Վարագույրից այս կողմ Quotes

Rate this book
Clear rating
Վարագույրից այս կողմ Վարագույրից այս կողմ by Sos Sargsyan
4 ratings, 5.00 average rating, 1 review
Վարագույրից այս կողմ Quotes Showing 1-16 of 16
“Եթե աշխարհը թագավորներով է կառավարվել, մենք ինչու՞ ենք իշխաններով յոլա գնացել: Մի՞թե հազար տարվա մեջ գոնե տասն անգամ առիթ չենք ունեցել ստեղծելու մեր թագավորությունը:”
Սոս Սարգսյան, Վարագույրից այս կողմ
“Ֆրունզ, էն մեր ջահել օրերին ինչքան ես խեղճացրել ինձ քո Շիրակով:Թվում էիր ու թվարկում՝ քանի նկարիչ եք տվել, քանի դերասան, քանի գրող, բանաստեղծ, երգիչ ու գուսան, քանդակագուրծ: Վերջինից հատկապես նշում էիր Մերկուրովին՝ հայ չի, բայց մենք ենք աճեցրել... Նեղն էիր լծում ինձ, լոպազանում էրի:
_ Դե ասա, ասա, ձեր Լոռին ինչ է տվել, դե թվիր տեսնեմ ՝ ովքեր են ձեր մեծ մարդիկ, ձեր արվեստագետները...
Խելքս չէր կտրում, վերջերս եմ գտել քո պատասխանը.
_ Հա, շատ եք, լավն եք, բայց մենք՝ լոռեցիներս, էդպես չենք կարող, մենք ծանր, դանդաղկոտ մարդիկ ենք, հազար տարին մեկ ազգի համար ծնում ենք մի... Թումանյան Հովհաննես...
Բա, ախպեր ջան, էս էլ իմ ուշացած պատասխանը քեզ:”
Սոս Սարգսյան, Վարագույրից այս կողմ
“Խուլիգանը, թերևս ամենաստոր արարածն աշխարհում, ոչ ազգություն ունի ոչ էլ դասակարգ: Ամեն խավի մեջ էլ կա, տարբեր տեսակներով, տարբեր երանգներով, պոռնիկներից սկսած մինչև բարձրաստիճանները: Փողոցային, հիմնարկային, ընտանեկան, կուսակցական , գիտական, պետական խուլիգանություն...Երասանակներ չունեցող, արգելքներ ու սկզբունքներ, պատիվ ու ազնվություն չունեցող, խորամանկ, քծնող: Ստալին, Հիտլեր, Սադամ, Մուսոլինի, Բրեժնև ու Չաուշեսկու, Թալեաթ, Ալիև՝ քսաներորդ դարի դասական քաղաքական խուլիգաններ:”
Սոս Սարգսյան, Վարագույրից այս կողմ
“Պատմությունը դաժան դասեր է տվել մարդկությանը. ժողովրդին ստրկացնելու հաջողության առհավատչյան նրան մտավորականությունից օտարացնելն է, ապա և ՝ ոչնչացնելը: Ստալինիզմ, ֆաշիզմ, Մաո, Պոլ-Պոտ, ամենքն էլ սկսել են մտավորականության հերն անիծելուց: 20-րդ դարի չմոռանալու դասեր են...”
Սոս Սարգսյան, Վարագույրից այս կողմ
“Չկան հավիտենական թշնամիներ և բարեկամներ, կան հավիտենական շահեր:”
Սոս Սարգսյան, Վարագույրից այս կողմ
“Ռաբիս... Ռաբիսություն... Քաղհան անող չկա, մոլախոտը կերել է ամեն ազնիվ բան: Ռաբիսությունը ախտոտել է հայոց ազգային երաժշտությունը, ժանգով պատել արվեստը, գրականությունը , կենցաղը, հայոց լեզուն: Երկար տևող հիվանդության պես մի բան է, որին սովորել ենք, հանդուրժում ենք, դարձրել ենք մերը: Ռաբիսությունը վարքագիծ, պահվածք, մտածելակերպ է: Ամեն տեղ բուսած շոշափուկներով կառչել է հայոց ամբողջականությանը, քաշում է ցած, ցած, ցած... Մինչև ու՞ր...”
Սոս Սարգսյան, Վարագույրից այս կողմ
“Դժբախտաբար եւ ժողովուրդը, եւ իշխանությունները, եւ, նույնիսկ, մտավորականությունը մի «փշալար» էլ այսօր է քաշում մեր եւ Ադրբեջանից փախած համարյա կես միլիոն մեր քույր ու եղբայրների միջեւ: Անսի՞րտ ենք, թե՞ անխելք: Ոչ համբերություն, ոչ հասկացողություն, ոչ էլ... Ասենք, ամոթ է գուրգուրելուց խոսելը կամ` նրբանկատությունից... Մի պոչ էլ սրանց ենք կպցնում:”
Սոս Սարգսյան, Վարագույրից այս կողմ
“Պատերազմից անմիջապես հետո երկու հարյուր հազար մարդ բերինք Սփյուռքից սոված Հայաստան, լցրինք նկուղները, գոմերը, բանտերը, սիբիրները...”
Սոս Սարգսյան, Վարագույրից այս կողմ
“Գնում ենք հայոց համայնքները, արտասանում այսպես կոչված` ճապաղ ոտանավորներ, շահագործում մարդկանց կորուստը. խուտուտներ ենք տանում եւ ոչ արվեստ` «Իմ թշվառ Հայրենիք... Իմ Ղարաբաղ... Բազմաչարչար...». ազգային զգացմունքի սպեկուլյացիա, գավառական լալկանություն, գավառական անամոթություն:”
Սոս Սարգսյան, Վարագույրից այս կողմ
“Պատմում են, Աֆրիկայում, հավանաբար` Եթովպիայում կամ գուցե Սենեգալում, ով գիտե, խառն ամուսնություններից այնքան սեւամորթ հայեր կան, որ հավատացած են, թե հայերը սեւամորթ են: Պատմում են, օր մը այդ երկիրն է ընկնում եվրոպահայ մը, տեղացիք կհավաքվին ասոր գլխուն ու շատ կազարմանան, հետն էլ` կուրախանան` փառք քեզի, Աստված, կըսեն, չէինք հավատա, վերջապես սպիտակամորթ հայ տեսանք...”
Սոս Սարգսյան, Վարագույրից այս կողմ
“Ծառը տնկում է մեկը, պտուղն ուտում են շատերը: Այդպես է` ծառ տնկողն առաքինի է, այդ առաքինի մարդիկ են պակաս:”
Սոս Սարգսյան, Վարագույրից այս կողմ
“Այսքան փոքրաթիվ ազգ, եւ պարզվում է` այսքան շատ թալանչի, կաշառակեր, ձրիակեր, գող ու թմրամոլ, ու դեռ էլի ինչ ասես... Խորհրդային ժողովուրդ ենք` անիրավությամբ, ստով ու կեղծիքով աճեցված եւ... Չէ, հանցանքը, մեծ հանցանքը քայքայված տնտեսությունը չէ: Վերջապես, դա արդյունքն է: Հանցանքը մարդուս դատարկված հոգին է... Այս շաղախը հիմնապատի մեջ չեն լցնի, պատը պատ չի դառնա...”
Սոս Սարգսյան, Վարագույրից այս կողմ
“Ինչ խոսք, հաճախ են փոխվել մեր հարեւանները, հաճախ են հավատափոխվել: Մեր հարեւանները դարձել են մեր ճակատագիրը. թույլ ենք տվել, որ դառնան: Ճակատագիրը ամեն դարում ձեւավորել է յուրովի եւ նորանոր խնդիրներ է դրել մեր առաջ եւ միշտ նույն սրությամբ` լինե՞լ, թե՞ չլինել...”
Սոս Սարգսյան, Վարագույրից այս կողմ
“Մեր ստացած ժառանգությունը... «Աբսուրդային տարածք»,- ինչպես կասեր Նժդեհը: Դարերի աղբուփսոր: Չլուծված խնդիրներ, վերքեր, կնճռոտ հարցեր... Բարդվեցին, ծառս եղան ազգի առաջ այս նեղ օրերին, հետն էլ իրար միս ուտելու կայուն ավանդույթ, ու հարցեր, հարցեր...”
Սոս Սարգսյան, Վարագույրից այս կողմ
“Հասնում ենք Լաթակիա։ Հակոբ Ադամյանի տիկինը՝ Ալիսը, ընտիր ձուկ է եփել սպասում են մեզ։ Չթողեցին շունչ քաշենք, նստեցրին սեղան։ Տանտիրուհին մեղմ է երեում, բայց սեղանի մոտ իրասածի ու համառ է՝ վերցրեք, համեցեք, փորձեք, էլի վերցրեք... ու եթե չես մերժում,— այդքան գեղանի տիկնոջն ինչպես մերժես,— դեմքը գոհունակությունից պայծառանում է։ Մտածում եմ՝ ինչի՞ց է, որ մենք՝ հայերս, ամեն տուն եկողի ստիպում ենք շատ ուտի, կարծես սովից է փախել կամ էլ ով գիտի երբ է ուտելու։ Ինչի՞ց է, որ մեր զրույցը հիմնականում սեղանի շուրջն է լինում... Որ մեր հացը ընկերովի է լինում...”
Սոս Սարգսյան, Վարագույրից այս կողմ
“...Այնթապցի Արմենակը պատմում է, որ տասնմեկ տարեկան հասակում հոր ու մոր հետ գնացել է էրգիր։ Գնացել գտել են իրենց տունը։— Հայրս բախեց դուռը, «տերը» դուրս եկավ՝ ի՞նչ կուզեք։
— Բան չեմ ուզում,— ասել է Արմենակի հայրը,— տիկինս է, որդիս է, կուզենք մեկ գիշեր քնել մեր տանը...
- Ձեր տա՞նը...
— Այո, կարծեմ իրավունք ունենք...
Թուրքը մտորել է մի պահ, ապա ներս թողել։ Լավ հյուրասիրել է, հարգել է, առոք-փառոք քնացրել։ Առավոտյան լույսով տեսել են՝ ողջ բակը փորփրած, շնորհքից գցած... Լարված ու սպասողական նայել է թուրքը
Արմենակի հոր աչքերին՝ սպասողական ու հարցական, դարան մտած կատվի նման հետևել է նրա հայացքի ուղղությանը... Վերջը չի դիմացել.
- Էլ մի թաքցնի գալուդ նպատակը, մի տանջի, ամեն ինչ հասկանում եմ։ Ղուրանը բերեմ, ձեռքս դնեմ վրան, երդվեմ՝ հալալ ախպոր պես կկիսենք ձեր թաքցրած գանձը, տեղն ասա, թե մարդ ես։ Կոտորվեցինք ման գալով... Հալալ ախպոր պես... (Հալալ ախպոր պես...)։
— Չէ, սխալ ես հասկացել։ Ուզում էի պարզապես, որ իմ որդին մի գիշեր քնի իր պապի տանը...
Ամիսներ են անցել։ Արմենակի պապի տանը տիրացած թարքք հասել է Հալեպ։
— Ախպեր... (ախպեր)։ Պետական կնիքով պարտավորագիր եմ բերել, ձեր ոսկու տեղն ասա... Կեսը քեզ հալալ։
— Ոսկին մեր երկիրն էր, որ խլեցիք, ոսկուց թանկ... Տեղը դու էլ գիտես, ես Էլ։ Հիմա ձեր Ղուրանը վկա՝ ի՞նչ ես աոաջարկում։
Նմանօրինակ մի պատմության էլ պատմեց արաբկիրցի Կարոն։ Այս էլ ասեմ, որ չմնա սրտումս ու՝ «սա խնդիրը փակենք»։
Արաբկիր են գնացել, պապենական տունը։ Լավ ընդունել, հյուրասիրել են մեկի փոխարեն երկու օր են պահել ու ճամփա դնելիս աղերսել է «տանտերը».
— Ախպեր (դարձյալ՝ ախպեր), քանի տարի է ապրում եմ այս տանը, հանգիստ չունեմ, գիշերները տանջվում եմ։ Քո հոր տունն է, ճիշտ է, բայց... Մի խոսքով, հալալ արա ինձ, իմ երեխեքին։
— Չէ, ես իրավունք չունեմ... Իմ հայրը այս տան աոաջ է սպանվել, այ, այստեղ, էն աշխարհից թող հալալ անի, եթե կարող է... Իսկ ես իրավունք չունեմ, ես հալալ չեմ անի...
Այսպես։ Սրանով փակենք «ախպերության» պատմությունները: Կարոյի հոր ասածը մենք էլ կրկնենք՝ ոչ, հալալ չենք անի, իրավունք չունենք...”
Սոս Սարգսյան, Վարագույրից այս կողմ