Կանչ Quotes

Rate this book
Clear rating
Կանչ Կանչ by Sos Sargsyan
1 rating, 5.00 average rating, 1 review
Կանչ Quotes Showing 1-28 of 28
“Արվեստ ու գրականություն են ներխուժել հիվանդ մարդիկ, բորոտների նման վարակում են ամենը ու ամենքին, արվամոլներ, շիզոֆրենիկներ, սադիստներ, ցինիկներ... Բոլոր նրանք, որ փակի տակ էին, թաքուն էին, կյանքի կանոններից դուրս էին, հիմա տիրել են աշխարհին ու ահավոր ուժերով քաշում են տիղմի մեջ:”
Սոս Սարգսյան, Կանչ
“Մեզանում սովորություն կա ասելու(տեսնես ո՞վ է ասել)՝ «անփոխարինելի մարդ չկա»: Սոսկալի խոսք՝ վախենալու, շատ հեռուները տանող դժբախտ հետևանքներով: Ասել է թե՝ մեկ մարդը, անձը, անհատը ոչինչ է, զրո, ըհդհանրապես ոչ մի արժեք չունի, գին չունի, ուրեմն և...
Կան մարդիկ՝ շատ են սիրում այս խոսքը, նրանք, որոնք միշտ պատրաստ են ամեն տեղ, ամեն ինչ , ամեն մեկին, ամեն գործում փոխարինելու: Մինչդեռ փոխարինողը իր երկրորդը չունի, չի՛ կարող ունենալ: Ինքը միակն է, եզակի և, ուրեմն անփոխարինելի՝ ինչպես մարդուս հայրը, մայրը, սիրած կինը, ընկերը, ի վերջո(և ի սկզբանե)՝ Հայրենիքը...”
Սոս Սարգսյան, Կանչ
“Մեր պատգամավորներին որ նայում եմ, մեղքս գալիս են, մարդիկ ողղակի չգիտեն՝ ինչ բան է պետությունը: Օրենք չգիտեն, իրավունք չգիտեն, տնտեսություն չգիտեն: Չեն զբաղվել, չգիտեն: Պետության, պետականության զգացողությունը շատ մեծ, ազնիվ զգացողություն է: Հզոր բան է քաղաքացի լինելը, ոչ թե քաղաքացի՝ Երևանում ապրող, այլ քաղաքացի: Մենք դեռ չենք հասել դրան:”
Սոս Սարգսյան, Կանչ
“Հրեայի արյան մեջ մի անխափան սարք կա, ասեղի ծայրի չափ մի բան, որ անընդհատ հուշում է տիրոջը ՝ «ԴՈՒ ՀՐԵԱ ԵՍ»: Ու թող ապրի՝ ուր ուզում է, թող որ խոսի ինչ լեզվով ուզում է. սարքն աշխատում է: Մենք՝ հայերս, էդ սարքը չունենք: Բազմաթիվ ազգերի երակներում հոսում է հայի արյունը՝ տիրոջը նեղություն չտալով: Մեր արյունը այլևս հիշողություն չունի, կորցրել է: Մեր մասին մեզ հիշեցնողը մնացել են մեր լեզուն... ու մեր Արարատը...”
Սոս Սարգսյան, Կանչ
“Աստված ազատի հային ում հետ լինելու խնդրից. սրա՞նց, նրա՞նց, իշխանությա՞ն, ժողովրդի՞, մերո՞նց, ձերո՞նց... Ապուշություններ կան, որ դառնում են ողբերգություն:”
Սոս Սարգսյան, Կանչ
“Ընկեր ունեի, հաճախ էինք զբոսնում Երևանի փողոցներով: Հիասթափված ու դժգոհ էր մեր ժողովրդից, թվարկում էր թերություննները, վատաբանում: Հրաժեշտ տալիս ինքն իրեն հաղթանակած էր զգում, ինձ՝ պարտված:
Մի օր էլ համաձայնեցի ասացի՝ ճիշտ ես, դու ճիշտ ես, համոզեցիր, բայց ի՞նչ ես պահանջում մի ազգից, որի մտավորականաը, այսինքն՝ դու, մինչև փողոցի էս ծայրը հասնելը, ծխախոտիդ մնացուկը երկու անգամ գցեցիր ոտքիդ տակ, մի օխտն անգամ էլ թքեցիր ուղիղ մայթի վրա...”
Սոս Սարգսյան, Կանչ
“Քսաներորդ դարում ճակատագիրը մեզ երկու անգամ հրամցնում է անկախություն, երկու դեպքում էլ պատրաստ չէինք: Երկու դեպքում էլ
զուրկ էինք քաղաքական հասուն մտքից, որ կարող էր միակ ճիշտ ուղին բռնել: Պետական, քաղաքական միտք ունենալու համար պետք է ունենալ պետական կենսագրություն: Չունեինք: Հասարակական մտքի կուլտուրա չունեինք: Չունենք:”
Սոս Սարգսյան, Կանչ
“Առանց կարգապահության դեմոկրատիան այլասերման ճանապարհ է...”
Սոս Սարգսյան, Կանչ
“Մանկամտություն կա մեր ազգի մեջ, եթե հասունացման-անցման հասակ է, ապա շատ ձգձգվեց:”
Սոս Սարգսյան, Կանչ
“Մեր աչքի առաջ պատի պես փլվում է մարդը, պարզվում է, պատը բարձրացրել ենք, բայց կիրուկռայի տեղը դատարկ է, պատը փուչ է եղել: Խախտվում են մարդկային կապերը... Ոչ մի հին ու նոր կառավարություն, ոչ մի հրատարակված օրենք ոչինչ չեն անի, նշանակություն չեն ունենա, եթե հայ մտավորականը չհամարի, որ ժողովրդին նրա հոգևոր արժեքները վերադարձնելը իր գործն է:”
Սոս Սարգսյան, Կանչ
“Թատրոն գնալը մեծ կուլտուրա է, որ կորցրինք, վախենամ՝անդարձ:”
Սոս Սարգսյան, Կանչ
“Այո՝ ընտանիք, այո՝ հոգսեր, այո՝ ծնվել ես, ուրեմն՝ տեր ես, երեխադ չգիտե, որ արտիստ ես, եթե իմանա էլ, դա նրան չի մխիթարում, նա ունի իր երեխայական պահանջները, և դու ունես քո Հայր պարտականությունները:”
Սոս Սարգսյան, Կանչ
“Հաճախ եմ մտածում, այ մարդ, էսօր տղամարդկության մասին չեն խոսում, տղամարդու առնականության մասին չեն խոսում, այլ «շուստրիությունից», չգիտեմ ինչից են խոսում: Տղամարդ, ասել է թե՝ պատիվ, ուժ, հզորություն, կամք, ազնվություն, բարություն, աշխատասիրություն, ընտանիքի նկատմամբ պատասխանատվության զգացում: Տես, ինչ քոսոտ լակոտներ են մեջտեղ ընկել, հարամում են...”
Սոս Սարգսյան, Կանչ
“Օտարամոլությունը, օտարին հետևելը կործանման ուղիղ ճանապարհ է, հոնց դու քո արմատներից կտրվում ես, դա վերջն է: Աշխարհից չենք կարող կտրվել, բայց մարդը, ազգը, մի ծառ է, որ սեփական արմատն ունի, այդ արմատով է ապրում, իսկ ճյուղերով մյուս ծառերի հետ է շփվում: Այո՛, պետ է շփվես, բայց արմատը պիտի քոնը լինի, որովհետև դրա շնորհիվ կաս:”
Սոս Սարգսյան, Կանչ
“Միշտ ավելի դժվար է ինչ-որ բանի հավատալ, քան չհավատալ: Օրինակ՝ Աստծուն հավատալը շատ բարդ գործ է, իսկ չհավատալը ոչինչ չի պահանջում, չեմ հավատում և վերջ: Չեն տեսել, չգիտեն, իսկ հեռուստատեսությամբ այնպիսի բաներ են ներկայացնում, որ հոգու աշխատանք չեն պահանջում, մտորումներ չեն պահանջում, ծիծաղեցիր և վերջ: Այդպես հեշտ է ապրել:”
Սոս Սարգսյան, Կանչ
“Մարդն , առհասարակ, երկու բանից է վախենում՝ Աստծուց և օրեքներից: Աստծուն կորցրել ենք, օրենքներն էլ չեն կիրառվում, դեռ մի բան էլ՝ օրենք ստեղծողն ու պահպանողն ինքն է առաջին խաղտողը: Իսկ չէ՞ որ դաստիարակչական մեթոդներից է նաև պատիժը: Մենք կարողանո՞ւմ ենք պատժել մեր հիմնական հանցավորներին: Ո՛չ: Էլ ի՞նչ պետություն. էլ ի՞նչ իշխանություն:”
Սոս Սարգսյան, Կանչ
“Որտեղ կռվեցին՝ չպարտվեցին... Սասուն, Զեյթուն, Վան, Մուսալեռ, Ուրֆա, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա, Սարդարապատ... Որտեղ որոշեցին բոլորը միասին կործանվել՝ ապրեցին, որտեղ որոշեցին բոլորը միասին փրկվել՝ կործանվեցին...”
Սոս Սարգսյան, Կանչ
“Տարիներ առաջ Կիրովականում (այժմ՝ Վանաձոր) էի: «Լոռի» ֆուտբոլի թիմը հանդիպում էր դրսից ինչ-որ թիմի հետ: Ստադիոնում ինձանից մի քանի շարք ներքև տասը-տասերկու տարեկան երեխաներ էին նստած, չափազանց ոգևորված աղմկոտ ու բուռն հետևում էին խաղին: Սփյուռքից եկած երեխաներ էին: «Լոռին» գոլ խփեց: Սրանք տեղներից թռան, ձեռքերը թափահարելով՝ ճչացին ոգևորված: Հանկարծ տեղացի մի հաստավիզ ավանակ, որի տեսադաշտ ըստ երևույթին փակել էին, տեղից բարձացավ ու երեխաներից մեկի գլխին բռունցքով հարվածեց: Երեխան շուռ եկավ, ցավից ծամածռված դեմքով ապշահար նայեց... Երբեք չեմ մոռանում նրա զարմացած, ջրակալած աչքերը, ախր՝ ինչպե՞ս, ո՞վ, և ինչի՞ համար, իր Հայիրենիքո՞ւմ...
Մի բռի անգրագետ եզ մի երեխայի հեքիաթ ըմդմիշտ սպանեց, երևի ամենագեղեցիկ հեքիաթը...”
Սոս Սարգսյան, Կանչ
“Արցախյան շարժումով հայոց գետը վարարեց, փրփրեց, վիթխարի ու գոռոզ ալիքներ բարձրացան, խոր հունը լցվեց պռնկե-պռունկ... Երբ ամեն ինչ հանդարտվեց, զարմանքով տեսանք նոր տերերին: Գետը բարակեց, ափերը աղտոտված տեսանք... Վարարած գետը աղբ էր բերել...”
Սոս Սարգսյան, Կանչ
“Չարը միշտ շատ է եղել: Չարը չի ավելացել, կապերն են քանդվել: Չարի դնչին պիտի տաս, պիտի չհոգնես երբեք, որ չհամարձակվի գլուխ բարձացնել: Տվողը հուսահատվել է, հարվածողը՝ պակասել, չարն էլ ուրիշ լեզու չի հասկանում:”
Սոս Սարգսյան, Կանչ
“Եթե մի բան ունենք, որով անվերապահ պետք է հպարտանանք, Մխիթարյանների միաբանությունն է, նրա զարմանահրաշ մշակները. սա հայոց հանճարի ճառագայթումներից է, սա շատ է հայերեն, որովհետև անևրակայելի է, անհավանական սխրանք է:”
Սոս Սարգսյան, Կանչ
“Ու թող մեր հավատն առ Աստված չթուլանա, քանզի այդպիսով հավատում ենք մեր ուժերին, քանզի վերքեր ունենք , որ մենք ենք լիզելու, ցավեր ունենք, որ ինքներս ենք դարմանելու: Ուժը մեր մի պակասեցրու, ԱՐԱՐԻՉ, որ չզրկվենք մեր Հավատից առ մեզ, ցեղը մեր, ազգը Հայոց...”
Սոս Սարգսյան, Կանչ
“Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է սեփական ձեռքերով, խնամքով ու սիրով: Ստեղծում է կաղապարից դուրս՝ որպես ընտրյալ:”
Սոս Սարգսյան, Կանչ
“Հիմա շատ են խոսում երիտասարդների դաստիարակության մասին, էն մասին, թե, իբր անհրաժեշտ է նրանց մեջ սեր ու հարգանք սերմանել դեպի թատրոնը: Անձամբ ինձ համար էդ ամենն առնվազն ծիծաղելի է: Սեր ասածը՝ կնոջ հանդեպ լինի, թե թատրոնի, չեն սովորեցնում: Ինչպես հայտնի է, դա կամ կա, կամ՝ չկա:

Սոս Սարգսյան, «Կանչ»”
Սոս Սարգսյան, Կանչ
“Բայց այն էլ ասենք, որ եթե մեր ժողովուրդը մոռանում է իր մեծերի տարելիցը շնորհավորել ու նշել, եթե թատրոն չի հաճախում, ուրեմն՝ շեղվել ենք, ուրիշ տեղ ենք գնում, ուրիշ ժողովուրդ ենք դառնում:”
Սոս Սարգսյան, Կանչ
“Մայրաքաղաքից թատրոնի հոտ էր գալիս, թատերականություն կար: Հիմա թատրոնները շատացել են, բայց էդ հոտը չկա օդում... Մայր թատրոնի օդը «բուրում» էր քյաբաբի հոտով... Չկա... Շատ բան չկա: Մեր մայրաքաղաքն էլ էն չի: Տեսքը՝ դեմքը կորցրեց, հմայք, բարի բնավորություն չկա:”
Սոս Սարգսյան, Կանչ
“Մի տեսակ դերասանություն կա՝ հեշտ է, որ մատչելի է շատերին, ու շատերն են անում: Բայց կա, երևի, արվեստում մի աստիճան, մի գիծ, մի անտեսանելի ինչ-որ սահման, որ կարողանում են անցնել միայն մեծերը: Այդ սահմանից այն կողմ արվեստի այն աշխարհն է, որտեղ տիրություն է անում նորին մեծության բնազդը՝ իր ուրույն օրենքներով կամ, ավելի ճիշտ անօրինություններով... Կաշտն ու կոպիտը այնտեղ գեղեցկանում են հանկարծ, անհեթեթը լցվում է գեղակազմ ձևեր, ճշմարիտ թվացողը՝ դառնում սուտ և աննշան, առերես գեղեցիկը՝ անճոռնի...
Բայց ի՞նչ է բնազդը տգետ ու աղքատ հոգում, խեղճ ու մոլորված մի մուրացիկ, որ տեղ չի գտնում ապրելու, արմատակալելու... ճմրթված հոգու ճմրթուկ է բնազդը, գռեհկություն է, եթե նրա հենքը չէ կյանքի իմացությունն ու ընդերքային իմաստությունը:”
Սոս Սարգսյան, Կանչ
“Կմեռնեին այս հուշերը, եթե ճշմարտությունը, որ նախ և առաջ ու նախ և հետո գործ է՝ քրտինքով շաղախված, երիցս հաստատված չլիներ մեծերի հավատքով, կյանքով ու մահով: Թատրոնն էլ ռանչպարի գործ է՝ արշալույսից մինչև վերջալույս. բեմը դաշտ է, խոնավություն է սիրում՝ արցունքի մանավանդ՝ քրտինքի կաթիլներ: Առանց դրա հացը կիսատ է...”
Սոս Սարգսյան, Կանչ