Goodreads helps you follow your favorite authors. Be the first to learn about new releases!
Start by following Գրիգոր Գուրզադյան.
Showing 1-30 of 36
“... Եվ այս կերպ բարդացնել կյանքը ապրելն անհնարին դարձնելու աստիճան... Մարդու ներաշխարհն այդքան մռայլ ու այդքան անհույս դարձնելու աստիճան...
... Տիեզերքում, աստղերի ու գալակտիկաների աշխարհում այս անհեթեթությունները չկան... Անհեթեթություններ՝ միայն ու միայն առ մարդն ունեցած կասկածամտությունից հարուցված... Կյանքը Երկիր մոլորակի վրա սխալ է եղել կառուցված ի սկզբանե... Մարդը հայտնվել է դուրս տիեզերական հարմոնիայից ու այդ պատճառով էլ դատապարտված է կործանման...”
― Մի կում ջուր, Mi kum jur
... Տիեզերքում, աստղերի ու գալակտիկաների աշխարհում այս անհեթեթությունները չկան... Անհեթեթություններ՝ միայն ու միայն առ մարդն ունեցած կասկածամտությունից հարուցված... Կյանքը Երկիր մոլորակի վրա սխալ է եղել կառուցված ի սկզբանե... Մարդը հայտնվել է դուրս տիեզերական հարմոնիայից ու այդ պատճառով էլ դատապարտված է կործանման...”
― Մի կում ջուր, Mi kum jur
“Մեր անցյալը, այո՛, չի եղել անբասիր, բայց այս մեկը՝ պետական ցինիզմը, չի եղել, բնա՛վ... այսօր դա կա, և դա էլ դարձրել է մեր կյանքը, մեր վաղվա օրը այսքան անհույս...”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“Աթար, թոնիր, լավաշ... Երեք հանճարեղ հայտնագործություններ...
Հիմա լավաշը մեքենան է թխում... Խմորը հունցում է, գնդեր սարքում մեքենան... Կրակ չկա, ծուխ չկա, շիկացած էլեկտրական սպիրալներ են միայն՝ խիստ վանող տեսքով... Այս ծայրից մտնում է խմորը, այն ծայրից դուրս է գալիս լավաշը... Լավաշ՝ ինչքան անտեսք, նույնքան անհամ... Այդ խմորին ու այդ լավաշի թերթերին կնոջ ձեռք չի դիպել, այդ լավաշը չունի կնոջ ձեռքի բուրմունքը... Ու քաղցր ժպիտը հացթուխի...”
― Մի կում ջուր, Mi kum jur
Հիմա լավաշը մեքենան է թխում... Խմորը հունցում է, գնդեր սարքում մեքենան... Կրակ չկա, ծուխ չկա, շիկացած էլեկտրական սպիրալներ են միայն՝ խիստ վանող տեսքով... Այս ծայրից մտնում է խմորը, այն ծայրից դուրս է գալիս լավաշը... Լավաշ՝ ինչքան անտեսք, նույնքան անհամ... Այդ խմորին ու այդ լավաշի թերթերին կնոջ ձեռք չի դիպել, այդ լավաշը չունի կնոջ ձեռքի բուրմունքը... Ու քաղցր ժպիտը հացթուխի...”
― Մի կում ջուր, Mi kum jur
“Երկինք ու երկիրը, ողջ տիեզերքը չեն զգում իրենց գոյությունը, հետևաբար չեն ապրում գոյության երջանկությունը, իսկ մարդը դա զգում է: Միայն մարդուն է տրված դա՝ լինելու, գոյություն ունենալու երջանկությունը:”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“Հանճարների դարն ապրած ժողովուրդը կամ ազգը հետագայում կարող է հայտնվել և որպես կանոն միշտ հայտնվում է բոլոր չափանիշներով, ինտելեկտով առաջին հերթին, շատ ցածր մակարդակում: Մակարդակ կամ վիճակ հեռավոր չափով, իսկ ավելի հաճախ ոչնչով չհիշեցնող այդ ժողովրդի հեռավոր անցյալում, նրա ոսկեդարում ապրած քաղաքականությունը: Դրա ճչացող օրինակը կարող է հանդիսանալ այսօրվա Եգիպտոսը, տարածքը կա, երկիրը կա, բայց դա փարավոնների էպոխայի Եգիպտոսը չէ արդեն, չկա այն հեռավոր ժամանակների ժողովուրդը՝ ղպտիները, դա արաբական երկիր է՝ փարավոնների էպոխայի Եգիպտոսի հետ բացարձակապես ոչինչ ընդհանուր չունեցող: Երկրորդ օրինակը կարող է լինել այսօրվա Հունաստանը, երկիրը կա՝ Հունաստան, ժողովուրդը նույնպես՝ հույներ են, բայց ոչ այսօրվա երկիրը և ոչ էլ հատկապես ժողովուրդը չունի ոչինչ ընդհանուր հելլենական Հունաստանի կուլտուրայի և մտածողության հետ: Երբեմնի հելլենական Հունաստանը՝ այսօրվա քաղաքակրթության օրրանը, հիմա իր ամեն ինչով դարձել է Եվրոպայի ամենաաննկատ երկրներից մեկը:”
― Մի կում ջուր, Mi kum jur
― Մի կում ջուր, Mi kum jur
“Եվ որովհետև չկա ոչինչ ավելի վեհ, ավելի թանկ, քան կյանքն է, ուստի և «կյանքի գնով» ձեռք բերվածը դառնում է նաև բարձրագույն արտահայտությունը բարոյականության: Զոհաբերված կյանքը դառնում է ամենազոր հավատ՝ ապառաժներ փշրող: Անընբռնելի, անբացատրելի մի վիճակ, երբ այս կամ այն գաղափարի, նվիրումի, հավատամքի կամ սխրանքի իսկական արժեքավորողը դառնում է ինքը՝ կյանքը, նույն այն կյանքը, որն սկիզբն ու սնուցողը լինելով հանդերձ այդ գաղափարի, նվիրումի, հավատի՝ սրբագործվում է իրենով, նետելով իր իսկ ստեղծած հավերժության գիրկը:”
― Նարեկացու Աղերսանքը
― Նարեկացու Աղերսանքը
“Մենք ունե՞նք պատկերացում, թե ինչ չարչարանք է քաշում մեր հայ տանտիրուհին, առավոտ ծեգից մինչև ուշ երեկո անվերջ շարժման մեջ, եփել, թափել, տուն հավաքել, լվանալ, երեխաներին լողացնել, հյուրեր ընդունել ու ճանապարհ դնել... Ու այդ ամենը առանց տրտունջի, առանց ձայն հանելու... Առաջին արթնացողն ինքն է, վերջին անկողին մտնողը նույնպես ինքը... Դարեր, դարեր այդպես է եղել, հայ գյուղի տանտիրուհին առասպել է, ամեն չափից ու ըմբռնումից դուրս երևույթ... Ծնկի պիտի գալ այդ կին արարածի աոաջ... Ու մտածել, որ հորիզոնից բարձրացող այսօրվա քաղաքակրթությունը կարող է վերջը բերել այս աշխարհի, այս հոգեբանության... Դա կլինի և մեր վերջը, մեր ժողովրդի, մեր պատմության...
«Խոհեր... խոհեր...»”
―
«Խոհեր... խոհեր...»”
―
“Իմ հրճվանքին չափ չկար, երբ իմացա, որ մեր օրերի այդ հզորագույն բառը՝ կաշառք, աքքադերեն է, հայերեն չէ, և որ մեր ժողովուրդը ի սկզբանե չի իմացել՝ ինչ բան է կաշառքը: Աստված իմ, մի՞թե մենք, մեր ժողովուրդը հեռավոր անցյալներում ունեցել է այդքան մաքուր, այդքան միամիտ շրջան՝ ապրել առանց կաշառքի, չիմանալ ինչ է կաշառքը... Եվ հետո միայն, շատ հետո, երբ ինչ-ինչ ճանապարհներով ձեռք բերեցինք, ով աստված, այդ հատկությունը նաև՝ կաշառակերությունը, չփորձեցինք չարչարվել մեր հայերենով բառ փնտրելու համար, ու վերցրեցինք արդեն պատրաստի բառը՝ աքքադերենը: #ՁոնԱռՏերմինաբանականԿոմիտեն...”
― Մի կում ջուր, Mi kum jur
― Մի կում ջուր, Mi kum jur
“Թոնիրը՝ մեր ատոմային ռեակտորը...
Հիմա պարզ է, թե ինչ է աթարը. աթարը թոնիր է, աթարը լավաշ է... Հայ կնոջ ձեռքերն են... Հայտնագործություններ դարեր, դարեր մեր ժողովրդին ապրեցնող...”
― Մի կում ջուր, Mi kum jur
Հիմա պարզ է, թե ինչ է աթարը. աթարը թոնիր է, աթարը լավաշ է... Հայ կնոջ ձեռքերն են... Հայտնագործություններ դարեր, դարեր մեր ժողովրդին ապրեցնող...”
― Մի կում ջուր, Mi kum jur
“Ճանաչելիության հարցում մարդու կարողությունը չի անցնում, չի կարող անցնել մի որոշակի սահմանից: Մարդը կազմում է ընդամենը մի մասը բնության, իսկ մի մասը չի կարող ընկալել ամբողջը, չի կարող հավասար լինել ամբողջին: Մյուս կողմից՝ չի կարելի իմանալ մասը՝ չիմանալով ամբողջը: Եվ ապա՝ չի կարելի իմանալ ամբողջը՝ չիմանալով մասը:”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“Առաջին ատոմային ռումբի փորձարկումը Ալամորդայում՝ ամերիկյան Նյու Մեքսիկո կոչված նահանգի այդ անապատային վայրում, վաթսուն տարի առաջ ցնցող տպավորություն է թողել փորձարկումը փոքրաթիվ ներկաների վրա, առաջին հերթին՝ իրենց ռումբը ստեղծող ֆիզիկոսների վրա։ Տեսնելով իրենց հայացքին հառած այդ սարսափելի պատկերը՝ վիթխարի հրաշեկ ամպը՝ տասնութ կիլոմետր բարձրության հասած ու հազար անգամ պայծառ արեգակից, իրենց թվում էր, որ մոտեցել են Տիեզերքը իրանցից բաժանող պատին ու շատ փոքր մի անցքից տեսնում են Տիեզերքի գաղտնիքներից մեկը... Ու այդ պահին հասկանալ, թե ո՛ւր կարող է տանել դա, և ինչքան չնչին բան է մարդը... Հասկանալ սեփական ոչնչությունը...”
― Գալակտիկաների աշխարհը
― Գալակտիկաների աշխարհը
“... բայց նրանք հասու կլինեն մե՛ր գոյության մասին, կիմանան մեր ինչ լինելը, կիմանան որպես, իրենց չափանիշներով, դեռևս կիսակապկային-կիսամարդկային դարաշրջանում գտնվող խառնիճաղանջ արարածներից բաղկացած անհաշտ-անհամերաշխ մի զանգված, մի խելագար կիսախելագար ամբոխ... որից իրենք չունեն ոչինչ սովորելու, և որի հետ չարժե գլուխ դնել..”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“Ես տեսել եմ մի շատ տպավորիչ նկար՝ արված մի մեծ քարանձավի պատին՝ ուղղակի ժայռին. ինչպես է տղան մոտենում աղջկան սրտառուչ կերպով՝ ձեռքը դրած կրծքին: Նկարն արված է տասներեք հազար տարի առաջ... Տասներեք հազար տարի առաջ տղան ու աղջիկը, երկուսն էլ մորթին ուսերին, հասկացել են, թե ի՛նչ է սերը, որ մարդ պիտի սիրի մարդուն, տղան՝ աղջկան, որ սիրուց վեր ոչինչ չկա ո՛չ այս աշխարհում, ո՛չ տիեզերում...”
― Տիեզերքը և մարդը, Tiezerq@ ev mard@
― Տիեզերքը և մարդը, Tiezerq@ ev mard@
“... իսկ կա՞ ավելի քաղցր բան, քան ժպիտն է կին արարածի...”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“Հայկական հին ճարտարապետությունը, իհարկե պետք է դիտել որպես մարդկության կուլտուրայի խոշորագույն երևույթներից մեկը: Նաև զարմանալի երևույթներից մեկը: Այն իքնատիպ է, իր ակունքներում ամբողջովին ինքնուրույն, ուստի և ազգային: Միևնույն ժամանակ անմատչելի ու խորթ չէ օտարին: Նրա մեջ կա ինչ-որ վեհ, զգաստացնող մի բան, որը հարկադրում է ակամա լրջանալ, ձգվել: Առաջին հանդիպումը հին հայկական ճարտարապետության հետ, լինի տաճար թե մահարձան, տապանաքար, փլատակ կամ կանգուն վիճակում, ներգործում է գրեթե միատեսակ, անկախ այն բանից, թե ով է այդ մարդը կամ ինչ ազգի, դա զարմանքն է, երբ մարդ մի պահ կանգ է առնում, քարանում տեղում ու փորձում հասկանալ, թե որտեղ է ինքը գտնվում: Եվ ապա՝ վեհության հարուցաց պատկառանքը: Հաղորդակցվելն այդ լուռ խորհրդավորության հետ: Եվ զգալ, որ ինչ որ բան է անցնում իր մեջ , ներծծվում այդ ամենից, ինչին հայացքն է դիպչումէ գմբեթը, տանիքի թեք սալերը, քիվերը, պատերը, դեկորները, բոլորն էլ՝ տարբեր, բոլորն էլ կատարյալ: Զգացմունքը որպես ներաշխարհային կատեգորիա, ազգային պատկանելություն չունի: Հայկական ճարտարապետության հանդեպ չի կարող անտարբեր մնալ ոչ ոք, ով զուրկ չե զգացումից:”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“Արդեն գաղտնիք չէ. Հայաստանը Խորհրդային Միության առաջին հանրապետությունն էր, որ կարողացավ դուրս գալ կոսմոս: Մինչև անգամ այնպիսի մի փառահեղ հանրապետության, ինչպիսին էր Ուկրաինան, դա չհաջողվեց: Ինչո՞ւ: Երևի թե այն պատճառով, որ ունեցանք մտահաղացումներ՝ գիտական և ճարտարագիտական տեսակետից ուշադրության արժանի: Առնվազն քսան տարի մենք կարողացանք աշխատել ահա այսպես՝ լարված ու անդադար որոնումների պայմաններում...”
― Էսսեներ հարցազրույցներ
― Էսսեներ հարցազրույցներ
“Ինձ վախեցնում է այսօրվա աշխարհը: Այսօրվա աշխարհի վարքագիծը սարսափելի է: Այն նման չէ հույն փիլիսոփաների ստեղծած աշխարհին, Վերածննդի ստեղծած աշխարհին: Սա զարհուրելի աշխարհ է, և ես չգիտեմ. թե որքան կարող է դա տևել: Ասում եմ՝ տևել և ոչ թե փոխվել, որովհետև փոխվել այնպես, որ դառնա գեղեցկություն, հանդուրժելի... հազիվ թե...”
― Էսսեներ հարցազրույցներ
― Էսսեներ հարցազրույցներ
“Չէ՞ որ գաղտնիք չէ, որ չորս միլիարդ մարդուց բաղկացած այս աշխարհում ստեղծվել է տասնվեց միլիարդ տոննա ռումբ, ասել է թե՝ չորս տոննա ռումբ՝ մեկ մարդու համար: Ոչնչացնելու համար մարդուն չորս տոննա քարն էլ բավական է երևի: Մինչդեռ այսօրվա քաղաքակրթությունը չի հասել այն բանին, որ ստեղծի մեկ մարդուն չորս տոննա հաց...”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“Այո՛, Հայաստանում տիեզերական սարքեր են ստեղծվել, կոսմոսի ահարկու պայմաններում գործող տիեզերական աստղադիտակներ... Քչերը գիտեն այդ մասին... Եվ ես հպարտանում եմ ոչ այդքան մեր ստեղծածով, այլ այն մարդկանցով, որոնք հասան այդ մակարդակին, այդ մտածողությանը... Դրանք սքանչելի տղաներ էին... Հիմա այդ ամենը կորցրինք... Լավագույն մասնագետները, առավել խանդավառ, առավել բանիմաց կոնստրուկտորները, ինժիներները գնացին, ցրվեցին՝ ով որտեղ կարողացավ...
Ծանր լռություն...”
― Էսսեներ հարցազրույցներ
Ծանր լռություն...”
― Էսսեներ հարցազրույցներ
“Հելենական էպոխան ստեղծեց ծայրահեղ չափանիշը, տիեզերական չափանիշը կնոջ գեղեցկության... Երեք հազար տարի առաջ բոլոր-բոլոր ժամանակների այդ գիգանտը՝ Հոմերոսը, թողեց հավերժությանը ուղղված այդ խոսքը.
Երբ Ելենան ներս մտավ,
Ծերունինենրը ոտքի կանգնեցին...
Ես չգիտեմ աշխարհի երեք հազար տարվա պատմության մեջ այս ուժի ցնցում, գեղեցկության հավերժության այսպիսի պոռթկում... Ելենան վերից վար ճերմակի մեջ, ծալքերի, հարմոնիյա և ռիթմի այսպիսի պատկեր... Մեծն Հոմերոսը միայն այս տողով հավերժացրեց իրեն բոլոր-բոլոր ժամանակների համար...”
― Տիեզերքը և մարդը, Tiezerq@ ev mard@
Երբ Ելենան ներս մտավ,
Ծերունինենրը ոտքի կանգնեցին...
Ես չգիտեմ աշխարհի երեք հազար տարվա պատմության մեջ այս ուժի ցնցում, գեղեցկության հավերժության այսպիսի պոռթկում... Ելենան վերից վար ճերմակի մեջ, ծալքերի, հարմոնիյա և ռիթմի այսպիսի պատկեր... Մեծն Հոմերոսը միայն այս տողով հավերժացրեց իրեն բոլոր-բոլոր ժամանակների համար...”
― Տիեզերքը և մարդը, Tiezerq@ ev mard@
“Մարդը, մարդ արարածը պիտի հոգի ունենա: Թող նա չունենա ոչինչ, չունենա կապ աշխարհի հետ, բայց ունենա հոգի, նա կունենա ամեն ինչ, նա կտեսնի ու կլսի Տիեզերքը...”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“Հիմա արդեն գաղտնիք չէ. նախկին Սովետական Սիության բյուջեի ութսուն տոկոսը, նույնիսկ ավելին, գնացել է սպառազինության վրա... Մեկ ատոմային սուզանավի արժեքը եղել է հավասար Հայաստանի այն ժամանակվա տարեկան բյուջեին...
Կառավարման, պետականության այս արատավոր սիստեմը ամենուր հիմնովին փոխեց մարդու կերպարանքը, մարդը, հիմա արդեն ինքնապահպանության, սոսկ գոյության բնազդից դրդված, ձեռք է բերում հատկություններ, որ չի եղել, չի ունեցել ի սկզբանե. նա դարձավ կեղծ, շողոքորթ, հարմարվող, դարձավ քծնանք ծամածռված ժպիտով քողարկված...”
― Մի կում ջուր, Mi kum jur
Կառավարման, պետականության այս արատավոր սիստեմը ամենուր հիմնովին փոխեց մարդու կերպարանքը, մարդը, հիմա արդեն ինքնապահպանության, սոսկ գոյության բնազդից դրդված, ձեռք է բերում հատկություններ, որ չի եղել, չի ունեցել ի սկզբանե. նա դարձավ կեղծ, շողոքորթ, հարմարվող, դարձավ քծնանք ծամածռված ժպիտով քողարկված...”
― Մի կում ջուր, Mi kum jur
“Առյուծի և մարդու բիոքիմիան այստեղ՝ Երկրի մոլորակի վրա, նույնն է, բայց նրանց միջև չկա կոնտակտի հնարավորություն, թեպետ այս հարցում առյուծը, իհարկե, ունի իր կարծիքը... Այդ դեպքում ինչու պիտի զարմանալ կոնտակտի անհնարինության վրա «այստեղի» Մարդու և «այնտեղի» Մարդու միջև՝ բոլորովին տարբեր բիոքիմիաներով ստեղծված:”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“Իսկ ինչ ասել Աշտարակի Կարմրավորի մասին, մի գողտրիկ հրաշք, այնքան քնքուշ, այնքան մտերմիկ, որ մարդ ակամա ձեռքերն է մեկնում ափը վերցնելու, գուրգուրելու այդ քարե փունջը: Ինձ այնպես է թվում, որ այդ ապշեցուցիչ համաչափությունն ու անթերի ներդաշնակությունն ստեղծողի ականջին գլխահակ մուրճն ու բրիչը ձեռքին աշխատելիս հնչել է մի տարաշխարհիկ սիմֆոնիա երգեհոնային նվագակցությամբ:”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“Կարելի է ասել, որ մարդու գործունեությամբ տիեզերքը դառնում է մի փոքր ավելի բազմազան: Մարդը ստեղծել է արվեստ, գրականություն. սրանք տիեզերքում չկան: Թեպետ ներշնչումը, այո, գալիս է բնությունից: Մարդը ստեղծել է հավատ, կրոն, մի հոյակապ պատրանք, որն իր բոլոր տարատեսակներով խաղացել է այնքան վիթխարի դեր՝ իր իսկ մարդու ճակատագրում: Բայց կրոն նույնպես չկա բնության մեջ: Մարդը ստեղծեց ամենաահավոր բանը՝ ոսկու կուռքը, կատարյալ տիեզերական մի պատուհաս, «ոսկի, աստված չես, բայց պակաս էլ չես», անթիվ-անհամար ողբերգություննների, կրքերի, մտքի ու երևակայության զարգացման, հենց իր՝ մարդու ամենաակտիվ գործունեության մի ապշեցուցիչ ու անսպառ աղբյուր:”
― Տիեզերքը ափի մեջ
― Տիեզերքը ափի մեջ
“Ի՞նչ է օրենքը: Օրենքը պարզ մի պայմանականություն է, որտեղից չի հետևում բնավ, որ օրենքը արդարություն է նաև: Օրենքի ծնվելը ունի շատ հասկանալի մի պատճառ՝ վստահության բացակայությունը մարդկանց միջև. մարդը մարդուն չի հավատում: Վստահության փոխարեն մարդու մեջ նստած է այդ հրեշը՝ կասկածամտությունը: Եվ որպեսի համակեցությունը մարդկանց միջև դարձվի հնարավոր, հորինել են օրենքը: Օրենքի էությունն ինքը օրենքն է: Ենթարկվել ընդունված օրենքին, չի նշանակում դեռևս, որ այն արդարացի է ու բնական: Ճիշտ այնպես, երբ զինվորը, ենթարկվում է հրամանատարին. նա կատարում է հրաման ոչ այն պատճառով, որ հրամանը ճիշտ է կամ արդարացի, այլ որ այդպես է կարգը՝ պետք է կատարել հրամանատարի հարամանը: Ու վերջ: Ահա սրան է հանգում մեր երկրային խղճուկ արդարության ամբաղջ իմաստը:
Պասկալ”
― Տիեզերքը ափի մեջ
Պասկալ”
― Տիեզերքը ափի մեջ
“Բաշինջաղյանի «Արարատը» իմ ամենա-ամենասրտամոտ նկարներից է, միշտ կարոտով ու թախիծով եմ մտաբերում այդ հուզիչ կտավը, իմ ամեն մի հանդիպումը նրա հետ դառնում է տոն... Տխուր տոն ինձ համար... Երկու Արարատները՝ Մեծ ու Փոքր՝ ռիթմիկ, հարմոնիկ ընդարձակ դաշտի վրա միանգամից վեր նետված, վեհատեսք, հանդիսավոր... Աշխարհում շատ կան լեռներ, գագաթներ, բայց Արարատը անկրկնելի է, պատահական չէ, որ նա դարձավ «Բիբլիական», մտավ աստվածաշնչյան ասույթների մեջ... Ես այդ միտքն եմ ունեցել միշտ, եթե հայտարարվեր համաշխարհային մրցույթ զույգ գագաթների նախագիծն ստեղծելու՝ իրենց ամեն ինչով ա՛յդ աստիճանի ռիթմիկ, հարմոնիկ, ինչպես երաժշտություն, ինչպես սիմֆոնիա, անկարելի կլիներ հասնել այդ զույգ Արարատների գաղափարին...... Զույգ Արարատները տիեզերական երևույթ են... Այդպիսի զույգ չկա ողջ Հիմալայներում, Ալպերում, չկա երկու Ամերիկաներում, Աֆրիկայում... Մի երկիր մոլորակ՝ մի ֆանտաստիկ Արարատով ու իր չքնաղ մասիսով...
«Խոհեր... խոհեր...»”
―
«Խոհեր... խոհեր...»”
―
“Ինչպիսի՛ ակնածանքով եմ ես նայում կովի... թրիքին... Այո, այո, կովի թրիքին, այդ խաղաղ, անվրդով ու խիստ պետքական անասունի թրիքին: Այդ թրիքն է դարեր, դարեր ապրեցրել մեր այս քարքարոտ երկրի գյուղացուն, այո՛, թրիքի, չորացած թրիքի կրակով են մեր մամիկները օրնիբուն, ամեն առավոտ ու ամեն իրիկուն պղնձե ղազանի մեջ, ափի մեծության փայտե շերեփը ձեռքին, եփել թանովը՝ կորկոտի խոշոր հատիկները մեջը եռացող թանի մեջ թափով վեր վար նետվող... Թանովը՝ ուրցով, անանուխով համեմված, լեռներից, սարալանջերից հավաքած տեսակ-տեսակ խոտերի, ծաղիկների բուրմունքով թանձրացած... Հետո այդ նույն շերեփով տատիկը հերթով լցնում է թանովը կավե խոր պնակների մեջ մինչև բերանը, բոլորին՝ մեծ ու փոքր՝ հավասար, մինչև բերանը... Հետո սկսվում է չրթչրթոցը, սկսում են չոր լավաշ բրդել թանովի մեջ, մինչև բերանը, գդալը այլևս չմտնելու աստիճան... Չուտել չկա, չեմուչում չկա... Ուտում են բոլորը, օրը երեք անգամ... Մեծ ու փոքր...”
― Մի կում ջուր, Mi kum jur
― Մի կում ջուր, Mi kum jur
“Նայելով այօրվա մարդուն՝ հազար տարի հետո աշխարհի հոգեբանությունը կլինի բոլորավոին այլ: Կփոխվի, և խիստ, մարդու ու աշխարհի բուն էությունը... Ապագա մարդը կբերի իր հետ բոլորովին այլ մտածողություն ու այլ պահանջներ, կանխատեսել դրանք անհնար է ու անիմաստ...
Հեռավոր ապագայի մարդը այսօրվա մարդուն կվերաբերվի այնպես, ինչպես մենք պիթեկանտրոպին...
«Խոհեր... խոհեր...»”
―
Հեռավոր ապագայի մարդը այսօրվա մարդուն կվերաբերվի այնպես, ինչպես մենք պիթեկանտրոպին...
«Խոհեր... խոհեր...»”
―
“Գիտության զարգացումը, ֆիզիկայի, տեխնիկայի և տեխնոլոգիայի այսօրվա մակարդակը շատ է առաջ անցել կուլտուրայի զարգացումից: Ոչինչ չի արվում մարդու ագրեսիվությունը եթե ոչ վերացնելու, ապա գոնե փոքր-ինչ սանձահարելու ուղղությամբ:”
― Մի կում ջուր, Mi kum jur
― Մի կում ջուր, Mi kum jur




