Goodreads helps you follow your favorite authors. Be the first to learn about new releases!
Start by following Կոստան Զարյան.
Showing 1-30 of 55
“Ամեն մի խորհող հայ, մրրկահար այս դարու ալիքների կատարին, նմանում է յուսահատ ռադիոկայանին, որ անյայտ տարածութիւններին պատգամներ է ղրկում, բայց ոչ մի պատասխան չի ստանում: Մտքերի ելեկտրական կայծկլտումը կորչում է մրափող խղճերի թանձր խաւարում:”
― Լեզուն և արիւնը: Գիրք Ա
― Լեզուն և արիւնը: Գիրք Ա
“Չեն մտածում, որ էդ անունը, Հայաստան էդ անունը, մի շատ ծանր բեռ է... շա՛տ է, շատ... Իսկ հայ լինե՞լը... Չարքաշ, քարտաշ, դժւարին մի վիճակ... Հայ լինելը, պարոն ջան, նշանակում է գործ ունենալ ժայռերի, քամիների, ցրտի, ձիւնի հետ եւ նաեւ մետաղի նման հալւող արեւի հետ... Զարմանալի է ասել, մինչդեռ ուրիշ երկիրները կերակրում են իրենց վրայ ապրող ժողովուրդներին, էստեղ, հայ ժողովուրդը պէտք է կերակրի իր երկրին...”
― Նավը լեռան վրա
― Նավը լեռան վրա
“Բաղերը լեցւել էին կանանց ձայներով։ Ամէն անգամ որ հրհռում էին՝ ճիւղերի վրայից դող էր անցնում ։ Իսկ ճիւղերը ծանրաբեռնված էին մեծ, հիւթեղ, արեւի բիւրեղէ արիւն ամբարած ողկոյզներով։
Խաղողը Հայաստանի երգն է։
Անուշ, փարթամ, հարբեցուցիչ։ Սարսռուն՝ աջիկների կրծքերի նման։ Հմայիչ՝ լուսնի լոյսի տակ փայլփլող բուի աչքերի նման։”
― Նավը լեռան վրա
Խաղողը Հայաստանի երգն է։
Անուշ, փարթամ, հարբեցուցիչ։ Սարսռուն՝ աջիկների կրծքերի նման։ Հմայիչ՝ լուսնի լոյսի տակ փայլփլող բուի աչքերի նման։”
― Նավը լեռան վրա
“Էս ժողավրդի դժբախտութիւններից մէկն էլ իր կես զարգացած, քաղքենի, տափակ սրտով եւ տափակ խելքով մտաւորականնեն են․․․ Պառաւ աղջիկների նման նախանձոտ, լեղի եւ յիմար․․․ Էդ մարդկանց համար հայրենիքը՝ կուսակցութիւն է, իսկ կուսակցութիւնը՝ հաւնոց, ծռտով եւ կուտով լեցւած հաւնոց․․․ Վանդակը ընկած սկիւռի նման, պտոյտ են գալիս նոյն աժան եւ մաշւած գաղափարների շուրջը, եւ այն ինչ որ անւանում են գաղափար, ուրիշ բան չի եթե ոչ եղունգները կրծելու նման մի սովորութիւն․․․”
― Նավը լեռան վրա
― Նավը լեռան վրա
“Ազնւացնել հայ կեանքը խորուրդով եւ արւեստով, հզօրացնել եւ հիմնաւորել հայ խորհուրդը եւ արւեստը կեանքով:”
― Լեզուն և արիւնը: Գիրք Ա
― Լեզուն և արիւնը: Գիրք Ա
“Մեզ մօտ բանաստեղծութիւնը վիճակ է եւ կոչում: Նա հայ ոգու արմատի արմատն է, հայ արիւնի լոյսը, հայ մտքի մագնիսացումը:
Ուրիշների համար բանաստեղծութիւնը յաճախ խաղ է, փորձ, խելառ սաւառնում: Հայու համար, ինչպէս իր ճարտարապետութեան եւ երաժշտութեան մէջ, նա ոչ միայն տիեզերքի հետ փոխյարաբերութիւններ ստեղծելու միջոց է, ոչ միայն իրականութիւնը այլափոխութեան ենթարկող ուժ, այլ մանաւանդ մարդկայինին մարդկայինը վերադարձնող հոգեկանութիւն:”
― Բառերի ոսկին
Ուրիշների համար բանաստեղծութիւնը յաճախ խաղ է, փորձ, խելառ սաւառնում: Հայու համար, ինչպէս իր ճարտարապետութեան եւ երաժշտութեան մէջ, նա ոչ միայն տիեզերքի հետ փոխյարաբերութիւններ ստեղծելու միջոց է, ոչ միայն իրականութիւնը այլափոխութեան ենթարկող ուժ, այլ մանաւանդ մարդկայինին մարդկայինը վերադարձնող հոգեկանութիւն:”
― Բառերի ոսկին
“Ռուսաստանը տարերք է․ կոյր մրրիկ, խավար եւ կենդանական բնազդ․․․”
― Նավը լեռան վրա
― Նավը լեռան վրա
“Կան երկիրներ, ինչպես օրինակի համար Ամերիկայում, որոնք չեն պեղւած, չեն մշակւած ոգիով։ Նրանք պարզ նիւթ են, ենթարկւված բնութեան տարրական օրէնքներին եւ մարդկանց քմահաճոյքին... Իսկ կան նաեւ երկիրներ, որոնք պատկանում են Սրբազան աշխարհագիտութեան, ուր ամէն մի բնական երեւոյթ պատճառաբանւած է հոգեկանով եւ ուր մարդկային ամէն մի շարժուձեւ մասնակցում է այդ հոգեկանին... Դա կենդանի, մագնիսականութիւնով լեցւած, բախտագուշակ, բնազանցական մի տարածութիւն է, որտեղ բոլոր նշանները գծւած են, եւ որտեղ ամէն մի ժեստ, ամեն մի գործողութիւն, ամէն մի արտասանած բառ իսկ, ստանում են գերագոյն նշանակութիւն։ Տեսէք, մեր այս երկրում, մինչ անձը վերածւել է անձնաւորութեան, կորցրել իր մարդ-աստուածային բնոյթը, ենթարկւել գորշացած միջին տեզերին, մոռացել իր հոգեկան աւանդականը, երկրի եւ անհատի մէջ առաջ է եկել երկւութիւն։”
― Նավը լեռան վրա
― Նավը լեռան վրա
“Ես դիտել եմ իմ ճամփորդութիւններիս ընթացքին. հայը երբ լքում է լեռները՝ նսեմանում է, փոքրանում, բարոյալքւում... Դառնում է ուրիշ. դատարկւում է մի ինչ որ գաղտնիքից, մի ինչ որ խորհրդից։”
― Նավը լեռան վրա
― Նավը լեռան վրա
“Հայոց երկրի հողերի վրայ պէտք է ոտաբոբիկ քայլել, որպէսզի նրա ձեւաւորութիւնը լաւ զգացւի՝ ամբողջ մարմնով, մկանների ռետինացած համակրութեամբ, արիւնի միահամուռ ռիթմով։”
― Անցորդը և իր ճամբան
― Անցորդը և իր ճամբան
“Թէ ինչո՞ւմն են կայացել մեր երկայն եւ խորհրդաւոր պատմութեան շրջաններին մէկը միւսին յաջորդող հայ գիտակից սերունդների աչխարհահայեացքները եւ ի՞նչ հիմնական գաղափարներով եւ զգացումներով են նրանք մօտեցել տիեզերքին՝ մեզ լաւ յայտնի չէ: Հայերը hայութիւնը դեռ ուսումնասիրած չեն:
Աւելի ճիչտ է ասել, հայերը hայութիւնը դեռ ի վիճակի չեն ուսումնասիրելու։”
― Լեզուն և արիւնը: Գիրք Ա
Աւելի ճիչտ է ասել, հայերը hայութիւնը դեռ ի վիճակի չեն ուսումնասիրելու։”
― Լեզուն և արիւնը: Գիրք Ա
“Ամէն բան ներելի է, ամէն բան հասկանալի, բայց մի ազգ, որ ուզում է ապրել, պետք չէ՛ այլափոխէ իր դէմքը։Հայաստանը պետք չէ քաղաքակրթական յետընկած գաւառ դառնայ։ Ոչ կապիկ, ոչ կով։ Ոչ մտաւոր մուրացիկ եւ ոչ ներսը ծռւած հայելի։ Ու ա՛յդ՝ ոչ թէ յանուն անցեալին, այսինքն՝ պատմական մակաբոյծ ինքնասիրութեան, այլ յանուն ներկային։”
― Անցորդը և իր ճամբան
― Անցորդը և իր ճամբան
“Երեւի, բնութեան մէջ կայ մի գաղտնի օրէնք. ինչպէս կաղնու աճումը վիրաւորում են անհամար որդեր եւ մակաբոյծ միջատներ, այդպես ստեղծագործող ուժեղ անձնաւորութիւնների թափը աշխատում են կոտրել փոքրիկ, լպրծուն, սողկտող, թոյնով եւ մաղձով լեցւած ենթամարդիկ։”
― Լեզուն և արիւնը: Գիրք Ա
― Լեզուն և արիւնը: Գիրք Ա
“Տաճկական ճակատի վրայ մղված ամբողջ պատերազմի ընթացքին, ցարական բանակները մի գաղտնի նպատակ էին հետապնդել՝ անընդհատ առաջ գնալով եւ անընդհատ ետ քաշւելով Հայկական նահանգները դատարկել հայ ազգաբնակութիւնից։ Այդպէս կոչւած ազատարար պետութեան այդ լիրբ խաղը, միացած տաճկական գազանությունիւններին, հայ ժողովրդին արժել էր մէկ միլիոն զոհ։ Կորել էին դարերի ընթացքին տքնատանջ ժողովւած հարստութիւններ, արւեստի գործեր, հոյակապ եկեղեցիներ եւ վանքեր։ Կորել էր բազմահազար հայ կամաւորների եւ զօրքերի մղած հերոսական պայքարների արդիւնքը։ Տաճկահայաստանը, փոթորկած ծովից դուրս նետւած տիղմի նման, ահագին բազմութիւններ էր նետել դեէպի Արարատեան դաշտ։”
― Նավը լեռան վրա
― Նավը լեռան վրա
“Մեծ հանճարների ճակատագիրը այդ է՝ փոքրացած մարդկանց աչքի առջեւ փոքրանալ։”
― Լեզուն և արիւնը: Գիրք Ա
― Լեզուն և արիւնը: Գիրք Ա
“Հնձանի տակից դուրս ընկած խաղողի ճիթի է նման հայ միտքը։ Շւարած, ամեն տեսակի ենթարկումների պատրաստ, դեդեւուն՝ ուստի տձեւ։”
― Անցորդը և իր ճամբան
― Անցորդը և իր ճամբան
“Ու քարը՝ ստորին, մեռած նիւթ է, եթէ նրա կերպընկալ մակերեսի վրայ չդրոչմւի մեզ տանջող միտքը, եթէ երկաթէ հուժկու հարւածներով չփոխանցւի նրան մեր կենդանի մսերի թրթռումը, եթէ նրա ճչող ծալքերի մէջ չթաքցնեն մեր էութեան կենտրոնի միջից պոկած տիեզերական գաղտնիքը, եթէ չկուտակւի՝ հաւասարակշռութեան օրէնքների պարտադրութեամբ՝ իբր գերագոյն նչան նոր մի աշխարհագիտութեան եւ աչխարհազգացումի:”
― Լեզուն և արիւնը: Գիրք Ա
― Լեզուն և արիւնը: Գիրք Ա
“Մեզ, հայերիս, տիեզերքի մէջ, տարօրինակ դեր է վիճակւած։ Մի դեր, որ կատարում ենք, բայց անգիտակցում։ Պատմութիւնը դեռ մութ է։ Նրա գիրքը կողպւած է եօթը բանալիով։ Նրա նպատակը անյայտ է, եւ, սակայն մշուշների միջից ճառագայթներ են երեւում, որոնք պէտք է մեզ լրջօրէն մտածել տալ։”
― Անցորդը և իր ճամբան
― Անցորդը և իր ճամբան
“Կան մարդիկ, որոնք անցնում են կեանքի վրայից, մրրկի պէս, ինչպէս անցաւ Թամերլան իր հրաշունչ ձիի վրայ։ Կան նաեւ մարդիկ, որոնք փոթորկալից ծովերի մէջ մնում են վառ մոմի պէս, ինչպէս Մաշտոցը՝ իր քարայրի մէջ։”
― Անցորդը և իր ճամբան
― Անցորդը և իր ճամբան
“Մեր իրականութիւնը հասած նռան նման պատրաստ է ճաթելու։ Մեր հողը յղի է։ Թափված արիւնների շոգիացումը ակներեւ է։ Մեր իսկ կամքի հակառակ, մոմը դեռ վառ է։ Վա՛ռ է փլատակների տակ կորած սեղանների վրայ, վառ է սրտերի մէջ, վառ է այն իրականութեան մէջ, որ քառասուն դարերից ի վեր լուսաւորում է տիեզերքը անյայտ մի լոյսով։
Սին երա՞զ, պատրա՞նք։ Թող լինի երազ, բայց մե՛ր երազը, թող լինի սխալ, բայց մե՛ր սխալը։ Որովհետեւ ի՞նչ պիտի անէք վաղը, երբ յանկարծ համոզւէք, որ ձերը եւս երազ էր ու ուրիշի երազ, սխա՛լ էր եւ ուրիշի սխալ։
Ո՛չ կապիկ, ո՛չ կով։”
― Անցորդը և իր ճամբան
Սին երա՞զ, պատրա՞նք։ Թող լինի երազ, բայց մե՛ր երազը, թող լինի սխալ, բայց մե՛ր սխալը։ Որովհետեւ ի՞նչ պիտի անէք վաղը, երբ յանկարծ համոզւէք, որ ձերը եւս երազ էր ու ուրիշի երազ, սխա՛լ էր եւ ուրիշի սխալ։
Ո՛չ կապիկ, ո՛չ կով։”
― Անցորդը և իր ճամբան
“Երբեք, անցեալում, մարդկությունը չի ճզմւած կազմակերպական ոգու այդքան ահաւոր աքցանների տակ։ Մեծ շուկաները կանոնաւորում են սրտերը եվ դասաւորում խիղճը եվ գիտակցութիւնը։ Տնտեսական ջրանցքները, պղտոր ջուրերի հետ, քշում-տանում են չարչարանքը եւ թշւառութիւնը
եւ նավամատոյցների մէջ կուտակում են ահագին ապրանքներ, որ քրտինքը եւ արիւնը արդիւնաբերած են։ Յառաջադիմող գիտութիւնը վերլուծում է աշխարհի ստամոքսը եւ հսկայ մեքենաների ահաւոր մարսողութիւնը։ Պետութիւնը եւ կրօնքը, գիտութիւնը եւ արւեստը քարշ են գալիս ստամոքսային ընկերութեան ետեւից եւ նսեմանում հեռաձայնները ցնցող հրամանների ձայնի առջեւ։ Հեռաւոր գաղութները պայթում են ռումբերի տակ, եւ գետերը փոխում են իրենց հոսանքը։ Անտառները վայր են գլորւում, լեռները իջնում են, եւ լճերը՝ չորանում։”
― Անցորդը և իր ճամբան
եւ նավամատոյցների մէջ կուտակում են ահագին ապրանքներ, որ քրտինքը եւ արիւնը արդիւնաբերած են։ Յառաջադիմող գիտութիւնը վերլուծում է աշխարհի ստամոքսը եւ հսկայ մեքենաների ահաւոր մարսողութիւնը։ Պետութիւնը եւ կրօնքը, գիտութիւնը եւ արւեստը քարշ են գալիս ստամոքսային ընկերութեան ետեւից եւ նսեմանում հեռաձայնները ցնցող հրամանների ձայնի առջեւ։ Հեռաւոր գաղութները պայթում են ռումբերի տակ, եւ գետերը փոխում են իրենց հոսանքը։ Անտառները վայր են գլորւում, լեռները իջնում են, եւ լճերը՝ չորանում։”
― Անցորդը և իր ճամբան
“Ամբողջ տիեզերքը լեցուն է կչռոյթով: Աստղերը, աշխատող մարդը, անտառի մէջ քայլող վայրենի գազանը, ժայռի գլխից շառաչող ջրվէժը, փողոցի չարժումը, պետութեան գործունէութիւնը, մարդկային սիրտը եւ թոքերը, մտքի զարգացումը, զգացումի աստիճանական փթթումը, գիտութիւնները, փիլիսոփայութիւնները, ամեն ինչ:
Ու մեծ արհաւիրքները, մեծ դժբախտութիւնները մեզ այցելում են այն ժամանակ, երբ գերագոյն կչռոյթը լքում է իր ղեկը, երբ մեր նաւի տարողութիւնը եւ հաւասարակչռութիւնը այլեւս չի համապատասխանում ծովի ներքին կեանքի օրէնքներուն:”
― Լեզուն և արիւնը: Գիրք Ա
Ու մեծ արհաւիրքները, մեծ դժբախտութիւնները մեզ այցելում են այն ժամանակ, երբ գերագոյն կչռոյթը լքում է իր ղեկը, երբ մեր նաւի տարողութիւնը եւ հաւասարակչռութիւնը այլեւս չի համապատասխանում ծովի ներքին կեանքի օրէնքներուն:”
― Լեզուն և արիւնը: Գիրք Ա
“... երկնքի փռած կարմիր կտաւը պատռւեց, եւ հորիզոնը օրօր եկաւ ամէն կողմից խուժող լույսերի ծոցում:”
― Նավը լեռան վրա
― Նավը լեռան վրա
“Ազգերի կեանքում յառաջադիմութիւնը՝ պատմութեան եւ մտքի՝ ուրիշ բան չէ, եթե ոչ նոր մի վերադարձ դէպի ցեղի բուն իսկութիւնը։ Դէպի այն վտիտ եւ պարզ հոգեկան ակնաղբիւրը, որտեղից առաջ են եկել իր գլխաւոր առաքինութիւնները եւ որոնց վրայ հիմնւել է իր լինելու կամքը։ Այն մաքրամաքուր նախասկզբնական ուժերը, որոնք սնուցել են եւ արդարացրել իր էութիւնը։ Այդ տեսակէտից, ամեն մի իսկական յեղափոխութիւն յետ գնալ է. ոչ դէպի այն՝ ինչ որ անկատար կերպով անւանում են աւանդութիւն, այլ դէպի ա՛յն, ինչ որ կազմում էր ցեղի հոգեկան բնոյթը, նրա ծագման դրդապատճառը։”
― Նավը լեռան վրա
― Նավը լեռան վրա
“Վերջ ի վերջոյ մեր ամբողջ պատմութիւնը տիրող իշխանների, այլազան ֆեօդալների եւ կամ օտար բռնակալութիւնների տիրապետութեան տակ է անցած։ Ներքին ընկերային կեանքի պայքարները գրեթէ մեզ անյայտ են։ Ժողովուրդը չէ ըմբոստացած իր իշխանների դեմ, չէ կռւած առանձնայատուկ իր իրաւունքների համար եւ չէ կերտած ինքնավարական նոր օրէնքներ։”
― Անցորդը և իր ճամբան
― Անցորդը և իր ճամբան
“Արդի դրամատիրական դասակարգը, կասկած չկայ, կարողացել է հիանալիօրեն քաղաքակրթութիւնը իր գագաթնակէտին հասցնել։ Մեծ կամքով եւ գիտութեամբ նա ստեղծել է նոր մի աշխարհ։ Պատմութեան մէջ չտեսնւած կորովով նա յատնաբերել է գործնական հսկայ ճիգ եւ խելք, իր կամքին է ենթարկել գրեթէ բովանդակ երկրագունդը եւ ազգերին պարտադրել է մեքենական այնպիսի օրէնքներ, որոնց անզգայութիւնը կարելի չէ համեմատել եւ ոչ մի վայրենիութեան հետ։”
― Անցորդը և իր ճամբան
― Անցորդը և իր ճամբան
“Դժբախտ անժամանակութեան այս օրերին, ինչ որ մեզ պակասում է ճշմարտապէս, դա այն lampada vitoe-ն է, այն կեանքի ջահը, որ լոյս սփռելով ժողովուրդների գիտակցութեան առջեւ նրանց նոր եւ հրամայական նպատակների տէրն է դարձնում:
Մարդը մարդով է շինւում, ինչպէս նաեւ մարդը մարդով է կործանւում:
Ազգը, որ ուզում է ապրել, պէտք է պատրաստի իր ճակատագիրը եւ պէտք է պատրաստի գալիք դէպքերը: «Պատրաստւել հոգեպէս,— ասում էր Միցկեւիչը,— եւ այս հոգեկան զօրութիւնը վերածել մարմնական զօրութեան»:
Վազել, դէպքերի ետեւից, ակամայ ենթարկւել կամ յարմարւել ուրիշների ստեղծած պատմութեան հարւածներին` դա ասել է մեռնել ստորին մահով: Այդպիսի ազգերը արժանի չեն ապրելու։
Իսկ ասացէ՛ք, ո՞րն է այն lampada vitoe-ն, որ մեզ մղում է դէպի նոր կեանք: Ո՞ւր է ուրոյն Հայ միտքը: Ինչո՞վ ենք մենք ներկայ այս աչխարհում։
Ու մենք ներկա՞յ ենք...
18 Մարտ, 1932 Միլան”
― Լեզուն և արիւնը: Գիրք Ա
Մարդը մարդով է շինւում, ինչպէս նաեւ մարդը մարդով է կործանւում:
Ազգը, որ ուզում է ապրել, պէտք է պատրաստի իր ճակատագիրը եւ պէտք է պատրաստի գալիք դէպքերը: «Պատրաստւել հոգեպէս,— ասում էր Միցկեւիչը,— եւ այս հոգեկան զօրութիւնը վերածել մարմնական զօրութեան»:
Վազել, դէպքերի ետեւից, ակամայ ենթարկւել կամ յարմարւել ուրիշների ստեղծած պատմութեան հարւածներին` դա ասել է մեռնել ստորին մահով: Այդպիսի ազգերը արժանի չեն ապրելու։
Իսկ ասացէ՛ք, ո՞րն է այն lampada vitoe-ն, որ մեզ մղում է դէպի նոր կեանք: Ո՞ւր է ուրոյն Հայ միտքը: Ինչո՞վ ենք մենք ներկայ այս աչխարհում։
Ու մենք ներկա՞յ ենք...
18 Մարտ, 1932 Միլան”
― Լեզուն և արիւնը: Գիրք Ա
“Ոճ չկայ։ Կա ոճաւորում։ Միշտ ժամանակաւոր, անցողակի, յոգնեցուցիչ։
Երաժշտութեան մեջ՝ միալար։ Ներդաշնակութեան պակասը։ Միանգամայն հակաբախեան։ Մեղեդին թռիչք չունի, սողոսկում է, կանգ է առնում կոկորդի մեջ՝ քերում, քերթում կոկորդի պատերը ու ահագին ճիգ անում դուրս պրծնելու համար։ Լաւագույն պարագային դառնում է լաց, ողբ, կսկծալի վէրքի հառաչանք։”
― Անցորդը և իր ճամբան
Երաժշտութեան մեջ՝ միալար։ Ներդաշնակութեան պակասը։ Միանգամայն հակաբախեան։ Մեղեդին թռիչք չունի, սողոսկում է, կանգ է առնում կոկորդի մեջ՝ քերում, քերթում կոկորդի պատերը ու ահագին ճիգ անում դուրս պրծնելու համար։ Լաւագույն պարագային դառնում է լաց, ողբ, կսկծալի վէրքի հառաչանք։”
― Անցորդը և իր ճամբան
“Ռուսական ստեպը, օժտւած հսկայ հարստութիւններով, բայց անցեալից զուրկ, անհաւասարակշիռ, կոյր, բնազդական կեանքի գիշերի մէջ դեգերող, արդի քաղաքակրթութեան հետ հաղորդւելու համար արիւնալի ճամբայ է որոնում։ Իր պատմական բախտը կապւած է Ուրալի ոսկիներին եվ Դոնի ածուխին։ Ռուսական ժողովուրդները, չնայած արեւելյան մտքի շտեմարանից առած մի քանի արժէքներին, օրգանապես անկարող են մեծ մշակոյթ ստեղծել։ Եւ առաքեալ պէտք չէ լինել նախատեսելու համար երկրի ապագայ տեխնիկական զարգացումը։”
― Անցորդը և իր ճամբան
― Անցորդը և իր ճամբան
“Քաղաքը տիրում է գիւղերի վրայ։ Արհեստական մի կեանք տանիքների վրայ գալարում է պողպատէ իր թեւերը։ Երկաթը կրճռտում է, եւ լծակները ակռայ են սեղմում։ Գործարանները արագացնում են արտադրութիւնը, եւ մարդիկ մեքենաների մաս են դառնում։ Թայլորեան դրութեամբ բոլոր ժեստերը հաշւված են եւ կամքերը՝ մեքենացրած։ Արտադրութեան ետեւվից վազող այդ կոյր թափը, բնութեան վրայ գործ ածւած այդ ահաւոր բռնութիւնը պատմութեան մէջ չտեսնւած մի գերութիւն է ստեղծել։ Աստւած սոսկումով հեռանում է աշխարհից, եւ ժողովուրդները, մահւան դէմ ամենօրեայ պայքար մեղելով, խենթանում են միայնութեան անդնդի եզերքին ու իրենց կտոր-կտոր մսերը քարշ տալիս՝ չափազանցւած, ջղային եւ անմիտ գործունէութեան կրկէսի մեջ։”
― Անցորդը և իր ճամբան
― Անցորդը և իր ճամբան




