարձունքներում կրակում են միանման հնդկացիների վրա, ավելի լավ է վեր կենաս տեղից և ուղղվես դեպի դուռը առանց ափսոսանքի ու հետ դառնալու: Դրա համար էլ ես հեռանում եմ, քանի դեռ երջանիկ եմ ու բավականություն եմ ստանում:”
Ռեյ Բրեդբըրի
“- Լի, քո սխալը սա է. մոռացել ես, որ մի օր՝ վաղ թե ուշ, մարդ պիտի դուրս գա էս անտերի միջից և էլի կեղտոտ ամաններ լվա ու անկողին հավաքի: Իհարկե, քանի դեռ ներսում ես, մայրամուտը համարյա հավիտենություն է տևում, օդն անուշահոտ է, տեղդ՝ տաք: Ինչ ուզում ես, որ երկար տևի, երկար է տևում: Բայց դրսում երեխաները սպասում են ճաշին, ու նրանց շորերի պոկված կոճակներն էլ պիտի կարվեն: Եվ հետո՝ արի ծուռ նստենք, շիտակ խոսենք, Լի. ինչքա՞ն կարելի է նայել մայրամուտին: Ո՞ւմ է պետք, որ մայրամուտը ձգվի ու ձգվի: Ո՞ւմ է պետք, որ չտեսնված տաք լինի: Ո՞ւմ է պետք, որ անընդհատ անուշ հոտ գա: Ախր որոշ ժամանակ անց էլ ո՞վ կնկատի: Լավ է մեկ-երկու րոպե՛ նայես մայրամուտին: Դրանից հետո սիրտդ ուրիշ բան է ուզում: Մարդն էդպես է, Լի: Ո՞նց ես դա մոռացել:
- Մոռացե՞լ:
- Մենք սիրում ենք մայրամուտը, որովհետև օրվա մեջ մի անգամ լինում է ու անցնում:”
Ռեյ Բրեդբըրի

All Quotes | Add A Quote
Dandelion Wine Dandelion Wine
78,739 ratings
Open Preview
The Martian Chronicles The Martian Chronicles
286,647 ratings